Սա Թրամփի ասած 23 քրիստոնյաների ցուցակն է, որի մասին նա անսպասելիորեն Փաշինյանի համար խոսեց հանդիպման ժամանակ Երևան քաղաքում գիշերը տեղի է ունեցել հերթական «անկանխատեսելի» ու 10ր. տևողությամբ անձրև Մինչ Նիկոլը հերթական անգամ պատրաստում է հայ ժողովրդի կոտորածն ու Սյունիքի հանձնումը, Ավինյանի թիմը մեզ վերացնում է դանդաղ
12
Ադրբեջանի հետ «խաղաղության» համաձայնագրի պատերազմական երեսը. դիտարկումներ փաստաթղթի վերաբերյալ Ի՞նչ է ասել Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Անշարժ գույքի գործակալը Ադրբեջանցի վերլուծաբանը մտահոգված է, որ իր երկիրը կարող է ունենալ Ուկրաինայի ճակատագիրը Նուբարաշենի աղբավայրն արդեն 4-րդ օրն է, ինչ այրվում է Վերահսկողը սպասելու է, որ շինարարը կաշառք տա թղթերը ստորագրելու համար․ կոռուպցիոն վտանգներ կան. Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Հեռախոսային անվտանգություն Իրանը կխոչընդոտի Կովկասում ամերիկյան միջանցքի ստեղծմանը. Վելայաթի Պուտինի հետ հանդիպումից առաջ ի՞նչ մեսսիջ ուղարկեց Թրամփը՝ Ալիևի և Փաշինյանի հետ համատեղ հռչակագիր կնքելով Պատերազմ Արցախում
Կովկասյան միջանցքը չպետք է օտարերկրացիների հեգեմոնական նպատակների ճանապարհ դառնա․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին Փաշինյանն Էրդողանին ևս ներկայացրել է վաշինգտոնյան հանդիպման արդյունքները Խաղահրապարակների և մարզահրապարակների կառուցման համար տրամադրվել է 88.808.422 դրամ․ առկա են բազում խնդիրներ (տեսանյութ) Փաշինյանը ԱՄՆ-ից կատաղած սմս է ուղարել Ավինյանին ու ասել․․․․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ադրբեջանի հետ «խաղաղության» համաձայնագրի պատերազմական երեսը. դիտարկումներ փաստաթղթի վերաբերյալ Երևանում ոչ մի խնդիր չլուծվեց. փողոցները փոսերի մեջ են, տրանսպորտը և երթևեկը խցանված, օդը՝ խեղդող ու աղտոտված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը վախենամ դառնա «պատերազմի խաչմերուկ». Հրանտ Բագրատյան Ի՞նչ է ասել Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Սա Թրամփի ասած 23 քրիստոնյաների ցուցակն է, որի մասին նա անսպասելիորեն Փաշինյանի համար խոսեց հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ «Այ ․․․ հրաժարական տուր գնա»․ օգտատերերն արձագանքում են Փաշինյանի գրառմանը Խմելու ջրի որակի կասկածների դեպքում զանգահարեք թեժ գիծ Հրապարակվել է Փաշինյանի ՔՊ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստը Մոտ 200 հնդիկներ Իջևանում գործադուլ են հայտարարել 19-ամյա զինծառայող է մահացել Անշարժ գույքի գործակալը Ադրբեջանցի վերլուծաբանը մտահոգված է, որ իր երկիրը կարող է ունենալ Ուկրաինայի ճակատագիրը Ադրբեջանը 2 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային Գրիգորի Եսայանի մոտ թմրանյութ է հայտնաբերվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում Թիկունքից հարվածելու «նուրբ արվեստը» Եկեղեցու պաշտպանության համար շտապ այցով Հայաստան է ժամանել հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը Միքայել Սրբազանի գործով առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 15-ին Խնդիրն առանց ամբիցիաների և ինտրիգների հավաքական օրակարգի ու դրա իրացման ճանապարհային քարտեզի ձևավորումն է. Տիգրան Աբրահամյան Նուբարաշենի աղբավայրն արդեն 4-րդ օրն է, ինչ այրվում է Երևան քաղաքում գիշերը տեղի է ունեցել հերթական «անկանխատեսելի» ու 10ր. տևողությամբ անձրև Վերահսկողը սպասելու է, որ շինարարը կաշառք տա թղթերը ստորագրելու համար․ կոռուպցիոն վտանգներ կան. Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն Ես սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը․ Ռոբերտ Ամստերդամ

Փաշինյանն ընդօրինակում է Թալեաթին և Ստալինին հայ հոգևորականներին հալածելու հարցում․ Հարութ Սասունյան

Ամեն անցնող օրվա հետ Հայաստանն ավելի է գլորվում դեպի բռնապետություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների հասցեին օգտագործված գռեհիկ, նույնիսկ պոռնոգրաֆիկ բառապաշարը բացարձակապես անհարիր է կառավարության ղեկավարին: Ֆեյսբուքը վերջերս ջնջել է նրա գրառումներից մեկը վիրավորական լեզվի պատճառով, ըստ «Ազատություն» ռադիոկայանի:

Վարչապետը բանտարկել է տասնյակ քաղաքական հակառակորդների, ինչպես նաև երկու արքեպիսկոպոսների, և իր անվտանգության ուժերին ուղարկել է գրոհելու Էջմիածնում գտնվող Հայոց եկեղեցու Վեհարանը։

Փաշինյանի կողմից օրենքի չարաշահումը ցույց տալու համար նկատի ունեցեք նրա քաղաքական դրդապատճառներով հրամանը՝ ձերբակալելու և բանտարկելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Արքեպիսկոպոսը վարչապետի ամենաուժեղ քննադատներից մեկն է եղել։ 2023 թվականի սեպտեմբերի 26-ին հարցազրույցի ժամանակ Աջապահյանը «ռազմական հեղաշրջման» կոչ էր արել Փաշինյանին տապալելու համար, ինչը ոմանք կարող էին մեկնաբանել որպես Հայաստանի օրենսդրության խախտում։ Սակայն, ամիսներ տևած հետաքննությունից հետո, գլխավոր դատախազությունը 2024 թվականի ապրիլի 30-ին պաշտոնական նամակ է  հրապարակել՝ չգտնելով որևէ իրավական հիմք արքեպիսկոպոսին հանցագործության մեջ մեղադրելու համար։ Նորմալ երկրում դա կլիներ պատմության ավարտը, բայց ոչ Հայաստանում։

Անցյալ շաբաթ, դատական համակարգին վարչապետի անօրինական միջամտությունից հետո, դատարանն արքեպիսկոպոսի ձերբակալման հրաման տվեց նախկինում օրինական համարվող արտահայտությունների համար: Այլախոհությունը լռեցնելու իր հուսահատ փորձով Փաշինյանն այժմ հայտարարել է, որ արքեպիսկոպոսը խախտել է օրենքը և հրամայել է ոստիկանությանը ձերբակալել նրան: Չնայած վարչապետն անընդհատ պարծենում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, նրա գործողությունները բացահայտում են դրա բռնապետական միտումը: Նա նաև կոպտորեն խախտում է եկեղեցու և պետության սահմանադրական բաժանումը: Կաթողիկոսի կուսակրոնությունը եկեղեցական ներքին հարց է, որը վարչապետի գործը չէ:

Միևնույն ժամանակ, Փաշինյանի ֆեյսբուքյան բարբաջանքները պարունակում են գռեհիկ և պոռնոգրաֆիկ նախատինքներ, ինչպիսիք են կաթողիկոսին և նրա խոսնակին իր գրասենյակ հրավիրելը իր սեռական օրգանները դիտելու՝ ապացուցելու համար, որ ինքը թլպատված չէ: Այս գրառումները լուրջ հարցեր են առաջացնում վարչապետի հոգեկան կայունության վերաբերյալ: Մեկ այլ արտառոց գրառման մեջ նա առաջարկել է, որ հուլիսի 1-ից 5-ը զերծ կմնա հայհոյանքներից կամ անձնական հարձակումներից՝ անցնելով «քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, որը հիմնված է միայն ստուգված փաստերի վրա»: Այս խոստովանությունը հակասում է քրիստոնեական արժեքներին հավատարիմ լինելու նրա ինքնահռչակ պատկերացմանը, հատկապես այն պատճառով, որ սա նույն մարդն է, որը պոռնոգրաֆիկ գիրք է գրել՝ «Երկրի հայառակ կողմը» վերնագրով:

