Դատախազին անվստահություն կհայտնե՞ն
Դիտել նաև
Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը
Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում
Դատախազները կտրվում են քննությունից
Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում
«ՀՀ դատախազությունն ինչ վերաբերմունք ունի այս հանցանքի վերաբերյալ»․ Արմեն Եղիազարյան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Որոշ տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքում քննարկումներ են ընթանում գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու նախագիծն ԱԺ ներկայացնել-չներկայացնելու շուրջ։ Հանրային աղմուկը դիրքորոշումը վերանայելու առիթ է դարձել, երկմտում են՝ կշահե՞ն, թե՞ կտուժեն նման նախագիծ ներկայացնելով, չե՞ն ասի՝ ինչու եք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու փոխարեն դատախազին հայտնում։ Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է նախագիծը բերվելու օրակարգ, ասաց՝ դեռ քննարկումների փուլում են: Տեղեկություն կա, որ փոշմանել եք, մտահոգություն ունեք, որ կքննադատեն ձեզ։ «Չունենք նման մտահոգություն»,- ասաց նա։ Արթուր Խաչատրյանն էլ չցանկացավ այս թեմայով մեկնաբանություն տալ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

