ԱՄՆ-ում Իրանի վրա հարձակումը համարել են Թրամփի իմպիչմենտի հիմք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին առանց Կոնգրեսի թույլտվության հարվածելու որոշումը Սահմանադրության խախտում է և իմպիչմենտի հիմք, սոցիալական ցանցերում հայտարարել է կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը:
«Նա իմպուլսիվորեն ռիսկի դիմեց պատերազմ սկսելու, որը կարող է մեզ սերունդներ շարունակ թակարդի մեջ գցել», - ընդգծել է նա:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի:
Աղբյուր՝ News.am