Աննա Հակոբյանը Չինաստանում կրթվում է, շարժումը Հայաստանում՝ ծաղկում
Դիտել նաև
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ
«Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան
Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մինչ Աննա Հակոբյանը Չինաստանում կրթվում է, նրա «Կրթվելը նորաձեւ է» լոզունգը շարունակում է Հայաստանի մարզերում հաղթարշավը։ Վերջերս նոր բիլբորդ է հայտնվել Արարատում` «Կրթվենք եւ հարստանանք», ներքեւի հատվածում՝ «Միացիր շարժմանը»։
Այդպիսի ցուցապաստառներ կախված են գրեթե բոլոր մարզերում: Մեզ հետաքրքրեց՝ գովազդի համար «Իմ քայլը» հիմնադրամը վճարո՞ւմ է համայնքապետարաններին։ Արարատի ՔՊ-ական համայնքապետ Ասլան Ավետիսյանին հարցրինք` արդյոք վճարե՞լ են գովազդի համար։ Նա նախ զարմացած հարցրեց` որտե՞ղ է փակցված, ասացինք` իր ղեկավարած քաղաքում․ տպավորություն էր, որ քաղաքապետն առաջին անգամ մեզնից է լսում այդ մասին: Լսեց ու ասաց` գրավոր ուղարկեք հարցերը։

