Ե՛վ հին թալանածները, և՛ նոր թալանածները՝ բոլորը Փաշինյանի ձեռքում են. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Երևանյան իշխանություններն իրենց ապիկարությունն արդարացնելու համար Գյումրու վրա են փորձում ինքնահաստատվել Մարդիկ վախենում են դուրս գալ տնից, որ չհայտնվեն հիվանդանոցներում (տեսանյութ)
25
Արագածոտնի մարզպետն արգելեց Տեր Հայկին Թալինում Փաշինյանի մասնակցությամբ պատարագ մատուցի՝ ստիպելով լքել եկեղեցին Փաշինյանին Թալինի եկեղեցում դիմավորեցին «Նոլդու Փաշինյան» երգի ձայնագրությամբ (տեսանյութ) Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Պատերազմ Արցախում
Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ» ՀՀ իշխանությունների դեմ կոմպրոմատներ ունի ոչ միայն Արևմուտքը, այլև Թուրքիան . Աղաջանյան Եվրոպական կառույցները թևերը քշտած Հայաստանում նախընտրական պրոցեսներին են լծվել. Գեղամ Մանուկյան Ոսկետափի եկեղեցին լեփ-լեցուն է հավատացյալներով Արագածոտնի մարզպետն արգելեց Տեր Հայկին Թալինում Փաշինյանի մասնակցությամբ պատարագ մատուցի՝ ստիպելով լքել եկեղեցին Փաշինյանին Թալինի եկեղեցում դիմավորեցին «Նոլդու Փաշինյան» երգի ձայնագրությամբ (տեսանյութ) Ե՛վ հին թալանածները, և՛ նոր թալանածները՝ բոլորը Փաշինյանի ձեռքում են. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Երևանյան իշխանություններն իրենց ապիկարությունն արդարացնելու համար Գյումրու վրա են փորձում ինքնահաստատվել Մարդիկ վախենում են դուրս գալ տնից, որ չհայտնվեն հիվանդանոցներում (տեսանյութ) Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» Պարո՛ն Ավինյան, ԵԱՍՄ հիմնարկում ցախավելներն են կախարդակա՞ն, կամ ունիվերսա՞լ, թե՞ հիմնարկը ձյուն մաքրող բահեր չունի. ավագանի ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել․ «Հրապարակ» Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տղաներ ու աղջիկներ, կպեք գործի, Ավինյան Տիգրանին ձյուն մաքրելու դասեր տվեք Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին․ ով է հաջորդը «փուռը գնալու» ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու իր բաժակն է տարել Ամբողջ Ավան վարչական շրջանը պատված է մերկասառույցով (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ Որքան է հետ բերած թալանն ու դրա քանի տոկոսն են կազմում պարգևավճարները. Սո՞ւտ, մանիպուլյացիա՞, թե՞ մաթեմատիկայի չիմացություն Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները. Թեմ Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան Խաղաղությունը կավարտվի հենց զիջումները վերջանան․ «Կարճ ասած»

