19-ամյա զինծառայող է մահացել
«Մեդիահաբ»-ի տեղեկություններով՝ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել ՊՆ զորամասերից մեկում. մահացել է 19-ամյա զինծառայող Վրեժ Զաքարյանը: «Ըստ նախնական վարկածի՝ Վրեժն ինսուլտ է տարել: Նա Գեղարքունքի մարզի Մարտունի քաղաքից է: Մեզ հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Հովհաննես Հովեյանը հաստատեց մահվան մասին տեղեկությունը»,- նշում է լրատվամիջոցը:

