Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ)
28
«Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով․ միջազգայնագետ Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Վթարային ջրանջատում ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել Սասուն Միքայելյանի վախն են բռնում «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»

Ո՞ր ահաբեկչությունն էր, որ չկանխվեց․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Իրենք պլանը գծեցին, իրենք իրենց արածը բացահայտեցին, իրենք ֆեյսբուքում զարմացան, իրենք իրենց մխիթարեցին, քաջալերեցին, իրենք սպառնացին, իրենք իրենց համոզեցին, իրենք իրենցով ոգևորվեցին, իրենք իրենց պարգևատրեցին, համարյա ոչ մեկ չհավատաց՝ իրենցից սկսած․ երեկ ու այսօր մեր երկրում կատարվողը մեկ նախադասությամբ կարելի է նկարագրել այսկերպ։ Բայց պարգևատրումն այնքան էլ արդար չէր․ հա, իրավապահները կառավարության ղեկավարի ու իշխող թիմի հետ հավասար խայտառակ եղան, առանց հիմքի մարդկանց տարան փակեցին, բայց ինչո՞ւ եք որոշել պետական պարգևներ տալ օրինական զենքեր, կրակած փամփուշտներ ու սալյուտներ «բացահայտած» իրավապահներին, բայց չպարգևատրել նրանց, ովքեր գլուխ էին ջարդել էդ խնդալու պլանը գծելու համար։ Չէ մի չէ՝ բացահայտում, երևի պոչտայից վերցրել են ձեր էր ծրագիրը ու ում անունը գրված է եղել, գնացել են հետևներից։

Կար ժամանակ, երբ Նիկոլը իր հակաօրինական քալերը կատարում էր փողոցով, ինչպես որ ԱԺ շենքը շրջափակելն էր, դատարանների դռները շրջափակելն էր։ Դրանք անօրինական էին, հակասահմանադրական էին, մասնակից էր դարձնում ժողովրդին․ հիմա նա չունի ժողովուրդ, խիստ կասկածում եմ, որ կա մեկը, որը զուտ Նիկոլի կոչով՝ առանց բերման ենթարկեու, առանց փողի կամ առանց պաշտոնի խոստման կգնա մի հատ հանրային զուգարան կշրջափակի։ Ու քանի որ փողոցը չունի, հակաօրինական քայլերը կատարում է իրավապահներով։ Հիմա իրեն մնացել է էս ռեսուրսը, է՛ս է շահագործում։ Ու դա էլ է անում պարգևավճար-հավելավճարով։ Օրինակ, թող հլը բերետներին մարդկանց դեմ հանելու համար ամեն ակցիայից առանձին չվճարեն, տեսեք՝ համակարգում բերետավոր կմնա՞։ Կրկնում եմ, Նիկոլը ունենար փողոց, ընդդիմության դեմ կհաներ փողոցը, չունի փողոց, հանում է իրավապահներին։

Իրականում իշխանության արածը հաբեկչություն կարելի է համարել պետական համակարգի նկատմամբ․ հորինել թուղթ ու ողջ պետական ռեսուրսը քշել դրա վրա, ահաբեկչություն է։ Հորինես իբր պլան ու ստիպես դատախազին, ՔԿ-ին, ոստիկաններին, ԱԱԾ-ին, դատարաններին մտնել այ էդ հանցանքի տակ, ամբողջ պետական ռեսուրսը ծախսել հորինած բանի վրա ու կալանավորես մարդկանց։ Շահագործում ես էդ բոլորին քո նատակների, քո վախերի համար, ու դրան պետք է պատասխան տրվի։

Թողած սաղ գործերը՝ պաշտոնյաներդ ֆեյսբուքն էին ողողել տափակ գրառումներով։ Երևանի քաղաքապետը, որ իր երթևեկության անհասկանալի փոփոխություններով ուղղակի տեռոր է անում վարորդների նկատմամբ, իր գործը թողած՝ գրառումներ էր անում։ Տարվա կեսին՝ Ադրբեջան արդեն 20-ից ավելի զորավարժություն է արել Թուրքիայի հետ, քո դաշնակիցների հետ անգամ զորավարժություն է արել՝ Իրանի հետ, Ղազախստանի հետ, Շուշիում ու Ստեփանակերտում զորահանդես է արել, պաշտպանության նախարարը, որի ղեկավարած բանակում ուղղակի բարդակ է, որը ո՛չ նորմալ զինվում է, ո՛չ զորավարժություններ է անում, բայց գրառում է անում՝ էլ Վասակ Սյունի, էլ հեղաշրջում։ Առողջապահության ու մյուս նախարարներին չեմ հաշվում։ Դու հաշվել ե՞ս, թե պետական ռեսուրսը՝ ֆինանսական ու մարդկային, ոնց է մսխվում՝ քո անձնական ու ձեր թիմի կուսակցական կարիքների, շահերի վրա։ Ու դա արդեն 7 տարի է։ 2018 թվականի ապրիլից ի վեր պետական կառավարման համակարգը սթրեսի է ենթարկվում ամենօրյա կտրվածքով ու ժողովուրդն էլ հետը․ մենք այդ ամենի ականատեսն ենք, մասնակիցն ենք ու էդ ամենը մեզ վրա է անդրադառնում բոլոր բացասական հետևանքներով։

