ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
27
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Քպացնում են ՀԷՑ-ը և անդադար մտնում հարկատուների գրպանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի սկզբանե էլ պարզ էր, որ այն, ինչ փաշինյանական իշխանություններն անում են գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եւ ՀԷՑ-ի հետ կապված, բացահայտ քաղաքական գործընթաց է:

Նախ՝ ինքնին քաղաքական ակնառու դրդապատճառներ ունեին Սամվել Կարապետյանի ապօրինի ձերբակալությունն ու կալանքը: Ի դեպ, վերաքննիչ քրեական դատարանն էլ վերջերս ապօրինի ճանաչեց Սամվել Կարապետյանի թե՛ ձերբակալությունը, թե՛ նրա տան խուզարկությունը:

Նմանապես ակնհայտ է, որ զուտ քաղաքական ու «նախընտրական» ենթատեքստ ունի նաեւ այն ամենը, ինչ կատարում են ՀԷՑ-ի առումով: Ու իշխանությունները դա չեն էլ թաքցնում: Իրենց «փորացավը» էներգամատակարարման կամ ընկերության աշխատանքի բարելավումը չէ: Հիմնական նպատակը դրա քպացումն է: Այնպես, ինչպես անցած տարիներին համատարած քպացրել են բուհերը, դատարանները, ոստիկանությունը, քննչական մարմինները, պետական եւ համայնքային կառույցները, դպրոցները, բուժհաստատությունները, մանկապարտեզները, անգամ՝ կանաչապատման կամ սանմաքրման հիմնարկությունները: Մի խոսքով՝ ինչ հնարավոր է:

Հիմա ՀԷՑ-ում բացարձակ կադրային ջարդ է իրականացվում, նշանակվում են ոլորտի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդիկ, որոնց միավորում է միայն 1 «մասնագիտական» հատկանիշ՝ երդվյալ «նիկոլականությունը»: Պարզից էլ պարզ է, որ այդպիսով մեկ խնդիր են լուծում՝ պատրաստվել ընտրությունների, ՀԷՑ-ի հնարավորություններն օգտագործել՝ քաղաքացիներին շանտաժի ու ահաբեկման ենթարկելով քվեներ կորզելու համար:

Սա բացեիբաց միտված է 1 անձի ու 1 ուժի քաղաքական շահերի սպասարկմանն ու քմահաճույքների բավարարմանը: Դա միանգամայն ակնհայտ է: Բայց դա, ինչպես արդեն նշել են բազմաթիվ փորձագետներ, ծանր է արժենալու երկրի վրա: Այսինքն, արդեն արժենում է: Եթե իրադարձություններն ընթանան այս տրամաբանության մեջ, ապա Կարապետյանները միջազգային արբիտրաժային ատյաններում անխուսափելիորեն կհաղթեն, ինչպես արդեն հաղթում են: Ու պետության, նույնն է թե՝ հարկատուների վրա լրջագույն ֆինանսական բեռ է ծանրանալու (իբր փաշինյանական կառավարության ավելացրած պարտքերը քիչ էին, էլի):
Այսինքն, մենք վճարում ենք հարկեր, որպեսզի... ի՞նչ լինի: Որպեսզի Նիկոլ Փաշինյանը, «հպարտ քաղաքացիների» գրպանները դատարկելու հաշվին, իր քմահաճույքները բավարարի: Ի դեպ, ընդգծենք, որ այդ պրոցեսն արդեն սկսվել է: Ի մասնավորի, ՀէՑ-ի հետ կապված արբիտրաժային վարույթում Փաշինյանի ու ՔՊ-ի շահերը պաշտպանելու համար մի ամերիկյան ընկերություն են վարձել, որին պետական բյուջեից (հարկատուների գրպանից) վճարելու են 1 միլիարդ 235 միլիոն դրամ (կամ 3,25 միլիոն դոլար), ըստ որում, դա՝ առանց հարկերը, փորձագիտական, արբիտրաժային վարույթի, թարգմանչական ու տպագրական ծախսերն ու այլ վճարները (ճանապարհածախս եւ կացարան) եւ այլն հաշվի առնելու: Այսինքն, իրականում մի 5-6 միլիոն դոլար են «ցնծալու», եթե ոչ ավելի շատ: Ու՝ մեր հաշվին: Կրկնենք՝ դեռ ՀԷՑ-ը խլելու, ՀԷՑ-ին ու Կարապետյաններին պատճառած վնասների փոխհատուցման ահռելի գումարները՝ չհաշված:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>