Ադրբեջանական հաքերները կոտրել են 50 հայկական կայք. Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook կայքի իր էջում գրել է, որ ադրբեջանական հաքերները մի շարք հայկական կայքեր են կոտրել։
«Ադրբեջանական հաքերները բավականին լուրջ հարձակում են արել՝ կոտրել են լրատվամիջոցի, կուսակցության կայք։ Ընդհանուր առմամբ մոտ 50 կայք, սաբդոմեյններ կան ցանկում»,–գրել է Սամվել Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետը ներակացրել է իր էջում կոտրված կայքերի ցանկը:

