Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է
Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է։ Նրա երկու հիմնական հենարանները՝ ՔՊ խմբակցությունն ու իրավապահ համակարգը, մտահոգված են իրենց վաղվա օրվա համար։ Կասկածի որդն արդեն բուն է դրել նրանց հոգիներում, և նրանք հասկանում են, որ Փաշինյանն իրենց հանցակից է դարձրել, որի համար պատասխանատվության են ենթարկվելու։
Սույն անձի հիստերիան, որը պանիկայի դրսևորում է, ունի հենց այդ կոնկրետ պատճառը։ Իր ոչ ադեկվատ քայլերով նա փորձում է ՔՊ խմբակցությանը և իրավապահ համակարգին համոզել, որ ինքն ուժեղ է, տիրապետում է իրավիճակին և պատրաստ է բոլոր քայլերին, որպեսզի իր հենարանները չսահեն իր ոտքերի տակից։ Բայց այդ հիստերիան ոչ թե ուժի, այլ թուլության նշան է, ինչն այդ երկու խմբերում սկսել են հասկանալ։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից