Յուրաքանչյուր իրեն հարգող ժողովրդավարական բաստիոնում այս պաշտոնյանները առնվազն պետք է հեռացվեին պաշտոններից (տեսանյութ) Իրանական փաշինյանները ոգևորված են այս ամենից. Արցախի հարցով վերապահումներ կան Կառավարությունը 600 հազար դրամ է տրամադրում ՔՊ-ական մարզպետի ավտոմեքենայի լիցքավորմանը
15
Ռուս փորձագետները կանխատեսում են Հայաստանի կործանումը Ամերիկյան The American Conservative պարբերականը կասկած է հայտնում որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է ներխուժել կովկասյան տարածաշրջան ՀՀ կառավարությունը միշտ չէ, որ հարգել է կամայական ձերբակալման արգելքը. ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը Երկրպագուները տոմս գնել չեն կարողանում, կայքը խափանված է, իսկ ՀՀՖ-ն հայտնում է՝ հազարավոր տոմսերի վաճառքի մասին Երևանում՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, հազարավոր երեխաներ չեն կարողանում այցելել մանկապարտեզներ Սա է «բարեփոխված» ու թանկացված հանրային տրանսպորտը (տեսանյութ) Փաշինյանը Քոչարյանին և Սարգսյանին պատրաստվում է Ալիևին հանձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը. «Արմենպրես» Ինչո՞ւ Թրամփն ու Պուտինը որոշեցին հանդիպել հենց Ալյասկայում Եթե վաշինգտոնյան համաձայնագիրը կյանքի կոչվի ապա չի բացառվում որ Ադրբեջանին հաջողվի 2-րդ և 3-րդ նախագահներին ուղարկել Հաագայի միջազգային դատարան Պատերազմ Արցախում
Յուրաքանչյուր իրեն հարգող ժողովրդավարական բաստիոնում այս պաշտոնյանները առնվազն պետք է հեռացվեին պաշտոններից (տեսանյութ) Սա ցուցադրական դատավարություն է. Ռոբերտ Ամստերդամը՝ Սամվել Կարապետյանի դատավարության մասին Իրանական փաշինյանները ոգևորված են այս ամենից. Արցախի հարցով վերապահումներ կան Ձերբակալվել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի հաշվառման քննական բաժնի պետը և ևս 14 անձ Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու հարցը Փաստաբանը նոր ձայնագրություն է հրապարակել ՔԿ ղեկավարի և դատախազի ապօրինությունից Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար (տեսանյութ, լուսանկար) Ռուս փորձագետները կանխատեսում են Հայաստանի կործանումը Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը կլինի շարունակական ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ–ում տեսակցել են Սերոբ Գասպարյանին Ամերիկյան The American Conservative պարբերականը կասկած է հայտնում որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է ներխուժել կովկասյան տարածաշրջան Կառավարությունը 600 հազար դրամ է տրամադրում ՔՊ-ական մարզպետի ավտոմեքենայի լիցքավորմանը Տիկի՛ն գլխավոր դատախազ, ընդունո՞ւմ եք, որ ամբողջ այս ներկայացումը կեղծված է․ Բագրատ սրբազան Ստեփանակերտից անհետացել են նշանավոր անձանց արձաններն ու կիսանդրիները ՀՀ կառավարությունը միշտ չէ, որ հարգել է կամայական ձերբակալման արգելքը. ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը Կրակոցներ հեղինակություն «Չաղ Ռուստամի» տան մոտակայքում, կան վիրավորներ. Armlur.am-ը այս պահին դեպքի վայրում է Կառավարությունը 600 հազար դրամ է տրամադրում ՔՊ-ական մարզպետի ավտոմեքենայի լիցքավորմանը Որևէ տեղեկություն չի ունեցել պլանավորվող գործողության մասին․ «մեղքը» հիմնավորող որևէ ապացույց առկա չէ․ Վարազդատ Հարությունյան Երկրպագուները տոմս գնել չեն կարողանում, կայքը խափանված է, իսկ ՀՀՖ-ն հայտնում է՝ հազարավոր տոմսերի վաճառքի մասին Կինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում» Երևանում՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, հազարավոր երեխաներ չեն կարողանում այցելել մանկապարտեզներ Սա է «բարեփոխված» ու թանկացված հանրային տրանսպորտը (տեսանյութ) Եռակողմ փաստաթուղթ չկա` Թրամփը ընդամենը վկա է. Իշխան Սաղաթելյան «Հարկատուներն Արփինե Սարգսյանի համար մոտ 125 հազար դոլարով ավտոմեքենա կգնեն»․ Սևակ Հակոբյան 40 մլն դրամ ԱԳՆ–ին` օտարերկրյա արարողակարգային միջոցառումների համար «Եթե ուրբաթ ՌԴ-ն չհամաձայնի հրադադարի, ԱՄՆ-ի կողմից հետևանքների կբախվի»․ Թրամփ Սահմանադրական խորհուրդը սկսում է գործընթացը Կինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում» Փաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրից Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը Հայաստանում

