«Ընկնելով երկինք» անիմացիոն ֆիլմով կբացվի «Մոսֆիլմ» կինոմիավորման համաժողովը Մենք ունենք շանս, և այն մեր ներսում է ՔՊ վերնախավը Արթուր Խաչիկյանի դեմ բուլինգ է սկսել․ Ստեփան Դանիելյան
13
Փաշինյանը Քոչարյանին և Սարգսյանին պատրաստվում է Ալիևին հանձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը. «Արմենպրես» Ինչո՞ւ Թրամփն ու Պուտինը որոշեցին հանդիպել հենց Ալյասկայում Եթե վաշինգտոնյան համաձայնագիրը կյանքի կոչվի ապա չի բացառվում որ Ադրբեջանին հաջողվի 2-րդ և 3-րդ նախագահներին ուղարկել Հաագայի միջազգային դատարան Թոշակառուների գրպանն են մտել. Արմեն Քոչարյան (տեսանյութ) Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության Թիվ 140 մանկապարտեզի անավարտ շինարարության և խախտումների մասին (տեսանյութ) Փաշինյանը փաստացի հավերժորեն հանձնեց Հայաստանի տարածքը ամերիկացիներին. Ո՞վ է շահելու այդ գործարքից Թրամփը թքած ունի. Հայաստանի տարածքը դարձավ վեճի առարկա. ինչ է սպասվում (տեսանյութ) ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների վերաբերյալ Պատերազմ Արցախում
Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը Հայաստանում Ֆիրդուսում բնակիչներին զրկել են խմելու ջրից (տեսանյութ) Գյուղարտադրանքի վերջին 5 տարվա գնաճը՝ թվերով․ ինֆոգրաֆիկա Փաշինյանը Քոչարյանին և Սարգսյանին պատրաստվում է Ալիևին հանձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մեր տարածքը տրվել է` վարձակալության անվան տակ. Ձյունիկ Աղաջանյան Փաշինյանի շարասյան վարորդը, ով վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին, իրեն մեղավոր չի ճանաչում Ակնհայտորեն քաղաքական գործ է. ժողովրդավարական հասարակությունում դա չլսված բան է. միջազգային իրավապաշտպանը՝ Սամվել Կարապետյանի դեմ դատական գործի մասին Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը. «Արմենպրես» «Ընկնելով երկինք» անիմացիոն ֆիլմով կբացվի «Մոսֆիլմ» կինոմիավորման համաժողովը Շուտով հանրությանը կներկայացնենք «Մեր ձևով» շարժումը․ Սամվել Կարապետյան Արամ Նավասարդյանին 4 տարով ազատազրկելու միջնորդություն է ներկայացվել․ Րաֆֆի Ասլանյան Ադրբեջանը սկսում է Արցախի տարածքում մետաղական պաշարներների հայտնաբերման լայնածավալ աշխատանքներ, Հայաստանում շարունակում են տապալել հանքային նախագծեր Ինչո՞ւ Թրամփն ու Պուտինը որոշեցին հանդիպել հենց Ալյասկայում Եթե վաշինգտոնյան համաձայնագիրը կյանքի կոչվի ապա չի բացառվում որ Ադրբեջանին հաջողվի 2-րդ և 3-րդ նախագահներին ուղարկել Հաագայի միջազգային դատարան «Խաղաղության հաստատման մասին» վերտառությամբ փաստաթուղթը չի համապատասխանում իր բովանդակությանը․ Արթուր Ղամբարյան Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյան-Ալիև հռչակագիրը դեռ չի գնահատի Թոշակառուների գրպանն են մտել. Արմեն Քոչարյան (տեսանյութ) Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Երևանի երթևեկությունը գտնվում է կաթվածահար վիճակում Սահմանագոտու ճանապարհի պաշտպանող պատն այս տարի էլ չեն նորոգի․ Ոսկան Սարգսյան Հարավային Կովկասն ԱՄՆ-ին պետք է Իրանում իշխանափոխության համար. Հայկ Նահապետյան Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության Մենք ունենք շանս, և այն մեր ներսում է Թեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարար ՔՊ վերնախավը Արթուր Խաչիկյանի դեմ բուլինգ է սկսել․ Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն կքննվի օգոստոսի 14-ին Արցախի ԱԺ-ի հայտարարությունը վաշինգտոնյան փաստաթղթին Սյունիքում սկսել են «խաղաղության» քարոզը Ադրբեջանը բոյկոտել է ԱՊՀ ՆԳՆ ղեկավարների խորհրդի նիստը Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը

