Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում
Դիտել նաև
Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից
Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործարար-բարերար Սամվել Կարապետյանը, ով արդեն երկու օր է, ինչ գտնվում է Արմավիրի քրեակատարողական հիմնարկում, պահվում է խիստ հսկողության պայմաններում։ Իրավապահ շրջանակների մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կարապետյանը մեկուսացված է, գտնվում է կարանտինային ռեժիմում և պատիժը կրում է միայնակ։ Նրա խցի դռան մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանված։ Արմավիրի ՔԿՀ-ն համարվում է ամենախիստ և ամենաբարդ պայմաններով քրեակատարողական հիմնարկներից մեկը Հայաստանում, որտեղ պահվում են և՛ դատապարտյալներ, և՛ կալանավորներ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