Ամեն շաբաթ կամ ամեն ամիս, իսկ վերջերս ամեն օր պետությունը մի ցնցում ապրում է ու այդպես 7 տարի շարունակ․ ու չկա մի գործընթաց, որ տանի երկրի առողջացմանը, ինչ-որ ոլորտի կայացմանը, պետության ամրապնդմանը, արդարության ու արդարադատության հաստատմանը։ Նյարդային գերլարված վիճակում ենք ու կարծես նմանվում ենք մարդամեկին, որ արդեն մի օր ստիպված ենք լինելու մենք էլ հանգստացուցիչ դեղեր ընդունել։ Ժողովուրդ ջան, 2018թ․ մայիսին եկել են իշխանության, անմիջապես նախաձեռնել են տուշոնկա շոուն, հետո մյուս շոուները, ձերբակալություններ, խուզարկություններ, գրոհներ այսինչ, այնինչ բիզնեսի վրա, այսինչ գործչի վրա, վատ բանակցություններ, վատ ելույթներ, հանրահավաքներ, ստեր, պատերազմ, մեղքերի բարդում, հարձակում էս գործարարի վրա, էն գործարանի վր, սրա խլում, նրա խլում, ֆեյսբուքյան անմակարդակ գրառումներ, եկեղեցու դեմ արշավանք  ու այդպես շարունակ՝ 7 տարի։ Չես կարողանա ասել, թե էս տարիների ընթացքում պետութունը ինչ է կարողացել կայացնել, հետ գցել։ Այսինքն կարող ես ասել՝ ոչինչ։

էս մարդիկ խառնել են մեր ու մեր երկրի անդորրը բոլոր առումներով, մեր սահմաններին, մեր միջավայրում, մեր հոգիներում։ Մեր ժողովուրդի համարյա չնչին մասն է, որ ինքը զբաղված է իր գործով, իր հոգսերով, սրանք բոլորիս հոգսերն են դարձրել էն խնդիրները, որոնք իրենք պետք է լուծեին ի պաշտոնե։ Օրինակները մեր խնդիրներն են։ Բոլորս էլ գյուղի հետ ուղիղ կապ ունենք․ էս պահին ի՞նչ վիճակում է ծիրանի մթերումը․ կոպեկներ են։ Արմավիրի մարզում այգեգործը ծիրանը պետք է քաղի, զանգում է ու փորձում ճշտել՝ Լարսը բաց է, թե բաց չէ․ պարզում է կուտակումներ կան, ասում է՝ լավ, թող մի քիչ էլ մնա, ու բերքը փչանում է ծառի վրա․ ե՞րբ եք տեսել, որ գյուղացին անձամբ զբաղվի Լարսի խնդրով։ Որովհետև ի պաշտոնե դրանով զբաղվելու պատասխանատու Պապոյան Գևորգը առավոտ խոսում է եկեղեցուց, ցերեկը խոսում է ՀԷՑ-ը խլելուց, երեկոյան խոսում է ընդդիմությունից։ Քանի որ րանք մտնում են թեմաների մեջ, որոնք իրենցը չեն, ստիպված սովորական քաղաքացին էլ մտնում է թեմաների մեջ, որոնք իրենը չեն, կառավարության լուծելուն են։ Այ դրա հմար էլ ամեն մեկը, որ քնից զարթնում է՝ մտածում  է հա ինչ կա է էդ վարչապետի գործի մեջ, որ ես չեմ կարող անել։ Մարդիկ առաջ աշխատում էին, երեկոյան ժամերին ծանոթանում նորություններին, հիմա մարդիկ ապրում են էդ նորություններով։ Կոշիկի արտադրամասում աշխատողները ինչո՞ւ պետք է աշխատանքը թողած՝ քննարկեին, թե ինչու հնդկական զենքերը տեղ չեն հասնում կամ ինչու թազա զենքերը չեն աշխատում։ Ուսուցչանոցում քննարկում են, որ ինքչան ծանր օրեր են սպասվում, եթե Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցիներին բերի Հայաստան․ հայկական դպրոցների վիճակը ինչ է լինելու։ Ինչո՞ւ պետք է մենք էս օրին հասնեինք, որ էդպիսի թեմա ֆռար։ Էս սաղ նրանից է, որ դուք չկարողանալով կառավարել պետությունը՝ այն ենթարկում եք սթրեսների ու ժողովրդին դարձնում մասնակից։