Հուսահատորեն ձգտելով պահպանել իշխանությունը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո՝ Փաշինյանն օգտագործում է բոլոր միջոցները՝ օրինական կամ անօրինական, իր հակառակորդներին՝ թե հոգևորականներին, թե քաղաքական գործիչներին լռեցնելու համար։ Քանի որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոչ էր արել նրան հրաժարական տալ, վարչապետն այժմ նպատակ ունի նրան փոխարինել ավելի հնազանդ եկեղեցական առաջնորդով։ Նա դիմում է նման տհաճ մարտավարության, քանի որ նրա վարկանիշը յոթ տարի առաջվա 80 տոկոսից կտրուկ անկում է ապրել մինչև այսօրվա 8 տոկոսը, ինչը ենթադրում է, որ հնարավոր է, նա չկարողանա պահպանել իր աթոռը 2026 թվականի ընտրություններից հետո։

Որպես ներքին սպառնալիք, որն ավելի վտանգավոր է, քան ցանկացած արտաքին թշնամի, Փաշինյանը բազմիցս զիջումներ է արել Ադրբեջանին և Թուրքիային, որոնք վտանգում են Հայաստանի ապագան։ Ցավոք, նա գնում է օսմանյան սուլթանների, ռուսական ցարերի և խորհրդային կոմիսարների հետքերով։

Բոլորը գիտեն Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում հայերի նկատմամբ իրականացված համակարգված հալածանքների և կոտորածների մասին, որոնց գագաթնակետը դարձավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որն սկսվեց Ստամբուլի հայ վերնախավի մահապատժով և հազարավոր հայ հոգևորականների սպանդով։

Ահա ռուսական ցարերի և խորհրդային ղեկավարների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականության վրա  հարձակումների համառոտ ցանկը.

— 1804 թվականի սեպտեմբերի 2-ին ռուսական զորքերը թալանեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ վերադառնալով 1805 թվականի ապրիլին՝ երկրորդ թալանի համար։

— 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ռուս զորավար Իվան Պասկևիչը հալածեց կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն։

— 1836 թվականի մարտի 11-ին Նիկոլայ Առաջին ցարը սահմանափակումներ դրեց Հայ եկեղեցու ինքնավարության վրա։

— 1903 թվականի հունիսի 12-ին Նիկոլայ Երկրորդ ցարը հրամայեց բռնագրավել եկեղեցու ունեցվածքը: Երկու տարվա հայկական բողոքներից և դիմադրությունից հետո ցարը 1905 թվականին չեղյալ հայտարարեց իր հրամանագիրը:

— 1938 թվականի ապրիլի 6-ին խորհրդային գործակալները խեղդամահ արեցին կաթողիկոս Խորեն Ա-ին Վեհարանի իր կեցավայրում։ Տասնյակ հայ հոգևորականներ մահապատժի ենթարկվեցին։

Չնայած Օսմանյան և Խորհրդային կայսրությունները վերացան, Հայոց եկեղեցին գոյատևում է։ Ողբերգությունն այն է, որ այսօր Հայոց պետությունն է դարձել կեղեքիչ։

Անցյալ շաբաթ Փաշինյանը հարյուրավոր ոստիկաններ և դիմակավորված ազգային անվտանգության գործակալներ տեղակայեց կաթողիկոսարանի սրբավայրում, սակայն նրանք նահանջեցին հավատացյալների հետ բախումներից հետո։ Բարեբախտաբար ոչ մի կողմից կրակոց չարձակվեց, հակառակ դեպքում կարող էր սկսվել արյունահեղություն կամ քաղաքացիական պատերազմ։

Այժմ, երբ Գարեգին Երկրորդը մերժում է կատարել Փաշինյանի հրաժարականի հրամանը, վարչապետը կարող է անվտանգության ուժեր ուղարկել Էջմիածին՝ Նորին Սրբությանը ձերբակալելու համար, մի քայլ, որը կառաջացնի համայն հայության և ամբողջ քրիստոնեական աշխարհի, այդ թվում՝ Վատիկանի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի բողոքը: Սա սարսափելի բիծ կթողնի աշխարհի առաջին քրիստոնյա ազգի ժառանգության վրա:

Հայաստանի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքները լուծել փորձելու փոխարեն, Փաշինյանը զբաղված է Ֆեյսբուքում գռեհիկ գրառումներ անելով և Հայոց եկեղեցու ու հոգևորականության վրա հարձակվելով: Այդ նա՛ պետք է հրաժարական տա, այլ ոչ թե Կաթողիկոսը:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan