Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով
Դիտել նաև
Երևանում ջերմաստիճանը կհասնի +37°C-ի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Մարտի 9-16-ը ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով. Լևոն Ազիզյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով
Երևանում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` հորդառատ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Առանձին շրջաններում տեղումներ են սպասվում նաև սեպտեմբերի 12-13-ին և 14-ի գիշերը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի ևս 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում նույնպես այսօր և առաջիկա գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 16-19 մ/վ արագությամբ:

