Հովհաննես Քաջազնունին խիստ արժեքավոր ժառանգություն է թողել Գյումրուն
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Դերենիկ Մալխասյանը գրել է. «Այսօր հրավիրված էի Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ հրատարակված «Հովհաննես Քաջազնունին ճարտարապետ» և «Հայ եկեղեցու դերը պետականության բացակայության պայմաններում» գրքերի՝ Գյումրիում տեղի ունեցած շնորհանդեսին։
Հովհաննես Քաջազնունին խիստ արժեքավոր ժառանգություն է թողել մեր քաղաքին։ Քաջազնունին Գյումրիում ստեղծագործել է թե՛ իր կյանքի, թե՛ մեր պետության բարդ ու հակասական շրջանում։ Սակայն նա կարողացել է մեծ հետք թողնել հայ ճարտարապետության ժառանգության մեջ։ Այժմ նրա նախագծով կառուցված շենքը Գյումրու ամենհայտնի կառույցներից մեկն է»։