«Ընկնելով երկինք» անիմացիոն ֆիլմով կբացվի «Մոսֆիլմ» կինոմիավորման համաժողովը Մենք ունենք շանս, և այն մեր ներսում է ՔՊ վերնախավը Արթուր Խաչիկյանի դեմ բուլինգ է սկսել․ Ստեփան Դանիելյան
14
Փաշինյանը Քոչարյանին և Սարգսյանին պատրաստվում է Ալիևին հանձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը. «Արմենպրես» Ինչո՞ւ Թրամփն ու Պուտինը որոշեցին հանդիպել հենց Ալյասկայում Եթե վաշինգտոնյան համաձայնագիրը կյանքի կոչվի ապա չի բացառվում որ Ադրբեջանին հաջողվի 2-րդ և 3-րդ նախագահներին ուղարկել Հաագայի միջազգային դատարան Թոշակառուների գրպանն են մտել. Արմեն Քոչարյան (տեսանյութ) Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության Թիվ 140 մանկապարտեզի անավարտ շինարարության և խախտումների մասին (տեսանյութ) Փաշինյանը փաստացի հավերժորեն հանձնեց Հայաստանի տարածքը ամերիկացիներին. Ո՞վ է շահելու այդ գործարքից Թրամփը թքած ունի. Հայաստանի տարածքը դարձավ վեճի առարկա. ինչ է սպասվում (տեսանյութ) ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների վերաբերյալ Պատերազմ Արցախում
40 մլն դրամ ԱԳՆ–ին` օտարերկրյա արարողակարգային միջոցառումների համար «Եթե ուրբաթ ՌԴ-ն չհամաձայնի հրադադարի, ԱՄՆ-ի կողմից հետևանքների կբախվի»․ Թրամփ Սահմանադրական խորհուրդը սկսում է գործընթացը Կինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում» Փաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրից Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը Հայաստանում Ֆիրդուսում բնակիչներին զրկել են խմելու ջրից (տեսանյութ) Գյուղարտադրանքի վերջին 5 տարվա գնաճը՝ թվերով․ ինֆոգրաֆիկա Փաշինյանը Քոչարյանին և Սարգսյանին պատրաստվում է Ալիևին հանձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մեր տարածքը տրվել է` վարձակալության անվան տակ. Ձյունիկ Աղաջանյան Փաշինյանի շարասյան վարորդը, ով վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին, իրեն մեղավոր չի ճանաչում Ակնհայտորեն քաղաքական գործ է. ժողովրդավարական հասարակությունում դա չլսված բան է. միջազգային իրավապաշտպանը՝ Սամվել Կարապետյանի դեմ դատական գործի մասին Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը. «Արմենպրես» «Ընկնելով երկինք» անիմացիոն ֆիլմով կբացվի «Մոսֆիլմ» կինոմիավորման համաժողովը Շուտով հանրությանը կներկայացնենք «Մեր ձևով» շարժումը․ Սամվել Կարապետյան Արամ Նավասարդյանին 4 տարով ազատազրկելու միջնորդություն է ներկայացվել․ Րաֆֆի Ասլանյան Ադրբեջանը սկսում է Արցախի տարածքում մետաղական պաշարներների հայտնաբերման լայնածավալ աշխատանքներ, Հայաստանում շարունակում են տապալել հանքային նախագծեր Ինչո՞ւ Թրամփն ու Պուտինը որոշեցին հանդիպել հենց Ալյասկայում Եթե վաշինգտոնյան համաձայնագիրը կյանքի կոչվի ապա չի բացառվում որ Ադրբեջանին հաջողվի 2-րդ և 3-րդ նախագահներին ուղարկել Հաագայի միջազգային դատարան «Խաղաղության հաստատման մասին» վերտառությամբ փաստաթուղթը չի համապատասխանում իր բովանդակությանը․ Արթուր Ղամբարյան Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյան-Ալիև հռչակագիրը դեռ չի գնահատի Թոշակառուների գրպանն են մտել. Արմեն Քոչարյան (տեսանյութ) Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Երևանի երթևեկությունը գտնվում է կաթվածահար վիճակում Սահմանագոտու ճանապարհի պաշտպանող պատն այս տարի էլ չեն նորոգի․ Ոսկան Սարգսյան Հարավային Կովկասն ԱՄՆ-ին պետք է Իրանում իշխանափոխության համար. Հայկ Նահապետյան Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության Մենք ունենք շանս, և այն մեր ներսում է Թեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարար ՔՊ վերնախավը Արթուր Խաչիկյանի դեմ բուլինգ է սկսել․ Ստեփան Դանիելյան