«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ․ ԱԳՆ-ն՝ Իսլամական համագործակցության կազմակերպությանը

ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։

ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։

Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023թ. աշնանը, երբ ավելի քան 115.000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման։ ԻՀԿ կողմից նմանօրինակ վարքագծի անուղղակի խրախուսումը տրամանաբանական խզում է առաջացնում վերջին երկու տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի նկատմամբ ԻՀԿ դիրքորոշման հետ: Զարմանք է առաջացնում նաև Խոջալուի դեպքերի թյուր մեկնաբանությունը: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատմությունը քաջ հայտնի է և ուղղակիորեն ժխտում է Հայաստանի Հանրապետությանն ուղղված ցանկացած մեղադրանք։

Ափսոսանք է առաջացնում այն, որ ընդունված հռչակագիրը, շեղվելով ԻՀԿ անդամների կողմից ս.թ. մարտին և հաջորդիվ արված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ հայտարարություններից, պարունակում է համաձայնագրի ստորագրման ճանապարհին առկա նախապայմանների վերաբերյալ միակողմանի արձանագրումներ։ ԻՀԿ անդամների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանը հայտարարել է համաձայնագիրն առանց որևէ հետաձգման ստորագրելու պատրաստակամության մասին՝ առաջարկելով խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի և ժամկետի շուրջ, ինչպես նաև առաջարկել է կառուցողական լուծումներ գտնել Ադրբեջանի կողմից բարձրացվող մի շարք հարցերի կապակցությամբ: Տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ հետաքրքրված գործընկերների կողմից առավել տրամաբանական կլիներ հորդորել Ադրբեջանին առանց անհարկի հետաձգման ստորագրել համաձայնագիրը՝ զերծ մնալով այդ ճանապարհին արհեստական խնդիրներ հարուցելուց։ Խոր ափսոսանք է առաջացնում նաև մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ ընդունված բանաձևը. անտեսնելով Ադրբեջանի հսկողության ներքո հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու դրա նկատմամբ համակարգված վանդալիզմը՝ բանաձևը հարցին փորձում է հաղորդել կրոնական երանգավորում՝ սնելով թյուր և վտանգավոր թեզեր։

Հայաստանի հարգանքը և հոգատար վերաբերմունքը իսլամական մշակութային ժառանգության նկատմամբ հայտնի է և հեշտությամբ ապացուցելի: ԱԳ նախարարությունը կոչ է անում վերոնշյալ հռչակագրին և բանաձևերին միացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին՝ վերանայել և վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող և Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից:

Հարավային Կովկասում առկա է խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որևէ միջազգային կազմակերպության նման գործելաոճը չի նպաստում այդ հնարավորության արդյունավետ իրացմանը։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին իրացման ռազմավարությանը և միջազգային գործընկերներին, այդ թվում Իսլամական Համագործակցության կազմակերպությունից ակնկալում է աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan