«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Ո՞ւմ օգտին է պատերազմի օրերին աշխատել Նիկոլ Փաշինյանը ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այս օրերին ՔՊ ներսում դարձյալ իրար են ուտում, այս անգամ՝ 44-օրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները քննող հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ։ Այսպես կոչված քննիչ հանձնաժողովի նախագահն ուզում է լիագումար նիստերի օրակարգ մտցնել, Ալեն Սիմոնյանը ասում է՝ ոչ, փակ լսումներ կանենք։ Հիմա էլ պարզվում է՝ ընդհանրապես որոշել են ոչ մի լսումով էլ չներկայացնել, ուղարկելու են արխիվ։ Նախ՝ Անդրանիկ Քոչարյանը խախտել է բոլոր ժամկետները։ Հանձնաժողովը ձևավորվել է 2022 թվականի ձմռանը, համաձայն օրենքի, 2023 թվականի օգոստոսին պետք է արդեն պատրաստ լիներ։ Հիմա, ավարտին է մոտենում 2025 թվականը։ Ժամկետի խախտմանը առանձնապես չեմ ուզում կենտրոնանալ, որովհետև էնպես չէ, թե այդ զեկույցին սպասող կար, որ իրենք էլ ուշացրել են։ Դա ձևական բան էր՝ զոհերի հարազատներին ժամանակավորապես լռեցնելու փորձ, թե՝ սպասեք, բացահայտում ենք։

Բայց իրականում այստեղ էլ են մարդկանց խաբում․ խոստացել են պարզաբանել հանրությանը, մանրամասնորեն նշել, թե ինչու պարտվեցինք պատերազմում, ով էր մեղավոր, ով որտեղ էր թերացել։ Հիմա ասում են՝ հաշված թվով մարդիկ ընդամենը կարող են ծանոթանալ զեկույցին։ Բայց սրանց դա չի խանգարի, որ ում ուզենան՝ թիրախավորեն, այդ զեկույցից կտորներ հրապարակեն, քրգործեր կազմեն, քաղաքական նպատակներով շահարկեն։

Բայց կրկնում եմ, կբացահայտեն բովանդակությունը, թե ոչ՝ չունի որևէ արժեք․ դրա նպատակը Նիկոլ Փաշինյանին արդար հանելն է․ այդ զեկույցի կազմմանը մասնակցել են միայն իշխանականները․ ընդդիմությունը չի մասնակցել՝ նշելով, որ իշխանությունը, որը բերել է պատերազմ, պարտություն, չի կարող օբեկտիվ քննել պատճառներն ու մեղավորներին։ Մեկ օրինակ․ փորձագետների մեջ է համաշխարհային ստախոսի անուն ստացած Արծրունը, որը 44 օր զգոնություն էր բթացնում, թե՝ հաղթում ենք․ փոխանակ նրան պատասխանատվության ենթարկեին, պարզեին՝ իր կամքով էր ստում, թե գրում-տալիս-կարդում էր, նա է որոշում ով է արդար, ով՝ մեղավոր։

Թե ինչու են երկիրը պատերազմից հետո էլ ավելի ծանր վիճակում դրել, հանձնել, էս օրին հասցրել, այս իշխանության օրոք չի բացահայտվելու։ Սա կարող էր բացահայտվեր, եթե պատերազմում պարտությունից հետո ձերբակալվեին Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը, գենշտաբի պետը, Արցախի նախագահը և այլք, նրանց ուղարկեին այն խցերը, որոնցում հիմա Սամվել Կարապետյանն է, սրբազաններն են, իրավապահ համակարգը չունենար կաշկանդվածություն ու բացահայտեր։ Այլապես, որ ՔՊ-ն քննում է պատերազմի ու պարտության պատճառները, դա նույնն է, որ Հիտլերը երկրորդ համաշխարհայինում պարտությունից հետո թույն չխմեր, հանձնաժողով կազմեր ու Գեբելսի ու մյուս հանցակիցների հետ փորձեր քննել, թե «երրորդ ռեյխը» ինչի տապալվեց։

Այս իշխանության հեռացումից հետո նաև սա կբացահայտվի, մեր աչքի առաջ է շատ բան եղել, շատերն են զոհվել, բայց շատ-շատերն էլ ողջ են, ու բացահայտումը, կարծում եմ, բարդ չէ։ Բայց այստեղ ուզում եմ մի հանգամանքի անդրադառնալ․ հատկապես՝ 2022 թվականից հետո շատ բաներ են բացահայտվել, որոնք պատերազմի ու հետևանքների դավադրության վրա լույս են սփռում և որոնց այդ հանձնաժողովը հաստատապես չի անդրադարձել։

