Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Դիտել նաև
Հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հրդեհ՝ «Ռիո մոլ»-ի տանիքում
Հրդեհ՝ Երևանի Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում
Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նկուղային հարկում հրդեհ է բռնկվել
Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
«Հարգելի՛ քաղաքացիներ, հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է. Կրակ վառել Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ: Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն»,- նշված է հաղորդագրության մեջ: