Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով
5
Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները փողոց են փակել․ այնտեղ են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ) Նոր աշխարհակարգի նախաշեմին․ կհաջողվի՞ Պուտինին ու Թրամփին համաձայնության հասնել Ուկրաինայի հարցով և ինչ է սպասվում Փաշինյանին Ինչո՞ւ են վերջին օրերին սրվել վրաց-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ կապ ունի այստեղ Զանգեզուրը Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը «Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան Հողեր՝ իշխանության դիմաց․ «Կարճ ասած» Հայաստանն անձամբ է ընդհատել ԼՂ բանակցությունները և բաց թողել կարգավորման հնարավորությունները․ Զախարովա Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան Նիկոլ Փաշինյանը «պայթեցրեց իր ականներից օֆշոր, բենթլի Սամո Կճոյանին»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թալանի խաչմերուկ Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Մենք առաջարկում ենք, ոչ թե կարգալույծ անել, այլ պաշտոնազրկել. Բագրատ սրբազանը՝ 10 եպիսկոպոսներին

Դոլարի փլուզումը շարունակվում է. ոսկու գինը այսօր գերազանցեց 4000 դոլարի սահմանը

Երեկ, Նյու Յորքի ապրանքային բորսայում ոսկու գինը հասել է  նոր պատմական առավելագույնի. պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով 4000 դոլարը՝ մեկ տրոյական ունցիայի համար։

Հիշեցնենք, որ տրոյական մեկ ունցիան հավասար է մոտ 31.1 գրամի:

Ընդամենը մեկ ամիս առաջ արձանագրել էինք ոսկու գնի 3500 դոլարի սահմանագծին հասնելու փաստը: Իսկ այսօր, ընդամենը մեկ ամիս անց, այդ գինը գերազանցեց արդեն 4000-ի սահմանագիծը:

Ի՞նչ է կատարվում դոլարի հետ, և ինչո՞ւ է աճում ոսկու գինը երկրաչափական պրոգրեսիայով:

Այս հարցերն արդեն հուզում են միլիոնավոր մարդկանց, մանավանդ, որ դոլարի արժեզրկումը բերելու է իր հետ ապրանքների գնի թանկացման ողջ աշխարհով մեկ:

Տեխնիկապես ոսկու գնի բարձրացումը պայմանավորված է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) քաղաքականության հետ:

Սակայն դա այսբերգի միայն երևացող կողմն է:

Այն, ինչ կատարվում է այսօր, նշանակում է մեկ բան. դոլարն աստիճանաբար զիջում է իր տեղը՝ որպես համաշխարհային տարադրամ:

                          Ինչպես դոլարը դարձավ համաշխարհային տարադրամ 

Այս տարվա հունիսի 6-ին ամերիկյան դոլարը նշեց իր ծննդյան 240 –ամյակը: Այդ 240 տարուց առաջին  հարյուր հիսուն տարուց ավելին այն մնացել էր  տեղական արժույթ, որը ոչ մեկին չէր  հետաքրքրել: Սակայն 20-րդ դարի կեսերին եկավ դրա լավագույն ժամը, և ԱՄՆ դոլարը դարձավ  աշխարհի ֆինանսական համակարգի  անվիճելի գերիշխող տարադրամը:

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը բրիտանական ֆունտն  էր համաշխարհային ֆինանսական համակարգում գերիշխող արժույթը։  Այդ ժամանակ աշխարհի կեսից ավելին  ֆունտն էր  օգտագործում  միջազգային գործարքների համար։

Առաջին համաշխարհային պատերազմը զգալիորեն փոխեց իրավիճակը։

Պատերազմի հիմնական մասնակիցներից  ոչ մեկը չուներ անվերջ  ֆինանսավորման աղբյուր, և տպված գումարի չափը սահմանափակվում էր իրենց  ոսկու պաշարներով։

Մնացած  գումարը կարելի էր ստանալ վարկերի տեսքով։

Այն ժամանակ նման վարկերի միակ կենսունակ աղբյուրը Միացյալ Նահանգներն էին  դարձել:

Պատերազմող կողմերը լայնորեն օգտվեցին ամերիկյան  վարկերից: Ավելին, շատ ընկերություններ և հարուստ եվրոպացիներ նախընտրում էին իրենց կապիտալը պահել պատերազմից հեռու գտնվող ամերիկյան բանկերում:

Արդյունքում, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Միացյալ Նահանգները դարձավ համաշխարհային տնտեսության ճանաչված առաջատարներից մեկը՝ կուտակելով աշխարհի ոսկու պաշարների գրեթե կեսը:

Երկրորդ համաշխարհային պատերազմը միայն սրեց այս իրավիճակը։ Այս հակամարտության մեջ նույնպես Միացյալ Նահանգները մեծ մասամբ մնաց կողմնակից (բացառությամբ Ճապոնիայի հետ ռազմածովային բախման), շարունակելով երկու կողմերին էլ ակտիվորեն վարկեր տրամադրելու իր պրակտիկան։

1944 թվականին ամերիկյան տնտեսությունը, անկասկած, աշխարհի ամենաուժեղն էր, իսկ բանկային պահոցներում ոսկու քանակը հասնում էր աշխարհի ոսկու երեք քառորդի։

Դրա արդյունքում, 1944 թվականի հուլիսին ամերիկյան Բրետոն Վուդս հանգստավայրում կայացած համաժողովում ընդունվեց ԱՄՆ-ի կողմից առաջարկված դրամավարկային հարաբերությունների կազմակերպման համակարգը, որի հիման վրա որոշվեց հետևյալը.

առաջին

աշխարհը ստացավ հիմնական (համընդհանուր գլոբալ) արժույթ՝ ԱՄՆ դոլարը։

երկրորդ

դրա կայունությունն ապահովվում էր ոսկու հետ կոշտ կապվածությամբ՝ մեկ տրոյական ունցիայի համար 35 դոլար։

երրորդ

Անդամ-երկրներում սահմանվեցին հիմնական արժույթի նկատմամբ փոխարժեքներ։

չորրորդ

Կենտրոնական բանկերը պարտավոր էին պահպանել փոխարժեքի տատանումները ոչ ավելի, քան 1%՝ արժութային միջամտությունների միջոցով։

Դրանից հետո աշխարհը մտավ դոլարի գերիշխանության մի ժամանակաշրջան, որը շարունակվում է մինչ օրս, սակայն այն արդեն   աստիճանաբար փլուզում է ապրում։

Բանն այն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո երկրների, մասնավորապես Գերմանիայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի տնտեսությունները վերականգնվեցին բավականին արագ տեմպերով: Արտադրության աճը և ապրանքների որակի բարելավումը հանգեցրին ամերիկյան արտադրանքի և, հետևաբար, դոլարի պահանջարկի անկմանը: Ավելին, նոր համաշխարհային առաջնորդը փորձեց ամրապնդել իր դիրքերը՝ օգտագործելով ծանոթ գործիք՝ փող: Արդյունքում, դոլարի առաջարկը մեծացավ, մինչդեռ ոսկու պաշարները, որոնք պետք է ապահովեին դրա կայունությունը, մնացին գործնականում անփոփոխ:

Դա խաթարեց Բրետոն Վուդսի համակարգի հիմնարար սկզբունքները և հանգեցրեց ամերիկյան արժույթի իրական արժեքի անկմանը: Շեմը հասավ 1960-ականների կեսերին, երբ շրջանառության մեջ գտնվող դոլարների ծավալը գերազանցեց ոսկու պաշարները:

 Այս իրավիճակը անընդունելի էր մասնակից երկրների կառավարությունների համար: Ֆրանսիան առաջին քայլն արեց՝ միակողմանիորեն հայտարարելով ոսկու ստանդարտին վերադառնալու մասին և 1965 թվականին իր ոսկու պաշարները հանելով Միացյալ Նահանգներից՝ հետ ուղարկելով դոլարներով բեռնված նավերը: Այդ օրինակը վարակիչ եղավ: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում Դաշնային պահուստային համակարգի պահոցներում գտնվող ոսկու քանակը կրճատվեց ավելի քան կիսով չափ:

Արդյունքում 1971 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի կողմից դոլարի ոսկու կողմից ապահովվածության վերացումը եղավ։

