ԱՄՆ-ն է կանգնած Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևում. Փեզեշքիան
Իրանի երեք միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածները վկայում են, որ հենց Վաշինգտոնն է նախաձեռնել Իրանի վրա Իսրայելի հարձակումը։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մեր երկրի որոշ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի գիշերային հարձակումը ցույց տվեց, որ հենց ԱՄՆ-ն է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելը - խմբ.) թշնամական գործողությունների գլխավոր նախաձեռնողը»,- նրա խոսքն է մեջբերում Tasnim գործակալությունը։