Երևանում էլեկտրական մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին
Դիտել նաև
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ
Դիլիջան-Իջևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից. Բախվել են 15 մեքենաներ. Վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով
Երևանում կասկադյորական ավտпվթшրի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին է
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Համլետ Մ.-ն իր վարած «Hongqi E-QM5» մակնիշի ավտոմեքենայով Գուսան Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