 Փաստորեն, Միացյալ Նահանգները հրաժարվեց տպագիր փողը փոխանակել մաքուր ոսկու հետ։

Սակայն, այս ժամանակահատվածում համաշխարհային առևտրային գործարքների ավելի քան 50%-ը կատարվում էր դոլարով: Բնականաբար, երկրները նախընտրեցին պահպանել ԱՄՆ արժույթի կարգավիճակը,  որպես հիմնական արժույթ, քան թե հրահրել լուրջ տնտեսական ճգնաժամ: Այս կարգավորումը պաշտոնապես ամրագրվեց 1976 թվականին Ճամայկայում կայացած Միջազգային ֆինանսական ֆորումում: Այս համաժողովի հիմնական արդյունքը փոխարժեքների կոշտ ֆիքսման վերացումն էր: Դրա փոխարեն դրանց փոխադարձ արժեքը կորոշվեր արտարժույթի շուկայում ազատ առևտրի միջոցով:

Դրա արդյունքում, չնայած դոլարի փոխկապվածությունը ոսկուց ուղիղ ձևով տարանջատվեց, սակայն դոլարի դերն ու նշանակությունը համաշխարհային ֆինանսական համակարգում չփոփոխվեց:

                 Ինչո՞ւ դոլարը մնաց որպես համաշխարային կայուն տարադրամ

Համաշխարհային քաղաքական  և ֆինանսական համակարգի բոլոր իրադարձություններից անկախ, ԱՄՆ դոլարը դեռևս մնում է աշխարհում վճարման համընդհանուր միջոցը, հիմնական պահուստային արժույթը, մի շարք պատճառներով:

Առաջին

Արժույթի թողարկողի  գերազանցությունը աշխարհի մնացած մասի նկատմամբ (այսօր  ԱՄՆ-ն կազմում է համաշխարհային տնտեսության գրեթե 25%-ը),

Երկրորդ

Շուկայական տնտեսական օրենքների կիրառումը,

Երրորդ

Քաղաքացիների և ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանությունը ԱՄՆ կառավարական հաստատությունների կողմից (Դաշնային պահուստային համակարգ, դատական ​​համակարգ և այլն),

Չորրորդ

Դոլարի գլոբալ ընդլայնման հիմնական գործիքի՝ ԱՄՆ գանձապետական ​​արժեթղթերի գերագույն հուսալիությունը։

Այս համոզմունքը բնորոշ է նաև համաշխարհային ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցներին՝ կենտրոնական բանկերին, որոնցից շատերը  իրենց պահուստները հիմնականում պահում են դոլարով: Չնայած վերջին տարիների իրադարձությունների լույսի ներքո դոլարի դերը որպես պահուստային արժույթ որոշ չափով նվազել է (այն կորցրել է համաշխարհային պահուստների գրեթե 10%-ը), այն դեռևս պահպանում է առաջատար դերը՝ 59% մասնաբաժնով, որը ներկայումս անհասանելի է մյուսների համար:

Բացի այդ, դոլարին աջակցում է ԱՄՆ արտահանման և ներմուծման գործարքների աշխարհում ամենամեծ   ծավալը, որոնց համար հաշվարկները կազմում են ամբողջ աշխարհում կնքված բոլոր գործարքների զգալի մասը, և ընդհանուր առմամբ, աշխարհում առևտրային գործարքների գրեթե 50%-ը կատարվում է դոլարով։

             Ինչո՞ւ է սկսում նվազել դոլարի դերը, և ո՞վ կարող է փոխարինել նրան

ԱՄՆ դոլարը, որը վաղուց ի վեր համաշխարհային տնտեսական հզորության անվիճելի խորհրդանիշն է, 2025 թվականին խորը ճգնաժամ է ապրում։ Հունվարից ի վեր ավելի քան 10%-ով անկում ապրելով՝ դոլարը ցույց է տալիս հյուծման նշաններ, որոնք կարող են ազդարարել մի դարաշրջանի ավարտը։

Դոլարի այս անկումը  միայն ֆինանսական երևույթ չէ:

Զարգացող երկրները արագացնում են իրենց ապադոլարիզացիան,  և   Միացյալ Նահանգները շուտով կարող է բախվել դաժան տնտեսական իրականության հետ։

Ինչպես նշեցինք, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր, և հատկապես Նիքսոնի կողմից 1971 թվականին  «ոսկու պատուհանի»    փակումից ի վեր, Միացյալ Նահանգները իր գերիշխանությունը կառուցել է դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի գերակայության վրա։

Ինչպես նշում է   Միսսուրիի համալսարանի  տնտեսագիտության պրոֆեսոր և Լևիի տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող  Մայքլ Հադսոնը   իր վերջին աշխատանքներում, ինչպիսին է «Դոլարը եզրին» ( գրվել է օգոստոս 2025), այս համակարգը թույլ է տալիս ամերիկացիներին ֆինանսավորել իրենց քրոնիկ դեֆիցիտը (հսկայական ռազմական ծախսերը, չափազանց սպառումը՝ ոչ թե ներքին արտադրության միջոցով, այլ դոլարներ թողարկելով, որոնք արտասահմանյան երկրները վերաներդնում են՝ գնելով ԱՄՆ գանձապետական ​​պարտատոմսեր: Այս «անվճար ճաշը», ինչպես Հադսոնն է նշում, դեֆիցիտը վերածում է գերիշխանության գործիքի. համաշխարհային վարկատուները անուղղակիորեն սուբսիդավորում են ամերիկյան կայսրությունը, ներառյալ նրա ռազմական բազաները և պատժամիջոցները:

Սակայն Չինաստանի հզորացումն ու Հնդկաստանի դերի մեծացումը աշխարհի ֆինանսական և տնտեսական համակարգում, զգալիորեն թուլացրեցին ԱՄՆ-ի և ԵՄ երկրների դերակատարումը: Բացի այդ, խաղի մեջ մտած Հարավարևելյան Ասիայի երկրները նույնպես նվազեցրին արևմտյան երկրների դերակատարումը Համաշխարհային տնտեսության մեջ:

Փաստացի այսօրվա զարգացած երկրների «յոթնյակը», որն նախկինում աշխարհի ՀՆԱ-ի մեծ մասն էր, այսօր դարձել է փոքրամասնություն:

Ավելին, պետական պարտքերի սրընթաց մեծացումը ԱՄՆ-ի և ԵՄ երկրների համար, դառնում են տնտեսական դանդաղ պայթող ռումբեր:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պարտքը իր ՀՆԱ-ի հանդեպ կազմում է մոտ 120 տոկոս, Ֆրանսիայինը՝ մոտ 116 տոկոս, Մեծ Բրտանիայինը՝ մոտ 100 տոկոս, Իտալիայինը՝ մոտ 110 տոկոս, Գերմանիայինը՝ մոտ 90 տոկոսի չափ:

Սակայն այդ պարտքերի հետագա ճակատագիրը անհայտ է դառնում պարտատերերի համար, չնայած զարգացող երկրները պատրաստ են իրենց պարտատոմսերի տոկոսները տարեցտարի ավելացնել:

Խնդիրն այն է, որ այսօր չինացին, հնդիկը, վիետնամցին և մալազիացին ավելի շատ են աշխատում ամերիկացուց և եվրոպացուց, սակայն ավելի քիչ աշխատավարձ են ստանում դրա դիմաց:

Արդյունքում այդ երկրների ՀՆԱ-ները աճում են աշխատանքի արդյունքում, իսկ զարգացած երկրներինը՝ պարտքերի:

Այս խզումը կարող է լինել ցանկացած պահի:

Քանի որ դա ոչ թե տեխնիկական, այլ խորը և արմատական բնույթ ունի:

Արդյունքում, որպեսզի այս խնդիրը լուծվի, կամ պիտի ամերիկացիներն ու եվրոպացիները սկսեն ավելի շատ աշխատել և քիչ աշխատավարձ ստանան, կամ էլ՝ չինացիներն ու հնդիկները պիտի շատ վարձատրվեն և քիչ աշխատեն:

Սակայն այդ երկու տարբերակն էլ գործնականում անհնարին է կյանքի կոչել: Քանի որ չինական  և հնդկական տնտեսության զարգացման հիմքում դրված է արտահանումը, իսկ եվրոպացիներն ու ամերիկացիները պատրաստ չեն հրաժարվել իրենց բարձր կենսամակարդակ ունենալուց:

Այսօր ԱՄՆ-ի նախագահ Թրամփը փորձում է վերակենդանացնել իր երկրի տնտեսության իրական հատվածը և դիմում է մաքսային դրույքաչափերի բարձրացման քաղաքականությանը դրսի ապրանքների համար: Սակայն դա նույնպես խթան է հանդիսանում դոլարի դերի նվազմանը: Թրամփը ճիշտ է քայլի է դիմում, սակայն դա միայն արագացնում է դոլարի դերի նվազումը:

Այսօր արդեն դեդոլարիզացիան՝ առևտրի և արտարժույթի պահուստների համար դոլարից կախվածության նվազեցումը, աննախադեպ տեմպերով է ընթանում: J.P. Morgan-ի 2025 թվականի հուլիսի զեկույցի համաձայն՝ չնայած դոլարը դեռևս պահպանում է իր գերիշխող դիրքը, դրա դերը աստիճանաբար նվազում է, քանի որ ավելի շատ երկրներ են անցնում ազգային արժույթներով հաշվարկների:

Չինաստանը՝ դոլարային պահուստների ամենամեծ պահողը, 2025 թվականի հուլիսին ԱՄՆ գանձապետական ​​պարտատոմսերի իր պաշարները կրճատեց մինչև 730.7 միլիարդ դոլար, ինչը 2008 թվականից ի վեր ամենացածր մակարդակն է։ Պեկինը մեկ ամսվա ընթացքում վաճառեց 25.7 միլիարդ դոլարի պարտատոմսեր։ Դրա փոխարեն երկիրը կուտակում է ոսկի. նրա պաշարները 2025 թվականի օգոստոսին հասել են 2,298.53 տոննայի, և խթանում է յուանի օգտագործումը, որն արդեն օգտագործվում է Չինաստանի արտաքին առևտրի ավելի քան 50%-ում։

BRICS-ը  նույնպես  կարևոր դեր է խաղում այս գործընթացներում։

Արդեն համաշխարհային նավթային առևտրի մոտ 20%-ն  իրականացվում է  այլ արժույթներով: Տնտեսագետ Հադսոնը նշում է, որ այս քայլերը, թեև մասնակի, նշանավորում են «բազմաբևեռ շրջադարձ», որը պայմանավորված է, մասնավորապես, նաև   Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով, որոնք հանգեցրել են դոլարային պահուստների սառեցմանը:

2025 թվականին, ԱՄՆ-ի 35 տրիլիոն դոլարը գերազանցող պետական ​​պարտքի և  ավելի մեկուսացնող առևտրային մաքսատուրքերի պայմաններում, S&P 500-ը (որը արտացոլում է ամերիկյան տնտեսության ցուցանիշները) աճել է ընդամենը 5%-ով: J.P. Morgan-ի տվյալներով՝ երկարաժամկետ հեռանկարում դոլարի կողմից գերիշխող արժույթի կարգավիճակի կորուստը կարող է հանգեցնել ընդհանուր արժեզրկման և ամերիկյան ակտիվների եկամտաբերության անկման:

Իհարկե դոլարի ավարտի մասին դեռ վաղ է խոսել: Մանավանդ, որ նրան փոխարինելու համար, անհրաժեշտ է ունենալ բավարար ոսկու միջոցներ:

Իսկ դրան  հասնելու համար դեռ ոչ ոք այդ հնարավորությունը չունի:

Դա նշանակում է մեկ բան.  դոլարի անկումը շարունակվելու է, ոսկու գնի աճը նույնպես, մինչև, որ օրինակ Չինաստանը, կամ որևէ այլ երկիր, կրկին չշաղկապի իր տարադրամը ոսկու իր պաշարների հետ և չհայտարարի նոր համաշխարհային տարադրամի ծնունդի մասին:

Դա, իհարկե, հնարավոր է, սակայն ոչ մոտակա ժամանակահատվածում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan