Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

ժամանակն է, որ բոլորն իրենք իրենցից վեր կանգնեն

Վերջին շաբաթների, օրերի և օրվա զարգացումները պետք է որ բոլորին վերջապես համոզեն, որ երկրում լուրջ փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել մեկ օրում, մեկ միտինգով, մեկ երթով,մեկ լավ կարգախոսով, նարդի խաղաղալու ընթացքում, փուլային ակտիվացմամբ, սոցհարցումների թվերի էյֆորիայով կամ այլ, անգամ եթե ազնիվ ու բարի, բայց ոչ խորքային պատկերացումներով։ Ոչ թե Նիկոլն է միշտ մի քայլ առաջ լինում, այլ նրա դիմացինները՝ միշտ մի քայլ հետ։

Ժամանակն է ունենալ խիզախություն և ընդունել, որ մեկը մյուսից հետևից թափ առնող բավականին ուժեղ, զանգվածային շարժումների մարման հիմնական պատճառը քաղաքական և ծրագրային բովանդակության բացակայությունն էր, և ժամանակակից մենեջմենթի չգոյությունը։ Մեկ օրում ամեն ինչ վերջացնել կարող է միայն տարերային աղետը, իսկ հիշեք, թե քանի ամսաթիվ էր շրջանառվում՝ «այ էդ օրը կլինի»։

Ի՞նչը կլինի։ Ինչպես արձագանքել «նոր իրականությանը»

1. Իրավիճակի և անելիքի մասին հին պատկերացումներով պայքար հնարավոր չի լինելու կազմակերպել։

2. Մթնոլորտը երկրում աչքիդ առաջ փոխվում է. բոլոր սոցիալական խավերում գնում է իշխանության նեղ խմբի համատարած մերժում։ Փոխվում է նաև միջավայրը մեր շուրջ։

3. Պետք են պայքարի նոր համակարգեր, նոր բովանդակություն՝ ծրագրային մտածողություն և նոր մենեջմենթ, որոնք կսպասարկեն փոփոխությունների ալիքը։

4. Նոր պայմաններում պետք է գործի նոր հանրային և ինստիտուցիոնալ բանաձև. Զրո կոնտակտ նեղ խմբի հետ»։ «Զրո կոնտակտ» նշանակում է՝ ոչ մի հարց, պատասխանի ոչ մի ակնկալիք, ոչ մի շփում, ոչ մի առաջարկ, ոչ մի ընդհանուր բան։ Խրախուսել նեղ խմբի բյուրեղացումը։

5. Փոփոխվող մթլոնորտի պայմաններում պետք է խրախուսել անհատական դիրքորոշումը։ Սա վերաբերում է հիմնականում «քաղաքականությամբ չզբաղվողներին», «զակատ» արած գրագետներին, կոնֆորմիստներին և այլոց։ Այսօր անդեմ լինելն այլևս չի հասկացվում։

6. Բոլորն ունեն ընտրություն։ Սա վերաբերում է իշխանության բոլոր այլանդակությունները սպասարկողներին։ Մանդելշտամն ունի հանճարեղ տողեր, որոնք շատ խոսուն են հիմա. «А вокруг него сброд тонкошеих вождей, Он играет услугами полулюдей» «Նեղ խումբը» և «լայն իշխանությունը» տարբեր բաներ են։ Պետք է ստեղծել ընտրության մթնոլորտ.

7. Հնարավորությունների ստեղծում, որպեսզի հանրային ակտիվ դեմքերը ներգրավվեն պրոցեսների մեջ։ Մարդկանց համար ընդունելի, կոմֆորտ ձևաչափեր, աշխատանքային պայմաններ ու հնարավորություններ։ Բոլոր ակտիվ դեմքերը պետք է զգան, որ իրենք պահանջված են, իսկ նրանք հազարներ են։ Սա նոր մենեջմենթի կարևորագույն խնդիրներներից է։

8. Պետք է շատ արագ ստեղծել լուրջ իրավապաշտպանական համակարգ։ Միայն փայլուն աշխատող փաստաբանները և մի քանի պատգամավորները չեն կարողանալու արձագանքել ռեպրեսիաների նոր թափիին։ Իրավապաշտպան համակարգը բամզապրոֆիլ գործունեության համակարգ է և չի սահմանափակվում միայն ապօրինությանը արձագանքելով։

9. Կան պետական նշանակության թեմաներ, իրոք շատ բարդ, որոնց շուրջ եթե չի ձևակերպվում այլընտրանքային մոտեցում, այլընտրանքային տարբերակ, ապա հնարավոր չէ ապահովել շատ լայն հանրային կոնսոլիդացիա, և հնարավոր չէ արտաքին աշխարհում ընկալվել որպես պոտենցիալ սոլիդ հաջորդ իշխանություն։ Իշխանությունը, նույնիսկ ամենաանորակը, ուզած թե չուզած՝ քաղաքական է, և ուզած-չուզած՝ պորտնյոր –զրուցակից՝ արտաքին աշխարհի համար։ Երբ դիմացինի (տարբեր հարթակների) հռետորաբանությունը և բովանդակությունը քաղաքական չէ, ապա իշխանությունը շահեկան դիրքերում է հայտնվում։ Այս համակարգային սխալը պետք է ուղղել։

Կան կարևորագույն հարցեր, որոնց շուրջ պետք է պատասխանել քաղաքական ձևակերպումներով. Սահմանադրություն, Խաղաղության պայմանագիր, հաղորդակցության ուղիներ (այդ թվում՝ Սյունիքով), արտաքին և տարածաշրջանային հարաբերություններ, Ռուսաստան-Իրան-արևմուտք հավասարակշռություն և այլն։ Սրանք դիրքորոշում և քաղաքական մտածողություն պահանջող հարցեր են, որոնք պետք է ներկայացնել՝ թե´ հանրությանը, թե´ արտաքին գործընկերներին։ Որպեսզի թե´ հանրությունը, թե´ արտաքին խաղացողները հակաիշխանական ճամբարին դիտեն որպես հուսալի գործընկեր, ոչ թե պարզապես իշխանափոխության գործիք։

10. Ներընդդիմադիր լարվածության, ներքին պայքարի լիակատար դադարեցում։ Մի կողմ դնել բոլոր անձնական կոնֆլիկտներն ու շահերը։

Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>