«Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան
25
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով

Ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը որոշեց քայլեր ձեռնարկել ՍամվելԿարապետյանի դեմ, և ի՞նչ կապ ունի դա Ադրբեջանի հետ

Շատերը համոզված են, որ ՍամվելԿարապետյանի հանդեպ այս հակաօրինական քայլերը Նիկոլ Փաշինյաննիրականացնում է այն բանի պատճառով,որ հայ գործարարը  հանդես եկավ ի պաշտպանությունՀայ առաքեական եկեղեցու:

Դա ընդամենը պատրվակ էր:

Բանն այն է, որ իր «պատմական» (բնորոշումը Ալեն Սիմոնյանինն է)այցից առաջ,Թուրքիան,  Ադրբեջանը մի շարք պայմաններ են դրել Փաշինյանի առջև, որպեսզի նա կատարի:

Բացի եկեղեցու կազմաքանդման, ադրբեջանցիների վերադարձի, «Զանգեզուրի միջանցքի»հարցերից, Ալիևը ցանկանում է,որ Փաշինյանը քայլեր ձեռնարկի այն անձանց դեմ, որոնք ժամանակին զգալի դեր են ունեցել Արցախի հարցում:

Ալիևի պահանջների ցանկը շատ մեծ է.նախկին երեք նախագահների մասին է խոսքը, Վազգեն Մանուկյանի, Սամվել Բաբայանի, արցախցի մի շարք գործիչների:

Սակայն Փաշինյանի առջև կոնկրետ մի քանի անձերի խնդիրը առաջնային է դրված և,բացի այդ,ադրբեջանցիներն ու թուրքերը սիրում են սիմվոլիկաներ:

Բանն այն է, որ ուղիղ չորս տարի առաջ, 2021 թվականին Ադրբեջանը հետևյալ հայտարարությունով էր հանդես եկել.

«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել երեք անձի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղ զենքի և ռազմական տեխնիկայի անօրինական տեղափոխման մեջ ենթադրաբար ներգրավված լինելու համար։ Հետախուզվողների թվում են Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը,  «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը և «Royalsys Engineering» ընկերության ղեկավար Դավիթ Գալուստյանը»:

 Հաղորդագրության մեջ նշվում է, որ հետախուզվող անձինք 2001-ից մինչև 2021 թվականը «կազմակերպել են անօրինական ճանապարհով ձեռք բերված խոշոր տրամաչափի մարտական ​​հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի մաքսանենգություն։ Զենքն ու սարքավորումները ներմուծվել են Հայաստան, իսկ այնտեղից՝ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից շրջաններ։ Դատախազության տվյալներով՝ մաքսանենգությունն իրականացվել է օդային ճանապարհով՝ օգտագործելով ուղևորատար ինքնաթիռներ, Հայաստանի ռազմաօդային ուժերի «Իլ-76» բեռնատար ինքնաթիռ, ինչպես նաև՝ պարոն Աբրահամյանի կողմից ենթադրաբար գնված ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։

Մաքսանենգության մեջ կասկածվողներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100.1 (պատերազմի պլանավորում, նախապատրաստում կամ սանձազերծում), 218.1 (ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով հանցավոր խմբավորման ստեղծում), 228.3 (զենքի և զինամթերքի անօրինական ձեռքբերում, փոխանցում, պահպանում կամ վաճառք), 279.1 (անօրինական զինված խմբավորումների ստեղծում, դրանց ստեղծմանը մասնակցություն) և 206.4 (կազմակերպված մաքսանենգությանը մասնակցություն) հոդվածներով։

Այս հայտարարության վերջում նշվել էր, որ.

«Նրանց նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանքի տեսքով, և նրանց բոլորի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում… Գլխավոր դատախազությունը իրավաբանական օգնության խնդրանք է ուղարկել օտարերկրյա պետությունների համապատասխան պետական ​​մարմիններին»:

Ուշադրության արժանացնենք այն հանգամանքը, որ սույն հայտարարությունը Ադրբեջանը տարածել էր ուղիղ չորս տարի առաջ. 2021-ի հունիսի 18-ին, այսինք՝ընտրություններից երկու օր առաջ:

Զարմանալիորեն, Ադրբեջանը  իր այս հայտարարությունը երեկ վերահրապարակել և կրկին տարածել է, կարծես «հիշեցնելով», որ իր նախկին պահանջը:

Ալիևը իր այս «հիշեցումը»կատարել է բացառապես Նիկոլ Փաշինյանի համար, ով երկու օր անց հանդիպելու է Էրդողանին, վերջինից մուրալով, որ համոզի Ալիևին, որ մինչև 2026-ի ընտրությունները համաձայնվի իր հետ «խաղաղ պայմանագիրը»  կնքի, որպեսզի Փաշինյանը կարողանա այս անգամ էլ այդ պայմանագրի թղթով փորձի համոզել հայ հանրության առավել թերզարգացած հատվածին, որ եթե այդ «թուղթը»չլինի, ապա կլինի պատերազմ:

Կարապետյանի, եկեղեցու դեմ այս քայլերը Փաշինյանի կողմից միմիայն Ալիևի պահանջների բավարարման համար է, որպեսզի Էրդողանը համաձայնվի ազդել Ալիևի վրա «խաղաղության պայմանագրի»  թղթի տրամադրելու հարցում:

Այս ամենը կրկին ցույց է տալիս, թե ինչ ողորմելի վիճակում է հայտնվել հայ հանրությունը;

Բայց դրա մեղավորը շարքային քաղաքացիները չեն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>