Պատմում եմ դեպք, որին ականատես եմ եղել․ հիվանդը 23 օր պառկած է հիվանդանոցում ու չի բուժվում։ Բժիշկը անընդհատ հետազոտություններ է անում, ընթացքում արդեն սկսում է միաժամանակ երեք բանի դեմ բուժել․ հարցնում են՝ կարող է՞ մի հատ էլ էս ստուգես, Յութուբում նայել եմ, որ էսինչ բանը էս ձևի է ցավում, ուրեմն կարող է սրանից լինել․ բժիշկն ասում է՝ եկեք փորձենք, դրանից վնաս չկա։ Չի ասում՝ նա իմ հիվանդը չէ, ես չեմ կարող իրեն բուժել, պետք է գնա ուրիշ բժշկի մոտ․ նա պահում է էդ հիվանդին, որ փող աշխատի, չնայած որ հասկանում է՝ վիճակը ծանրանում է։ Այ մարդ, ասում եմ, հանեք տարեք ուրիշ հիվանդանոցում հետազոտվի և բուժվի էն բժշկի մոտ, որը հենց էդ նեղ մասնագիտացումն ունի։ Մենք էսօր նույն վիճակում ենք, մենք մի հիվանդանոցում ենք, որի ոչ մի բժիշկ մեր հիվանդության մասնագետը չէ, բայց անընդհատ մի բան հորինում են, մոգոնում են, պահում են, որ մնաս իրենց հիվանդանոցում, վիճակն էլ ծանրացնում են։ 

Նորակառույցի պատշարն ու ցեխ տվողը քննարկում են՝ Զանգեզուրի միջանցքը Նիկոլը ձրև ունի՞ չտալու, թե չունի․ ասում է՝ ես ճանապարհը կտայի, բայց քանակ կսահմանեի՝ ինչքան բեռ ես եմ տեղափոխում, էնքան էլ դու, համ էլ պետք է լինի նեղ ճանապարհ։ Քննարկում են ու վիճում։ Ինչո՞ւ, որովհետև էդ հարցով զբաղվողները իրենց տեղում չեն ու էդ տեղում չլինելու պատճառով բացվել է միջանցքի թեման։

Իշխանությունը վարձու մենեջերներ են, դուք վարձել եք սխալ մենեջերի, ու իր պարտականութունների կատարումը թողել է ձեզ վրա։ Բոլոր հարցերը դարձրել է ժողովրդի պրոբլեմը։ Ժողովրդի իշխանություն կոչվածը պետք է ժողովրդի խնդիրները կարգավորի, ոչ թե խնդիրներ բարդի ժողովրդի գլխին։ Սրանք առավոտից իրիկուն ժողովրդի մի հատվածի գլխի սարքում են՝ ընդիմադիրներ, գործրարներ, հոգևորականներ։ Քո երկրի գլխավոր մենեջերն օրը 10 գրառում է անում, որից 8-ը եկեղեցու մաիսն է, ՀԷՑ-ը խլելու մասին է, իրենց հորինած պլանի մասին է, մյուս երկուսը վիճվարչության հաշվետվություներ են։ Չի լինի էսպես։ Պետական հիմնարկները կանգ են առել, աշխատում են Նիկոլի ստեղծած էլեկտրաէներգետիկ ճգնաժամի, եկեղեցու ու հեղաշրջման թեմաները։ Ու բնական է, որ մարդիկ մտածում են, որ այս ամենը Թուրքիայից ու Ադրբեջանից եկած պատվերի արդյունք է, սա երկրի այքայում է, մասնատում է։ Այս պահին ուզում են կանխել թուրք-ադրբեջանական հերթական պլանի իրագործման ժամանակ հնարավոր դժգոհությունները, միտինգները, և սկսել են ահաբեկել մարդկանց։ Այսօրվա շոուները, կրկնում եմ, ուղղակի հեղաշրջում են ժողովրդի ու պետական համակարգի դեմ։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ օգտատերերի մի խումբ գրում էր, որ երեկ կանխվել է նոր հոկտեմբերի 27-ի ահաբեկչություն։ Էդ օգտատերերն էլ երևի ՔՊ-ի նախարարներն են ու դեպուտատները։ Իրականում հոկտեմբերի 27-ից էլ բեթար ահաբեկչություն մեր երկրում չկանխվեց 2018 թվականին, ու մինչ այժմ տեղի են ունենում ահաբեկչություններ բոլոր ոլորտների դեմ առանձին առանձին, պետության դեմ ու ժողովրդի դեմ։ Կառավարման ձեր տարբերակը հա՛մ հեղաշրջում է, հա՛մ ամենօրյա ահաբեկչություն։

Ու ինչքան մոտենան ընտրությունները, այս անտաղանդները դեռ լիքը նման պլաններ կհորինեն։ Այնպես որ, ժողովուրդ ջան, պատրաստեք նոր սթրեսների։ Հաջորդները, ըստ երևույթին, Սամվել Կարապետյանի ընկերությունների ու եկեղեցու վրա գրոհներն են՝ գործնականում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>