Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Փաշինյանը միայն «ուր որ գնաս, հետդ կգամ»-ի տակ է պարել, ոմանք թաքուն կատակել են, որ իր հետ է պրոյեկտում՝ ուր գնա, հետը պիտի գնանք, անգամ՝ դժոխք

«Հրապարակը» գրում է. «Օրեր առաջ հաղորդել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գորիսում իր հերթական քաղաքական ժողովն է հրավիրել: Անցած ուրբաթ-շաբաթ օրերին իշխող վերնախավը Սյունիքում էր՝ Գորիս քաղաքում, որտեղ անցկացրել է կուսակցության 6-րդ քաղաքական ժողովը։ Մոտ 200 ՔՊ-ական է մասնակցել Գորիսի ժողովին՝ գործադիր եւ օրենսդիր իշխանության ՔՊ-ական ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաեւ՝ տարածքային կառույցների ղեկավարներ:
Բայց ՔՊ-ականներից շատ ոստիկաններ ու ՊՊԾ աշխատակիցներ են դեսանտ իջել Գորիսում՝ ՊՊԾ պետի գլխավորությամբ, որոնք թեպետ քաղաքացիական հագուստով են եղել, բայց  երկու օր շարունակ դիվադադար են արել տեղի բնակչությանը՝ կարգավորելով իշխանականների տեղափոխման, կեցության հարցերը, ամեն քայլափոխին ուղեկցելով ու հսկելով նրանց։
Պաշտոնական հաղորդագրությունը, սովորականի պես, կցկտուր էր, տեղեկացրին միայն․ «Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ քաղաքական ժողովը: Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունն ու կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության վարչության նախագահ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կուսակցության աշխատակազմի ղեկավար՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով եւ պատասխանել քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին»։  

Ի դեպ, Փաշինյանը մեկ անգամ եւս զգուշացրել է թիմակիցներին, որ ժողովից լրատվական արտահոսքեր չլինեն լրատվամիջոցներում, այդուհանդերձ, մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել, քանզի մի միջոցառում, որին մասնակցում է 200 հոգի, չի կարող գաղտնի մնալ։ Իշխանականները ժողովից հետո մի լավ փարթի են արել կամ, ինչպես ասում են ՔՊ-ականները` «դա խազ» տժժացել են: Նրանցից ոմանք մտածել են, որ հաջորդ նմանատիպ ժողովին իրենք գուցե չլինեն, Փաշինյանը հստակ բան չի ասում, բայց գիտեն, որ որոշել է թիմը 90 տոկոսով փոխել` թողնել ամենաակտիվներին, բայց նրանց, որոնք հնարավորինս ցածր անտիռեյտինգ ունեն։ Այսինքն, ըստ էության, անհնարին խնդիր է դրել՝ որ հա՛մ իր պես հայհոյող, ընդդիմադիրներին պատերին ծեփող լինեն, հա՛մ նրանցից ժողովուրդը չզզվի:
Առաջին օրը իշխանականները Գորիս են հասել երեկոյան եւ հաջորդ օրվա ժողովից առաջ մեծ խնջույք են արել «ԼաստիԿալ» ռեստորանում։ Երեկոյի «թամադան» եղել է Նիկոլ Փաշինյանը, նա է խնջույքի բացումն արել, հայրենիքի, բանակի, թիմի, իրենց հաջողությունների կենացներն է խմել, որից հետո խնջույքը բանակի քեֆի է վերածվել` ով չի ալարել, բաժակաճառ է ասել, քծնել է շեֆին, պարել-ուրախացել են, իսկ Նիկոլ Փաշինյանը միայն իր սիրած երգի՝ «ուր որ գնաս, հետդ կգամ»-ի տակ է պարել: Ոմանք թաքուն կատակել են, որ իր հետ է պրոյեկտում՝ ուր գնա, հետը պիտի գնանք, անգամ՝ դժոխք։ Մինչեւ կեսգիշեր ՔՊ-ականները տժժացել են, քաղաքական վերնախավի հավաքի վերջին կես ժամը դիսկոտեկա է հիշեցրել։ Հաջորդ օրը՝ առավոտյան 9-ին «Գորիս» հյուրանոցում սկսել են քաղաքական ժողովը, որը տեւել է շուրջ հինգ ժամ։ Մեզ պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ծավալուն ելույթով: Ինչպես մեր աղբյուրն է պատմում՝ անծայրածիր լապշաներ է կախել թիմակիցների ականջներից։ Նա ինչ-որ հարցերի մասին պոֆիգիստի նման է խոսել` որ թքած ունի ե՛ւ իր շուրջը, ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում կատարվող իրադարձությունների ու մարտահրավերների վրա, նույնն էլ հորդորել է անել իր թիմակիցներին։ 

Գլխավոր ասելիքը եղել է համապետական ընտրությունների վերաբերյալ։ Նա թիմին մոտավորապես ասել է, որ թող ձեզ չհետաքրքրի՝ ով կմտնի քաղաքական դաշտ, ով ում հետ դաշինք կկազմի, ամենաբարձր վարկանիշն ունենք մենք` ՔՊ-ն, մինչեւ տարեվերջ էլ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, դրանից հետո մեր ռեյտինգն ավելի կբարձրանա։ Ասել է, որ պետք է համերաշխ լինեն, թիմի գաղափարը պետք է գերիշխի, եւ մի բռունցք դարձած՝ պետք է պայքարեն հանուն հաղթանակի, անկախ այն հանգամանքից, թե այդ պահին ով ինչ դիրք ունի, ով որտեղ է, որպեսզի առաջիկա ընտրություններին մեծ տոկոսներով հաղթեն: Հասկացրել է, որ որեւէ մեկի աշխատանքն աննկատ չի մնալու` յուրաքանչյուրը գնահատվելու է ըստ արժանվույն, եւ ճիշտ հակառակը` ով չաշխատի, ըստ արժանվույն պատժվելու է։
Հետաքրքիր է, որ որոշ ՔՊ-ականներ շեֆի ելույթում նաեւ ակնարկներ են նկատել, որ եթե անգամ մաքուրով չհաղթենք, ինչքան պետք լինի, էնքան էլ խփելու ենք, մենակ դուք միասնական ու համերաշխ եղեք։ Նրանց մեջի ավելի խելոքները, սակայն, այս արտաքուստ հանգստության տակ ընկալել են, որ իրականում Փաշինյանը հասկանում է, որ իշխանության նավը ճոճվում է, եւ նրա թիվ մեկ խնդիրն է՝ բոլորին իր կողքը պահել, հաղթանակի եւ իր անսասանության մասին վստահություն ներշնչել` թեկուզ ստելով, եւ թույլ չտալ, որ առնետավազք սկսվի թիմից, եւ «սալյուտը ներսից խփի»։ 
Քաղաքական ժողովին խոսել են նաեւ սեպտեմբերին սպասվող ՔՊ համագումարի մասին, քննարկել են կազմակերպչական հարցեր, կրկին հանձնարարել է, որ այն հավուր պատշաճի անցկացնեն։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ու իր նախարարաց դասը, այսինքն՝ իշխանական վերնախավը, գիշերել են «Խորեայի ձոր» հյուրանոցում, իսկ մյուսները՝ տարբեր հյուրանոցներում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>