ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Ի՞նչ է կատարվում իշխանության ֆավորիտ դարձած «Սպայկայի» շուրջ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Սեպտեմբերի 1-ից արգելափակված է հայկական «Սպայկա» ընկերության շուրջ 100 բեռնատարի մուտքը Ռուսաստան: Հայկական գյուղմթերքի ամենախոշոր արտահանող ընկերության մեքենաների արգելափակման պատճառը հստակ չէ, բայց փաստ է, որ սա հայ տնտեսվարողների համար առաջացած խնդիրներից հերթականն է, որն առաջանում է արտաքին աշխարհ դուրս գալու ճանապարհին: Ու առնվազն հիմնավոր կասկած կա ենթադրելու, որ Ռուսաստանը, ի պատասխան Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության, սկսել է գործի դնել տնտեսական լծակները: Ըստ շրջանառվող տեղեկությունների, խնդիրը «Սպայկա» ընկերության ֆինանսական պարտավորությունների չկատարման հետ է կապված, ինչը, սակայն, ընկերությունը հերքում է: Էկոնոմիկայի նախարարությունը չի մեկնաբանում իրավիճակը:

«Հրապարակ»-ի հետ զրույցում էներգետիկ եւ անվտանգության հարցերի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանն ասում է՝ ստեղծված իրավիճակը պայմանավորող երկու վարկած կարող է լինել: «Առաջինը, իհարկե, քաղաքականն է, եւ ընկերության բեռնատարների նկատմամբ Մոսկվայի կողմից կիրառված սահմանափակումները կարող են, իսկապես, դիտարկվել որպես Երեւանի վարած արտաքին քաղաքականության արձագանք: Ժամանակակից միջազգային հարաբերություններում տնտեսական, գեոտնտեսական եւ առեւտրային բաղադրիչը գերիշխող դիրք է զբաղեցնում, եւ դա առավել քան տրամաբանական կարող է լինել: Այս վարկածի օգտին խոսում են նաեւ «Սպայկա»-ի շուրջ վերջին տարիներին ընթացող զարգացումները: Գիտենք, որ 2024-ին դադարեցվեց ընկերության տնօրենի, սեփականատիրոջ նկատմամբ քրեական հետապնդումը, որը սկսվել էր 2019 թվականին՝ խոշոր չափերի հարկեր չվճարելու եւ այդկերպ պետությանը հասցված վնասի համար: 2024-ին այդ քրեական հետապնդումը դադարեցվում է, իսկ այս տարի կառավարությունն արդեն ազատում է «Սպայկա»-ին մաքսային վճարների մի զգալի մասից, եւ, փաստացի, ընկերությունն այսօր դարձել է կառավարության ֆավորիտը, ուստի տրամաբանական է, որ, այո, կարող է դառնալ Մոսկվայի պայմանական «պատժամիջոցի» օբյեկտ»,- մեզ հետ զրույցում նշում է Վահե Դավթյանը:

Նրա հիշատակած արտոնությունը «Սպայկա»-ն ստացավ այս տարվա ապրիլի 24-ին, երբ կառավարությունը «գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում» ներմուծման մաքսատուրքից ազատեց ընկերությանը: Մաքսատուրքից ազատման արտոնությունը 4․4 մլրդ դրամ էր կազմում։ Իսկ մինչեւ այս, 2019 թվականի մարտի 26-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր այս ընկերության պանրի եւ կաթնամթերքի գործարանի բացման արարողությանը, որից ընդամենը մի քանի օր անց ՊԵԿ-ը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել «Սպայկա» ընկերության կողմից խոշոր չափի հարկերից խուսափելու վերաբերյալ։

Մյուս վարկածը, Վահե Դավթյանի խոսքով, կարող է բիզնես հարաբերությունների դաշտում տեղավորվել: Մեր զրուցակիցը չի բացառում, որ ընկերության համար այս խոչընդոտի ստեղծումը կարող է լինել նաեւ կապիտալի վերաբաշխմանն ուղղված քայլ, ինչի նախադեպերը այլ ընկերությունների նկատմամբ իրականացված գործողություններով արդեն տեսել ենք: «Տեսականորեն, պետությունը կարող է ցանկանալ վերահսկողություն հաստատել կամ սեփականատեր դառնալ «Սպայկա» ընկերության, որը երկրի խոշորագույն գյուղատնտեսական ընկերությունն է, եւ այդ նպատակով, այո, կարող է նաեւ որոշակի համագործակցություն հաստատել երրորդ երկրների մաքսային ծառայությունների հետ: Սա ընդունեք զուտ որպես հիպոթեզ»,- ասում է Վահե Դավթյանը՝ նշելով, որ վերջին երկու տարիներին կառավարությունը տարբեր խոշոր ընկերություններում իր մասնաբաժինն է ապահովել, եւ այդ միտումը շարունակվում է»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>