Հայաստանը՝ նոր պայմաններում

Մենք պետք է ունենանք խիզախություն՝ ընդունելու, որ Հայաստանում նոր փուլ է։ Մենք մտել ենք մեր պատմության նոր փուլ։ Սա նախասիրությունների խնդիր չէ, սա իրականություն է։ Փորձենք հասկանալ նրա պարամետրերը.

1. Ներքին օրակարգի թիվ մեկ թեման երկար ժամանակ լինելու են կալանքը, մեկուսարանը, ցուցմունքը, կեղծ մատնությունը, փաստաբանը և այլն։ Զզվելի, գարշահոտ մթնոլորտ։ Նման փուլերում անխուսափելի են կեղծ մատնությունները, ուղղորդված կեղծ ցուցմունքները, զանգվածային ապատիան։

2. Ձևավորված ներքին տոքսիկ մթնոլորտում մենք բաց ենք թողնելու արտաքին պրոցեսները։ Մեր ներքին օրակարգը թույլ չի տալու դիմակայել արտաքին պահանջներին, հաշվարկել մեզ ներկայացվող պահանջների ռիսկերը և լուծման ճանապարհները։

3. Չափազանց դժվարանում է Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների համար պայքարը։ «Չափազանցը» շատ մեղմ է ասված։ Ադրբեջանը բոլոր փորձերին, բոլոր միջնորդություններին հակազդելու է՝ ցույց տալով Հայաստանում կատարվողը։

4. Որակապես նոր փուլ է մտնում Հայկական աշխարհի մասնատումը։ Եկեղեցու դեմ արշավն ուղիղ համեմատական է այս պրոցեսին։ Իրարից և երկրից օտարանալու ենք իսկական օտարի աստիճանի։

5. Հայաստանի տնտեսությունը դառնում է «Հյուսիսային Կորեա»։ Մասնավոր լուրջ ներդրողների համար մենք դառնում ենք փակ երկիր։

6. Եթե ՀԷՑ-ի ազգայնացման ծրագիրը իրականացվի, ապա արտաքին քաղաքական ներդրողները փորձելու են կոպեկներով վերցնել Հայաստանի համակարգաստեղծ ձեռնարկությունները։ Մի մասը փակվելու է՝ հարևանների պահանջներով, մի մասն էլ «ազգայնացվելու է» այլ ազգերի (պետությունների) կողմից։

Կա՞ արդյոք ելք

Պետք է համառորեն առաջ տանել ներքին համերաշխության և ծրագրային մտածողության գիծը։ Բոլոր ժամանակներում էլ «Հիմա´» գոռացողների պակաս չի եղել։ Բայց դա ելք չէ։Իհարկե, ամեն օր, հիմա, պետք է անել կոնկրետ քայլեր, սակայն՝ մտքում ունենալով հստակ ծրագիր և քաղաքական միտք։ Թվարկած բոլոր ծայրահեղ ռիսկերը միայն այդպես կարելի կառավարել, չեզոքացնել։ Պետք է համառորեն աշխատել, որ արդյունք լինի։Ու հարցն այն է, թե ո´ւմ ինչ արդյունքն է կարևոր։ Յոթ տարի է՝ երկիրը մի հանդարտ շաբաթ չունեցավ։ Վստահ եմ, որ Հայաստանի 90 տոկոսն ուզում է հանդարտ, արժանապատիվ, անհայհոյանք կյանք։ Ուրեմն՝ առաջարկենք, ցույց տանք ինքներս մեզ այդ ճանապարհը։ Սա բարդ է, բան չունեմ ասելու, սա պահանջում է աշխատանք, ռեսուրս, համակեցության կանոններ, աշխատելու մշակույթ, գրագիտություն և այլն, բայց ուրիշ հաջող ճանապարհ չկա։

Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan