Անկեղծորեն հետաքրքրված ենք բարեկամական և եղբայրական Հայաստանում կայունության, օրինականության ապահովմամբ և կայուն զարգացմամբ. ՌԴ ԱԳՆ՝ Հայաստանում տիրող վիճակի մասին
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Մենք սովորություն չունենք միջամտել այլ պետությունների ներքին գործերին։ Անկեղծորեն հետաքրքրված ենք բարեկամական և եղբայրական Հայաստանում կայունության, օրինականության ապահովմամբ և կայուն զարգացմամբ: Դրան հասնելու համար անհրաժեշտ է գործնականում կիրառել ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունը, հավատացյալների զգացմունքների նկատմամբ հարգանքը և Հայաստանի ղեկավարության հռչակած կրոնական ազատության սկզբունքները։» ,-նշվում է հայտարարության մեջ։