Ինձ ու շատերի համար գլխավոր հարցն է՝ ո՞ւմ օգտին է պատերազմի ժամանակ աշխատել Նիկոլ Փաշինյանը։ 3 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 6-ին, մեկնեց Պրահա և Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Ասաց՝ ես ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, որ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ալմաթայի հռչակագիր-բան օրինակ բերեց։ 2022 թվականին ասում էր՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար Արցախը հայտարարում եմ Ադրբեջան․ նույն մարդու նույն հայտարարությունը տեղափոխեք դրանից 2 տարի առաջ՝ 2020 թվական․ պատերազմ է վարում նա, ով ուզում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որ Հայաստանի սահմանները ճանաչի․ ո՞ւմ օգտին պատերազմ կվարեր։

Երեք օրից հոկտեմբերի 9-ն է, այն օրը, երբ ՌԴ նախագահն առաջարկում է պատերազմը կանգնեցնել, Փաշինյանը մերժում է։ Շատերի մոտ է չէ՞ հարց առաջացել, թե ինչու է մերժել․ այդ հարցին պատասխանում է Փաշինյանն ինքը 2022 թվականին՝ ասելով, որ Արցախը մերը չէր․ այս երկրի այսպես կոչված գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմ է վարել էն մտայնությամբ, որ Արցախը մերը չէր։

Մի քանի օր առաջ ասում էր՝ ի՞նչ գործ ուներ հայկական զորքը Ադրբեջանի տարածքի վրա՝ նկատի ունենալով Արցախը, օկուպանտ է համարում հայերին․ այսինքն երբ 2025 թվականի Փաշինյանի խոսքերը հետ ենք տանում 2020 թվական, որ կոչ էր անում կասկա վերցնել գնալ Արցախը պաշտպանելու, գնում-զոհվում էին, ո՞ւմ օգտին էր աշխատում էն ժամանակ։

Ասում է՝ 2018-ից գիտեի, որ Արցախը հնարավորություն չուներ հայկական լինելու․ նման ելույթ ունեցողը ի՞նչ տրամաբանությաբ է բանակցությունները վարել, Դուշանբեից սկսած։

Եթե ուզում եք պարտության պատճառները հասկանալ, զենքի քանակը, գեներալների, հրամանատարների որոշումները, առանց անգամ մեկ կրակոց արձակելու՝ թշնամուն հանձնված միլիարդավոր դոլարների զենքերը, առանց կրակոցի հանձնված տարածքները սաղ դնում եք մի կողմի վրա, մյուս կողմի վրա՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը, թե՝ Արցախի հայաթափման օրը ՀՀ սուվերենության օրն է ու շատ բան իր տեղն է դրվում։

Էկրանի լուսանկարին նայեք, լուրջ մտածում էիք այս մարդիկ ամեն ինչ անում են, որ մենք հաղթե՞նք։

Այսօր ինչե՞ր է անում Փաշինյանը, որ նյարդայնացնում է ձեզ, ժողովուրդ ջան, ասում է՝ Արարատը մերը չէր, Ցեղասպանության ճանաչման հարցը մեր օրակարգում չկա, Տավուշից, Վայոց ձորից պետք է հանձնենք, օկուպացված տարածքները զենքով հետ բերելու խնդիր չենք դնում, սահմանադրությունբ պետք է փոխենք, բանակը հաջորդ տարվանից քիչ կզինենք, այդ նույն մարդը ինչպիսի՞ պատերազմ վարած կլինի։ Եթե այդ մարդը այսօր լիարժեք թուրք — ադրբեջանական գծի մեջ է, բայց հարց՝ իսկ 2020-ի՞ն որ գծի մեջ էր։

Ալիևն ասում է՝ խաղաղության պայմանագիրը իմ պայմաններով է․ իսկ պատերազմի վարումը իր պայմաններով չի՞ եղել։ Վաշինգտոնում որ հանձնեց այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», իսկ նոյեմբերի 9-ին ի՞նչ էր հանձնել, նույն բանը չէ՞ր։

Կարճ ասած՝ երբ համադրում ենք Նիկոլի էսօրվա գործունեությունը 2020 թվականի գործունեությանը, պարզ է դառնում, թե այս մարդը ինչպիսի պատերազմ վարած կլինի։ «Արցախը մերը չէր» ասողը 2020-ին ինչպե՞ս կպայքարեր Արցախի համար։ Ըստ ամենայնի, ոչ թե տեղի է ունեցել Արցախի համար պայքար, այլ տեղի է ունեցել Արցախի հանձնման հիմնավորում՝ պատերազմով։ Էն խոսքը հենց այնպես չի ասում՝ հանձնել եմ զոհերով, որ ինձ չասեն դավաճան։ Այնպես որ, չգիտեմ դրանք ինչ են գրել այդ քննիչ հանձնաժողովի զեկույցում, բայց Նիկոլն ինքը վաղուց բացահայտել է պատերազմը։ Ու Նիկոլ Փաշինյանի ելույթ-բացահայտումները լսելով՝ շատ տրամաբանական է պարտությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>