Վարչապետ կոչվածի «պլանի» հրապարակմանը հետևելու են տոտալ ձերբակալությունները. Ստեփան Դանիելյան

Այսպես կոչված «հեղաշրջման պլանի» հրապարակումը կարելի էր հումորի վերածել, եթե նման նյութ չտարածեր վարչապետ կոչված անձնավորությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ ընդգծելով, որ այդ, այսպես կոչված, պլանը բավական պրիմիտիվ էր գրված։

«Նման հեղաշրջման պլան երևի յոթ-ութերորդ դասարանի տղան կարող է գրել։ Բայց մենք արդեն մտել ենք մի այնպիսի մարազմատիկ իրավիճակ, որ նման պլաններ է հրապարակում վարչապետ կոչվածը։ Իհարկե, կյանքը ցույց է տալիս, որ մեր ընդդիմությունը իր մտավոր ունակություններով շատ չի փայլում, բայց, համենայնդեպս, նման պրիմիտիվության մակարդակի չունի»։

Նրա դիտարկմամբ՝ գործող կառավարությունը, իշխանությունը պատրաստվում է ընտրություններին՝ հասկանալով, որ ընտրություններում հաղթելու որևէ հնարավորություն չունի։

«Կարծում եմ, առաջիկայում ինչ-որ ձերբակալություններ են իրականացվելու՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել, բացառապես որի շնորհիվ էլ փորձելու են վերարտադրվել։ Միաժամանակ, այդ ընթացքում գուցե ուրիշ անունով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» իրականացնեն։ Որքան հասկանում եմ, այդ ծրագրին այլևս ամերիկացիներ են միացել, ուստի արդեն թուրք-ադրբեջանական և արևմտյան ռեսուրսով կփորձեն վերարտադրվել։

Այսինքն՝ ձերբակալություններով փորձելու են թույլ չտալ, որ իրենց համար անցանկալի անձինք, քաղաքական թևը ինչ-որ կերպ մասնակցեն ընտրություններին, փորձելով արհեստական ընդդիմություններ ստեղծել՝ նպատակ ունենալով դեմոկրատական ընտրությունների շղարշ ձևավորել»,-ասաց Դանիելյանը՝ ընդգծելով, որ եթե այս տրամաբանությունն է աշխատում, ապա առաջիկայում մենք կլսենք ինչ-որ այլ անունով «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Դրա անունը ոչ միջանցք կլինի, ոչ էլ Զանգեզուր։ Այդ մասին ուղղակի արդեն խոսել է վարչապետ կոչված անձնավորությունը, որը ասել էր, թե էական չէ, թե ով ինչ անուն կդնի այդ միջանցքին. իրենք դրա անունը դնում են Խաղաղության խաչմերուկ։ Կարծում եմ՝ սա է այս պահին կատարվում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իր գնահատմամբ՝ հրապարակված պլանը բավականին վատ կատարողական որակի էր, և կարելի էր ավելի համոզիչ փաստաթուղթ սարքել։

«Նման փաստաթղթի հրապարակումից հետո տրամաբանությունն ասում է, որ այո, պետք է լինեն արդեն ձերբակալություններ ընդդիմադիր քաղաքական դաշտում, որովհետև եթե վարչապետ կոչվածը նման փաստաթուղթ է հրապարակում, ապա պետք է լինի նաև հաջորդ քայլը։ Իսկ հաջորդ քայլը լինելու են տոտալ ձերբակալություններ՝ ունենալով Թուրքիայի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների աջակցությունը, որովհետև նպատակը, ինչպես նշեցի, այս միջանցք կոչվածն է, որը ադրբեջանցիները և թուրքերը անվանում են «Զանգեզուրի միջանցք»»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan