Երկրաշարժ՝ Իրան-Թուրքիա սահմանին. Այն զգացվել է Հայաստանում 2-4 բալ ուժգնությամբ, այդ թվում Երևանում
Դիտել նաև
Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում
4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ
Հունիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 12:53-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։53-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.54⁰ և արևելյան երկայնության 44․52⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3․9 մագնիտուդով երկրաշարժ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզում՝ 4 բալ, Վայոց Ձորի մարզի Ելփին և Չիվա գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

