«Հայ Առաքելական եկեղեցին․ երեկ, այսօր, վաղը». զրույց առաջին
Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացնում է իր նոր նախագիծը՝ «Հայ Առաքելական եկեղեցին․ երեկ, այսօր, վաղը», որը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել ՀԱԵ պատմության, ընթացիկ գործունեության և հեռանկարի խնդիրներին, ինչպես նաև ցույց տալ, որ այդ՝ մեր հասարակության համար էական հարցերը հնարավոր է արծարծել բանիմաց փաստարկների վրա հենվող ռացիոնալ քննարկումների միջոցով։
Նախագծն ընդգրկում է երեք թեմա՝ «Հանգրվաններ», «Ծառայություն», «Հեռանկար», որոնցից յուրաքանչյուրը ծավալվում է երկու զրույցի ընթացքում։
Զրույցները վարում են փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը և ՀԱԵ Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։ Յուրաքանչյուր զրույցին մասնակցում է նաև երկու հրավիրյալ՝ հոգևորական և աշխարհիկ մասնագետ։
Առաջին՝ «Հանգրվաններ» թեմայի առաջին զրույցը արծարծում է հարցն այն մասին, թե ինչպիսի պատմական փուլերով են ձևավորվել Հայ առաքելական եկեղեցու հարաբերոթյունները հայոց աշխարհիկ՝ թագավորական իշխանությունների հետ և ինչպիսի կերպափոխումների է ենթարկվել եկեղեցին այդ ընթացքում։
Մասնակից հյուրերն են՝ Տեր Արարատ քահանա Պողոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, և Ստեփան Դանիելյանը, քաղաքագետ, «Սպարապետ» հանրային հետազոտությունների կենտրոնի խորհրդի անդամ։

