«Իրավունք». Նիկոլը տխուր է, վերջին հույսը՝ մարած
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների` Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի հիմնական նպատակներից մեկն էլ տրամադրություններ շոշափելն էր: Նա փորձում էր հասկանալ, թե ի դեմս Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ կարող է արդյոք գտնել հենարան, եթե Ռուսաստանը որոշի հեռացնել իրեն իշխանությունից:
Բայց նույն աղբյուրների կարծիքով՝ վերջինիս հույսերը թուրքերը չեն արդարացրել: Առնվազն՝ հասկացրել են, որ տարածաշրջանում ստեղծված բարդագույն իրավիճակում հաստատ իրենց դարդը Նիկոլին փրկելը չի լինելու: Առավել եւս, որ դա կարող է լինել միայն ռուսների հետ բաց բախման գնալու գնով:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում