Շիրակի թեմի առաջնորդի լիազորությունները կկատարի Նարեկ եպիսկոպոս Ավագյանը
Դիտել նաև
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, համատեղության կարգով, առժամապես նշանակվել է Շիրակի թեմի հոգևոր տեսուչ՝ առաջնորդական լիազորություններով:
Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշանակվել է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն՝ ազատելով Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենի պարտականություններից»։