Եվրոպայի ամոթի, բանալու անցքից հետևող ԱԱԾ-ի, հոսանքի սպասվող թանկացման մասին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանի առաջին ԱԱԾ տնօրենին լրագրողները հարցնում էին լավ, բա ի՞նչ կապով խոսենք, որ մեզ չգաղտնալսեն, պատասխանում էր՝ «Սիգնալ»-ով խոսեք։ Իհարկե գիտենք, որ Փաշինյանն իր քիթը, իրավապահ համակարգի միջոցով, ամենուր մտցնում է, նորություն չէ։ Առաջ, օրինակ, մեզ թվում էր, թե սրանք գաղտնալսում են էն մարդկանց, որոնք իրենց համար հետաքրքրություն են ներկայացնում․ հիմա, պարզվում է, սրանք գաղտնալսում են բոլորին կամ բոկորն են հետաքրքրություն ներկայացնում իրենց համար։ Նիկոլն ասում է՝ հոգևորականների մասին ինձ զեկուցել են ԱԱԾ-ից․ «ԱԱԾ–ն վարչապետին ենթակա մարմին է և ԱԱԾ–ն ինձ ամեն օր զեկուցում է Հանրապետությունում օպերատիվ վիճակի մասին»։ Հոգևորականների անձնական կյանքը, անկողինը ի՞նչ կապ ունի Հանրապետությունում օպետարիվ իրավիճակի հետ։ Նիկոլ Փաշինյանից մենք իմանում ենք, որ ինքը տեղեկություններ ունի, որ ինչ-որ հոգևորականներ անձնական կյանք ունեն։ Դրա՞ մասին էր խոսում։ Եթե իրեն լսենք, նշնակում է՝ էդ գործն են արել։ Համենայն դեպքս, փաստ չունենք, տեսնում ենք, որ վարչապետը հայտարարում է, որ իր ենթակայության տակ գտնվող մարմինն իրեն ամեն օր զեկուցում է ու կողքից լսում ենք, որ հոգևորականներ կան, որ իրենց անձնական կյանքն ունեն։ Կլինի՞ մեզ էդ մանրամասների մեջ չգցեք։ Մեզ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են հարկատուի փողերը մսխվում էն անվտանգության մարմնի վրա, որը ընկած՝ անձնական թեմաներով կոմպրոմատներ ա ման գալիս։ Էսօր էլ ասում ես՝ բյուջեն մեծացրել ես։ Եկեք մի հատ հսկանանք՝ մեր երկրի անվտանգությունը որտեղ է․ առանձին մարդկանց՝ կլինի հոգևորական, կլինի պաշտոնյա, կլինի թիմակից, իշխաական թե ընդդիմադիր, իրենց անձնական կյանքի մանրամասնե՞րն են մեր պետության անվտանգությունը, թե՞ մեր պետության անվտանգութունը շատ ավելի ակհնհայտ տեղեր են, որոնք բոլորս էս անի տարի քննարկում ենք։

Նիկոլ Փաշինյանի խոսքից հասկանում ենք, որ ձեր մասին ԱԱԾ-ն հավաքում է նյութեր ու տալիս իրեն․ սա էլ երբ որ մեկի մասին ուզի՝ գրում ու ծխոսում է։ ԱԱԾ-ն քանդվել է, դեգրադացվել է։ Մի քանի օր առաջ երկու անչափահաս էին կորել, ԱԱԾ-ն սուտ տեղեկություններ էր հրապարակում, թե՝ սահմանն անցել են, հետո հերքում է, թե՝ չեն անցել․ որովհետև լուրջ հարցերում սրանք արդեն վաղուց մասնագետ չեն, բամբասանք լինի, ուրիշի անկողին հետազոտել լինի, դրա մասնագետն է դարձրել Նիկոլը․ մոտավորապես՝ իր ընտանեկան թերթի օդում կախված լուրերի ստուգմամբ է զբաղվում պետական իրավական համակարգը։ Իրավաբանները կարող են գնահատել՝ ինչ հանցակազմ կա ԱԱԾ՝ բոլորին գղտնալսելու և Նիկոլին զեկուցելու քայլերի մեջ։ Էդ մարդու պատկերացմամբ, ամբողջ պետությունը իրեննն է, ինչ ուզի՝ կանի։ ՔՊ-ից հեռացած պատգամավորն ասում էր, չէ՞, նա իր բոլոր թիմակիցների դեմ ունի ֆինանսական, սեռական կոմպրոմատներ։ Քանի որ ինքը իրեն նշանակել է ժողովրդի վարչապետ, ուրեմն պարտավորվածություն է զգում իմանալ ժղովրդի մասին ամեն ինչ։

Նիկոլի իշխանության ապօրինություններից ոչ մեկ ազատագրված չէ՝ կլինի հոգևորական, բիզնեսմեն, հասարակ քաղաքացի։ Հենց վաղը, օրինակ, խորհրդարանը քննարկում է ու բնականբար՝ ՔՊ-ն հվանություն ՀԷՑ-ը խլելու նախագծին։ Բերել են մի նախագիծ, որը ՀԷՑ-ի տնօրենը որակում է անգրագիտություն ու կողքից ինչ-որ բաներ են հորինում՝ հիմնավորելու համար ՀԷՑ-ի խլումը։ Ըստ երևույթին՝ սաբոտաժ են անում ու մեղքը գցում ՀԷՑ-ի վրա։ Բայց ինչպես ամեն մի քարոզչություն, դա էլ են անում մանկամիտ կերպով։ Տեսեք, հենց հայտարարեցին, թե լավ չեն աշխատում, ազգայնացնելու ժամանակն է, մեկ էլ արդարադատության նախարարությունը հայտարարեց, թե՝ հոսանքազրկման պատճառով պետռեգիստրը չի սպասարկի քաղաքացիներին։ Կամ խորհրդարանում լսումների ժամանակ անջատում են հսանքը, բայց միկրոֆոնները չեն անջատում։ Կամ ասում է, թե գանցի ինչ-որ մոլի բացման, հոսանքը տարան։ Մեր կենցաղում էլ է էդպես, հենց հոսանքը անջատում են, մեղադրում ենք ՀԷՑ-ին։ Որ սովորական քաղաքացիս չգիտեմ իրականում ով է մեղավոր, ինձ համար լույսի պատասխանատուն ՀԷՑ-ն է, նորմալ է, բայց կառավարությունը պետք է իանա։ ՀԷՑ-ն, օրինակ, ասում է այս դեպքում մեղավոր են բարձրավոլտ էլեկտրոցանցերը, մյուս դեպքում՝ կոնկրետ հասցեական, թե ովքեր։ Բայց սրանց պետք է մեղադրանք ու խլելու հիմք։

Իսկ իշխանությունը հետագան պատկերացնո՞ւմ է։ Ասենք՝ խլեցիք, բա հետո՞։ Էնտեղի ղեկավարին հանես ու դնես, օրինակ՝ Պապոյան Գևորգին, կառավարումը կլավանա՞։ Ինչպե՞ս, ի՞նչ հիմքով։ Շատ-շատ՝ համակարգի հերն անիծես ու 90-ականների հովհարային անջատումները վերադարձնես։ Բայց դե, սովորության համաձայն, կմեղադրես նախկին կառվարիչներին։ Կասկած չունենաք, որ սրանք այդ համակարգը ևս կառավարեն այնպես, ինչպես իրենց ենթակայության տակ գտնվող և բազմաթիվ կորուստներ կրած մյուս ոլորտները։ Վստահ եմ՝ Նիկոլի կառավարությունը ՀԷՑ-ը կառավարելու է այնպես, ինչպես Երևանի խցանումները, ինչպես կառավարում է արտահանումը, ինչպես կառավարում էր Արցախի բանակցությունները։ Սրա արդյունքում կունենաք կտրուկ թակացված հոսանք, լկավագույն դեպքում, իսկ կանխատեսման համաձայն հա՛մ կունենաք թանկ հոսանք, հա՛մ էլ գրաֆիկով։

Էլ չեմ ասում, որ մի հատ պետք է հարկատուների գումարները մսխես ՀԷՑ-ը վերցնելու համար, մի հատ էլ պետք է որոշ ժամանակ անց փոխհատուցում վճարես էլի հարկատուների փողերից, որովհետև ՀԷՑ-ը, կարծում եմ, կշահի միջազգային ատյաններում։ Էս ամենից բացի, մեկ ռեալ վտանգ էլ կա․ ասենք ՀԷՑ-ը խլեցիք, ի՞նչ եք անելու․ լրատվադաշտում ու փորձագիտական շրջանակներում հայտնում էին, որ ՀԷՑ-ով հետաքրքրված է թուրքական ընկերություն։ Մեկ էլ շատ հապճեպորեն հայտնի դարձավ, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարը մեկնել է Թուրքիա և բնակցություն վարել էներգետիկայի հարցով։ Այսինքն, մեծ է հավանականությունը, որ ռազմավարական նշանակության այս հիմնարկը անցնի թուրքերին։ Ինքնիշխանությունից են խոսում սաղ օրը։

