Տուգանքով են ուզում ստիպեն, որ պարտադիր թալանվես
Վաղը, քաղաքային իշխանության նախաձեռնությամբ, Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող` չվճարող քաղաքացիներին տուգանելու օրենսդրական փաթեթը։
Անհիմն ամեն ինչ թանկացնելու որոշումները հերիք չեն, մի հատ էլ տուգանքով են ուզում ստիպեն, որ ուզես թե չուզես պարտադիր թալանվես։
Իսկ ո՞վ է պատասխանատու այն «բարեփոխումների» համար, օրինակ վերջին շրջանում կատարված երթևեկության փոփոխությունները, ճանապարհային գծանշումները, որոնց հետևանքները տեսնում ենք ամեն օր վթարների տեսքով և որոնք արժենում են առողջություն, նյարդեր և բազմաթիվ անհարմարություններ։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից