ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ մանրամասներ է պարզել՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության աղմկահարույց քրեական գործի շրջանակում կալանավորված անձանց պահման պայմանների վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, այս գործով կալանավորվել են Նարեկ Օհանյանը եւ Գեւորգ Հարությունյանը։ Սակայն «Ժողովուրդ»-ը իրավապահ համակարգին մոտ կանգնած իր աղբյուրներից պարզել է, որ նրանց պահման հարցը դարձել է լուրջ մարտահրավեր։

Ըստ նույն աղբյուրների՝ կալանավորումից հետո փորձ է արվել տեղափոխել նրանց Արմավիրի քրեակատարողական հիմնարկ, սակայն այնտեղից փաստացի մերժում է ստացվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հիմնավոր վախեր կան, որ սիրված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կարող է դառնալ վրեժխնդրության պատճառ անգամ բանտի պատերից ներս։ Իրավապահ համակարգը մտավախություն ունի, որ Գրիգորյանի կողմնակիցներից որեւէ մեկը գուցե ՔԿՀ-ում կապեր ունի եւ կարող է փորձել հաշվեհարդար տեսնել։ Այս գործով, ի վերջո, խոսքը նաեւ վերաբերում է ոստիկանության օպերատիվ աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությանը, ինչը միայն էլ ավելի է սրում իրավիճակը։ Այս ֆոնին իրավապահները որոշել են Նարեկ Օհանյանին եւ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրանք այժմ գտնվում են խիստ վերահսկվող կարանտինային պայմաններում։

Մասնավորապես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նրանք գտնվում են կարանտինային հատուկ բաժանմունքում, որպեսզի ամբողջությամբ մեկուսացված լինեն մյուս կալանավորներից։ Հարկ է նշել, որ Վալոդյա Գրիգորյանը համարվում էր ազդեցիկ համայնքային գործիչ՝ բազմաթիվ հետեւորդներով։ Նրա սպանությունը շոկ էր համայնքի համար, իսկ գործին առնչվող անձանց հանդեպ հասարակական վերաբերմունքը՝ ծայրաստիճան բացասական։ Հենց այս հասարակական ֆոնն էլ ստիպել է իրավապահներին գործել ոչ ստանդարտ սցենարով՝ նախապատվություն տալով անվտանգության առավելագույն ապահովմանը, նույնիսկ եթե դա նշանակում է կալանավորներին ամբողջությամբ կտրել արտաքին աշխարհի եւ բանտային միջավայրի շփումներից։ «Ժողովուրդ» օրաթերթը հետեւում է այս գործով բոլոր զարգացումներին եւ առաջիկայում կներկայացնի նոր մանրամասներ, այդ թվում՝ նախաքննության առաջընթացից եւ հնարավոր մեղադրանքների շրջանակից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>