Տրանսպորտի գինը թանկանում է, ավտոբուսային պարկի վիճակը՝ վատանում․ բացառիկ ձայնագրություն
Կից ներկայացնում ենք 7or.am-ի ձեռքի տակ հայտնված ձայնագրությունը, որտեղ ավտոբուսային պարկի ղեկավար կազմի ներկայացուցիչներից մեկն է «չատում» ներկայացնում իրավիճակը:
Հ․Գ․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում անսարք ավտոբուսների թիվն իրականում ավելի մեծ է, քան հայտարարվում է պաշտոնապես։ Պատճառներից մեկն այն է, որ ՓԲԸ-ն ֆինանսական ճգնաժամ է ապրում, հետևաբար չի վճարում մի քանի հարյուր միլիոն դրամ ֆինանսական պարտավորությունն ավտոբուսների տեխնիկական սպասարկումն իրականացնող մասնավոր ընկերության նկատմամբ։ Արդյունքում այդ կազմակերպությունը հրաժարվել է իրականացնել տեխնիկական սպասարկում, քանի դեռ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն չի մարել կուտակված պարտքը։
Բացի ավտոբուսների ոչ բավարար լինելուց, կա նաև վարորդների պակաս։ Քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված պարբերաբար լինում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում՝ կոլապսը մի կերպ հաղթահարելու համար։

