«Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան
25
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով

Սենսացիոն բացահայտում. պարզվում է՝ ռուս-ուկրաինական պատերազմում ուկրաինական կողմից սպանվածների և անհայտ կորածների թիվը հասնում է 1 մլն 700 հազարի

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալների բազան  «կոտրվել» է  հաքերների կողմից, որից էլ պարզ է դարձել, որ ավելի քան 1 մլն 700 զինվոր կա՛մ անհայտ կորած են, կա՛մ էլ՝ սպանված, իսկ ավելի ստույգ՝ կան 1 մլն 721 հազար մարդու տվյալներ, որոնք ներկա դրությամբ անհայտ կորածի, կամ սպանվածի տողով են անցնում:

Պաշտոնապես Զելենսկու իշխանությունը մերժում է նման թվերըч հաստատելով միայն 45 հազար սպանվածի թիվը:

Մինцդեռ, գրեթե բոլոր միջազգային կենտրոնները հաստատում են, որ պատերազմում սպանվածների թիվը գերազանցում է միլիոնները:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Զելենսկին ընտրվում էր նախագահի պաշտոնում՝ խոստանալով, որ  կկանգնեցնի պատերազմը (հակամարտությունը):

Այն ժամանակ, պատերազմի խորհրդանիշ էր համարվում Պորոշենկոն:

Մինչդեռ Զելենսկին հանդես էր գալիս պատերազմը դադարեցնելու խոստումներով:

Արդյունքում, իբր, «խաղաղասեր»  Զելենսկիի կառավարման ժամանակահատվածում, հակամարտությունը բորբոքվեց ավելի մեծ թափով, Ուկրաինայից հեռացավ ավելի քան 10 մլն մարդ, երկիրը կորցրեց իր տարածքների 20 տոկոսը և պարզվում է արդեն, որ պատերազմի հետևանքով սպանվել կամ անհայտ կորել է ավելի քան 1 մլն 700 հազար մարդ:

Ընդ որում, այս բոլոր զոհերը հիմնավորվում էին «երջանիկ ԱՊԱԳԱ»  կերտելու տեսլականով: Նույն «ԱՊԱԳԱ ԿԱ»  կարգախոսով Փաշինյանը խաբեց հանրությանը և 2021 թվականին կրկին կարողացավ վերարտադրել սեփական իշխանությունը:

Հիշեցնենք, որ 2014-ին Յանուկովիչին հեռացրին իշխանությունից, որպեսզի երկիրն արագորեն դառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ:

Շարքային քաղաքացիներն, անկեղծորեն, այն ժամանակ հավատում էին, որ դրանից հետո իրենք կապրեն՝ «ինչպես Շվեյցարիայում»:

Մինչդեռ պատմությունը դաժան դաս տվեց ուկրաինական հանրությանը, քանզի այսօր այդ երկրից փախել է 10 մլն մարդ, երիտասարդ տղամարդիկ վախենում են փողոցներում ման գալ, քանի որ երաշխիք չունեն, որ ստիպողաբար չեն զորագրվելու և ուղարկվելու  ռազմաճակատ. 1 մլն 700 հազար մարդ արդեն չկա, և այդ ամենից հետո, պարզվում  է դեռ  11 տարի անց, քննարկվում է, թե այդ երկիր կարո՞ղ է անդամագրվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին:

Մի՞թե դա  ցույց չի տալիս ներկայիս Արևմուտքի դաժան և խաբեբա էությունը:

Նշենք, որ այս նույն Արևմուտքը նույն ձևի խաբեց նաև Վրաստանին՝ 2000-ականներին, իսկ այսօր խաբում է  Հայաստանին, որի արդյունքում հայերը կորցրին Արցախը, կորցնելու վտանգի տակ են հայտնվել նաև Սյունիքն ու ողջ Հայաստանը:

Ավելացնենք նաև, որ այդ նույն Արևմուտքը 100 տարի առաջ նույնպես խաբեց Հայաստանին, սակայն 100 տարի անց, պարզվում է մեր ժողովուրդը այդպես էլ այդ դասերից լուրջ հետևություն չարեց:

Այդ իսկ պատճառով էլ մենք կրկին կանգնած ենք նույն  վտանգի առջև:

Ընդ որում, ավելի վատ հետևանքներով, քան նույնիսկ այսօրվա Ուկրաինան, քանի որ, ի տարբերություն Ուկրաինայի, մենք տարածքի բավարար խորություն չունենք:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>