Ամենաերիտասարդ քաղբանտարկյալը տոկուն է կրում ծանր փորձությունը
Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանին, որը կալանք է կրում «Սթրայքբոլի» տարօրինակ ու զավեշտալի գործով։ Վաղը կլրանա նրա անազատության 30-րդ օրը։
Անդրանիկը շատ տոկուն ձևով է կրում այս ծանր փորձությունը։ Ապրի՛։ Բոլորս անհամբեր սպասում ենք օգոստոսի 11-ին. այդ օրը կհրապարակվի Վերաքննիչ դատարանի որոշումը կալանքի դեմ մեր բողոքով։ Հուսանք, որ Նավասարդը կլինի բարեբեր։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։

