Իրանը տեղեկացրել է, որ հաջողությամբ գրոհել է Բեն Գուրիոն օդանավակայանը և ռազմական օբյեկտներն Իսրայելում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Իսրայելի
ուղղությամբ հրթիռների արձակման մասին՝ թիրախավորելով Բեն Գուրիոն
օդանավակայանը եւ ռազմական օբյեկտները, հաղորդել է Mehr-ը։
Շաբաթ առավոտյան ԻՀՊԿ-ն հայտնել է True Promise Operation 3-ի 18-րդ փուլի մեկնարկի մասին, որը կներառի բազմաթիվ կամիկաձե թռչող եւ մարտականանօդաչու սարքեր, ինչպիսին է Shahed 136-ը, ինչպես նաեւ ճշգրիտ կառավարվող պինդ եւ հեղուկ վառելիքով հրթիռներ:
Հայտարարության համաձայն՝ ԻՀՊԿ-ն հաջողությամբ ոչնչացրել
է Բեն Գուրիոն օդանավակայանում եւ ռազմական օբյեկտներում նախապես որոշված թիրախները։ Ռեժիմի բարդ պաշտպանական համակարգերը չեն կարողացել որսալ
իրանական անօդաչու թռչող սարքերը։
Նշվել է, որ վերջին հարձակումների շարքի ժամանակ իրանական տասը հրթիռներից
վեցը խոցել են թիրախները։