Մեկ այլ աբնսուրդ էլ այն է, որ Նիկոլի այս հակապետական քայլերը ողջունվում է Նիկոլի եվրոպական գործընկերոջ կողմից։ Մեր երկրում կատարվողը թե՛ ներսից, թե՛ դրսից խիստ քնադատության է ենթարկվում, իրեն պետք էր մի աջակից խոսք․ ու հանկարծ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին ողջունում է եկեղեցու նկատմամբ գրոհի, ժողովրդին ճնշելու, ՀԷՑ-ը խլելու համար, դա անվանում ժողովրդավարության ամրապնդում։ ՌԴ արտգործնախարարն ասում է՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը այդ երկրի ներքին գործն է, բայց եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են: Այսքան բան է ասում, Միրզոյանը նյարդայնանում է ու մեղադրում է Լավրովին մեր ներքին գործերին խառնվեու մեջ։ Իսկ Մակրոնը, որ կոնկրետ խառնվում է մեր երկրի գործերին, լռություն, գոհ են աջակցության համար։

Օրինակ՝ ինչի համար որ Մակրոնը շնորհավորում է Նիկոլին, իր երկրում ո՞նց կաներ։ Եթե իր մտքով անգամ անցնի, Ֆրանսիայում կարո՞ղ է էդ բառապաշարով գրել եկեղեցու մասին, կկարողանա՞ր հարձակվել հոգևորականների վրա, իր երկրում ինքը ռիսկ կանե՞ր բիզնես խլել, էլ չեմ ասում՝ բիզնեսը խլելու համար էլ ղեկավարին բանտ նետեր։ Ի միջի այլոց, Ֆրանսիայի նախագահը լուրջ վնաս հասցրեց հայ-ֆրանսիական բարեկամությանը․ ինքը աջակցություն հայտնեց բռնապետական քայլերին, բռապետական ռեժիմին, որից դժգոհ է Հայ ժողովուրդը։ Եթե հայ ժղովուրդը Նիկոլին դեմ է, իսկ Ֆրանսիայի ղեկավարը աջակցում է, չի կարող ժողովորի պտկերացումները ֆրանսիայի վերաբերյալ չփոխվեն։

Եթե Հայաստանու կատավողը որևէ մեկը կանվանի ժողովրդավարություն, ուրեմն նա գտնվում է հոգեկան ծանր վիճակում։ Այսօր Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության ներկայացուցիչ Կայա Կալասն ասել է՝ մենք կշարունակենք գումար տալ, ջակցել Հայաստանի ժողովրդավարությանը։ Պետք է ասեմ՝ ինչքան աջակցեցիք, լրիվ հերիք է, միքիչ էլ գնացեք ուրիշ երկրի աջացեք։ Առաջ որ էսքան չէիք «աջակցում», մեր երկրի վիճակը բազմակի լավ էր։

Կարճ ասած՝ ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդական քայլերը այսպես կոչված ժողովրդավար արևմուտքում արժանանում բարձր գնահատականի․ որովհետև, ըստ էության, նրանից դեռևս ունեն ակնկալիք՝ հակառուսական ուղղությամբ։ Իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անում այս ամենը՝ ապօրինի հրահանգներ տալիս ԱԱԾ-ին, հարձակվում գործարարների վրա, հոգևորականների վրա։ Երևի պատճառն այն է, որ այս ամենից հետո, ինչ բերել է մեր երկրի գլխին, շարունակում է մնալ իշխանության։ Իշխանության ամեն մի օրը ավելի է հղփացնելու։ Իսկ եթե շարունակի մնալ, ամեն ինչ տանում է նրան, որ լրիվ կդառնա անկառավարելի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan