Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան

Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2024-2025 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդում է. «Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2024-2025 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը:
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Հայր Սուրբը, անդրադառնալով Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում ճեմարանի ունեցած կարևորագույն նշանակությանը, ի մասնավորի ընդգծեց․ «Ճեմարանը միայն կրթության օջախ, հայրենապաշտության ու հայրենագիտության ավանդական դպրոց չէ։ Այն նախևառաջ Տիրոջ առաքյալների, մարգարեների ու աշակերտների հետևորդների կերտման վայր է, մարդակերտումից անդին՝ հոգեկերտումի օրրան է, այստեղ՝ Հայաստանյայց Առաքելական մեր Մայր եկեղեցու սրտում՝ Սուրբ Էջմիածնում։ Իսկ հոգեկերտումի համար միշտ էլ անհրաժեշտ է հավիտենական տեսիլք, ոչ թե ժամերով, րոպեներով ու վայրկյաններով, այլ դարերով և դարաշրջաններով չափվող հուրհրան լույս, որից սնվել, սնվում և սնվելու են մեր եկեղեցու առաջնորդներն ու սպասավորները։ Լույսի այդ կանթեղն այստեղ է, ոչ հեռու, Քրիստոսատուր տեսիլքով հիմնված Մայր Տաճարի հիմքերում։ Ուրիշ տեսիլքի չի կարող ծառայել ճեմարանականն ու ճեմարանավարտ հոգևորականը, ուրիշ ոչ մի լույսով չի կարող բժշկել կյանքից ու աշխարհից պարբերաբար մթնող իր աչքերը, ուրիշ ոչ մի ձայն այդքան հարազատ ու ընտանի չի հնչելու նրա հոգում, քան Սուրբ Էջմիածնի ելևէջը, որը, Սուրբ Գրիգոր Նարեկացու բառերով՝ «փշրեալ եւ բաշխի ի մասունս անհատս»»։
Հայր Շահեն իր խոսքում հորդորեց ճեմարանավարտ սաներին լինել խիզախ ու քաջ զինվորները Քրիստոսի Սուրբ Եկեղեցու՝ պատրաստ իրենց կյանքի գնով պաշտպանելու նախնիների սրբություններն ու արժեքները։
Վերջում տեսուչ Հայր Սուրբն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ճեմարանի նկատմամբ ցուցաբերվող հայրական հոգածության և ուշադրության, ինչպես նաև ճեմարանի ուսուցչական-դասախոսական կազմին իրենց նվիրյալ աշխատանքի համար։
Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կատարումներից հետո դասախոսների անունից ներկաներին խոսք ուղղեց պ․գ․թ․ Ավետիս Հարությունյանը, իսկ ուսանողության անունից սրտի խոսք ասաց 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Արման սարկավագ Բաղդասարյանը։
Հանդիսության ընթացքում Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ պարգևներ հանձնվեցին ուսման մեջ բարձր առաջադիմություն արձանագրած ուսանողներին:
Միջոցառման վերջում իր պատգամը բերեց Նաթան Սրբազանը։
Նաթան արքեպիսկոպոսը, ներկաներին փոխանցելով Ամենայն Հայոց Հայրապետի սերն ու օրհնությունը, շնորհավորեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների ուսումնական տարեշրջանի փակման հանդիսության առիթով:
Սրբազան Հայրը գոհունակությամբ արձանագրեց, որ հոգևոր անդաստանում նվիրական ավանդույթները անխափան շարունակվում են՝ հակառակ հայրենական ու եկեղեցական կյանքը փոթորկող տագնապներին և դժվարություններին:
«Աստծո կոչին արձագանքելն ու դրանով ապրելն է հոգևորականաց պատրաստության կարևոր գործի առանցքը: Ահա թե ինչու առաջնային է ոչ միայն ապագա հոգևորականի գիտելիքը, հոգևոր-ազգային կերտվածքը, այլ նախ և առաջ Տիրոջ կոչին ու պատգամին ականջալուր լինելու, Նրա խոսքն ու պատվերը կյանքում ապրելու և ապրեցնելու կարողությունը:
Այդպես են ձեռք բերված գիտելիքն ու հոգևոր փորձառությունը տարեցտարի զորանում, պտղաբերում, դառնում երկնավոր Վարդապետին բոլորանվեր ծառայելու աներեր համոզում ու սկզբունք»,-ասաց Նաթան արքեպիսկոպոսը՝ հավելելով նաև, որ մերօրյա հասարակության մեջ ամենատարբեր ապազգային ու հակաքրիստոնեական գաղափարախոսությունները հաճախ չարակամ համառությամբ փորձում են խլացնել Տիրոջ ձայնը, բայց փառք Աստծո, այն շարունակում է արձագանքել քահանայական ծառայության հանձնառությունն ունեցող երիտասարդների ազնիվ հոգիներում:
Սրբազան Հայրն ուսումնական տարվա փակման հանդիսություն առիթով իր շնորհավորանքները փոխանցեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչությանը, գիտակ, փորձառու և եկեղեցասեր դասախոսներին, որոնց այսօր փոխանցվել է ճեմարանի պատմական առաքելությունն ու պատասխանատվությունը՝ դաստիարակելու և կերտելու Քրիստոսի Սուրբ Եկեղեցու արժանի սպասավորներ:
Նաթան Սրբազանը մաղթեց ճեմարանականներին, որ Բարձրյալն Աստված առավել պայծառացնի իրենց միտքն ու հոգին, ամրացնի և զորացնի քահանայական վեհ ծառայությանը նվիրվելու իրենց կոչումը, մշտապես լինել Տիրոջ կանչին ականջալուր խոհեմ ու նախանձախնդիր սպասավորներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի խիզախ ու անվեհեր զինվորներ:
Հանդիսությունը եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով:
2024-2025 ուսումնական տարում ճեմարանն ավարտեց 11 սան»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>