Բորիս Ավագյանի փաստաբանը չի հավատում նրա ինքնասպանությանը
Դիտել նաև
«Կիսամերկ կանանց լուսանկարներ տարածող կեղծ դպիրը»․ Բորիս Մուրազի
«Վաղարշապատի ընտրությունները ցույց կտան, թե քաղաքական ուժերն ինչ դիրք ունեն»․ Բորիս Մուրազի
Բորիս Ավագյանի առեղծվածային մահվան առնչությամբ համատեղ քննություն է սկսվել
«Իշխանությունները եթե անգամ դավադիր չեն, ապա հաստատ դեգեներատ են»․ Բորիս Մուրազի
«Միակ տարբերակը, որը Նիկոլ Փաշինյանից հետո կբացառի նոր Փաշինյանի ծնունդը». Բորիս Մուրազի
Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Չերնիկովան RT-ին ասել է, որ չի հավատում նրա ինքնասպանությանը։ Նա շեշտել է, որ Ավագյանի բնավորությունը խոսում է դրա օգտին. նա մարտիկ էր, «որը չէր սիրում պարտվել» և հավատացյալ էր։
«Նա շատ լավ գիտեր, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին խելացի մարդ էր, նա մտածում էր որևէ իրադարձության հետևանքների մասին։ Չեմ կարծում, որ նա չի մտածել այդ մասին»,- նշել է փաստաբանը։

