Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Պատերազմից 5 պակաս՝ էլի նոպաների մեջ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Սա հերթական օրն է, որ մենք զարմանում ենք պետության ղեկավար աշխատողի անադեկվատության վրա։ Նիկոլ Փաշինյանը իրավապահների գրոհ է կազմակերպել ռուսաստանաբնակ հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող առանձնատան վրա։ Գիտե՞ք ինչի համար․ այսօր Սամվել Կարապետյանը աջակցության խոսք է ասել եկեղեցուն։ Ասել է․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Սովորական սատարումի խոսք։ Փաշինյանը կատաղեց, փրփրեց, ֆեյսբուքյան էջում հայհոյախառն գրառումներ արեց, ու հատուկջոկատայինները գրոհեցին Սամվել Կարապետյանի տան վրա։ Իհարկե՝ Փաշինյանական տրամաբանությամբ, միանգամայն հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես երևում է,փորձում է հիմքից քանդել եկեղեցին, իսկ Սամվել Կարապետյանը Մայր Աթոռի երկարամյա բարերարներից մեկն է։ Փաշինյանը Սամվել Կարապետյանի ու հայ ժողովրդի հետ ունի բարոյական պատերազմ, հավատի պատերազմ, ըստ երևույթին՝ կրոնի պատերազմ։

Նիկոլ Փաշինյանի այս անադեկվատությունը, ընդ որում, բավականին խառը իրավիճակում է, երբ մեր երկրի կառավարությունը՝ իր բոլոր օղակներով, պետք է զբաղված լիներ այլ ուղղությամբ, վտանգներ չեզոքացնելու, աղետի պատրաստվելու ուղղությամբ։ Ի՞նչ է տեղի ունենում։

Իրան-Իսրայել պատերազմը խորանում է, և երկուստեք ահռելի կորուստներ են կրում։ Հարվածների տակ են մայրաքաղաքները, թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտները։ Չկան բանակցություններ, գործն անում են ռումբերը։ Ուզում եմ իրավիճակը գնահատենք Հայաստանի վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից։

Ունենալով մեծ սփյուռք աշխարհի բոլոր անկյուններում, ցանկացած վտանգ սպառնալիք է հայերի համար և ցանկացած աղետից տուժում են նաև մեր հայրենակիցները։ Կլինի Ռուսաստանում, Ուկրաինայում, Սիրիայում, Իսրայելում, Իրանում կամ այլուր։ Իրանը հարևան, բարեկամ պետություն, բնական դաշնակից, իսկ Սյունիքի մասով՝ ինչ-որ չափով նաև անվտանգության երաշխավոր։

Այս պատերազմից նաև Հայաստանն է արդեն վնասներ կրում ու ցավոք՝ դեռ կրելու է։ Ահազանգ է հնչում, որ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ագարակի անցակետի մոտ, շուրջ հազարից ավելի բեռնատար չի կարողանում հատել սահմանը և Հայաստան մտնել։ Իրանը ծանրակշիռ տեղ ունի Հայաստանի հետ արտաքին առևտրաշրջանառությունում։ Հայաստան իրանական ապրանքի ներկրումները մեծ թիվ են կազմում, Իրանի կարևորությւոնը չափազանց մեծ է որպես տարանցիկ երկիր։ Եվ փաստացի՝ կանգնել է երկիրը տնտեսական լուրջ խնդիրների առաջ։ Հայաստանի սահմանները 4 հարևաններից երկուսի հետ փակ են, Իրանի հետ այս պահին կա խնդիր։ Վրաստանի հետ ունենք խնդիր, տարբեր տեսակի բեռներ սահմանը չեն կարողանում հատել։

Հայաստանը փաստի առաջ է, ու չգիտի ինչ է անելու էս իրավիճակում, չի որոշել։ Ֆինանսների նախարարն ասում է՝ տեսնենք զարգացումները ոնց են լինում, կորոշենք։ Ֆինանսների նախարարը նշում է, որ Իրանից եկող ապրանքը կարող է թանկանալ, ասում է, որ կարող են որպես արդեն վտանգավոր գոտի, ներդրումային ռիսկեր լինել։ Դե պատկերացրեք, 4 հարևանից երկուսի հետ թշնամական հարաբերություններ են, երրորդ հարևանը պատերազմի մեջ է, ի՞նչ ներդրում։ Ֆինանսների ՔՊ-ական նախարարն ասում է՝ ռուս-ուկրաինական պատերզմից էլ էինք վատ բանի սպասում, բայց տեսա՞ք ինչ լավ եղավ։ Իհարկե՝ պետք է նա լավ հասկացած լիներ մեծ տարբերությունը Ուկրաինայում ու Իրանում իրավիճակների՝ մեր վրա ազդեցության տարբերությունների մասին։ Հեչ որ չէ՝ Իրանը սահմանակից է։

Հարևան երկրում պատերազմ է, որը սպառնում է ընդլայնվել, այս ընթացքում Նիկոլը գնում է Չեխիա ու ներկայացնում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ինչ խաղաղության խաչմերուկ, հենց հիմա էդ խաչմերուկից ենթադրյալ օգտվողներից մեկը պատերազմի մեջ է։

Հայաստանին սպառնացող վտանգները շատ մեծ են։ Ուկրաինայի բնակչությունը 40 մլնից ավելի է։ Պատերազմի արդյունքում, տարբեր տեղեկություններով, բնակչության մինչև զգալի տոկոս դուրս է եկել երկրից։ Ուկրաինացիներին ընդունող լիքը երկրներ կային։ Պատկերացնում ե՞ք 90 մլն բնակչություն ունեցող Պարսկաստանում սկսի խուճապ, բնակչության մի հատված դուրս գա երկրից, ու առաջին հերթին ուղղությունը բռնի հարևան պետություն։ Հայաստանը ունի՞ մշակած սցենարներ, թե ինչ անելու էդ դեպքում։ Կամ կարիք լինի տարհանել մեր հայրենակիցներին, որոնք 50 հազարից ավելի են։ Հայաստանը պատրա՞ստ է այդ սցենարին։ Վստահ եմ, որ ոչ։ Արցախից 120 հազար բռնագաղթեիցն, ու համարյա բոլորի հույսը բարեգործների, ժողովրդի վրա էր։ Ի՞նչ է արել կառավարությունը, բացի ծիծաղելի 40+10 հազարից։

Կամ Հայաստանը արդյո՞ք կարող է խուսափել բախումներից։ Չի բացառվում, աելի շուտ՝ հնարավոր է, որ Ադրբեջանն օգտվի հարմար առիթից և հարձակում գործի իրանա-իսրայելական պատերազմի ինչ-որ փուլում։ Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին», իսկ այդ միջանցքը Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջն է, որը կարող են զենքով փորձել բացել, երբ Իրանը թուլանա։

Իշխանության ներկայացուցիչներից կարծիքներ ենք լսում, որոնք աբսուրդային են։ ԱԽ քարտուղար աշխատողն ասում է՝ Երևանը չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա։ Էդ տեղեկությունը ո՞նց է ստացվում, կասե՞ք, Ալիևն է զանգելու Նիկոլին ասի՞։ Հարցնում են տեղաշարժեր չկա՞, պատասխանում է՝ «Մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում»: Էն կողմից ՊՆ-ն էր ասում մենք Ադրբեջանի զորաշարժի մասին տեղեկություններ չունենք։ Արտաքին հետախուզություն կար մի հատ, լրիվ ընդհատակ է անցել։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն ասում է՝ «Ադրբեջանը չունի հիմնավոր պատճառ ու լեգիտիմություն՝ որևէ կերպ ագրեսիա սկսելու Հայաստանի նկատմամբ»։ Լեգիտիմությունը ո՞րն է։ Էն 200 քառակուսի կիլոմետրը, որ օկուպացրել են, լեգիտիմությւոն ունեի՞ն։ Ադրբեջանը լեգիտիմություն ունե՞ր Սև լճի վրա հարձակվելու, Ջերմուկի վրա հարձակվելու։ Մեր Արցախը գրավելու լեգիտիմություն ունե՞ր։ Իսկ եթե չունենալով լեգիտիմություն, այնուամենայնիվ հարձակվեց, ի՞նչ եք անելու, պատրա՞ստ եք։

Հայաստանը խորհրդակցո՞ւմ է իր դաշնակիցների, գործընկերերի հետ, այս վտանգները չեղզոքացնելու ուղղությամբ քայլեր անո՞ւմ է։ Կամ դաշնակից ունի՞։ Մակրոնն ի՞նչ է ասում, բացի նրանից, որ Իսրայելի կողմից է ու ատրաստ է գործուն քայլերի գնալ։

Ադրբեջանցիները նաև հենց էս պահին բորբոքում են իրավիճակը և տեղեկատվական պատերազմ են հայտարարել հայերի դեմ, լուրեր են տարածում, թե Հայ Առաքելական Եկեղեցու Իրանի թեմը, իբր, լրտեսական տեղեկատվություն են փոխանցում Իսրայելին։ Ինչպե՞ս է պատասխանում Հայաստանը։ Չէ, ի՞նչ պատասխան, մի գրոհ էլ էստեղից Նիկոլենք են անում։

Կան բազմաթիվ հարցեր որ առաջանում են անկախ քո մասնակգիտությունից ու հետաքրքրություններից։ Այս հարցերը, վստահաբար, առաջացել են ՀՀ շարքային քաղաքացիների մոտու պատասխանները ստիպված են իրենք ենթադրել, որովհետև կառավարությունը անհասկանալի է գործում։

Կարճ ասած՝ իսկ ամեավատը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի անադեկվատությունն է։ Էս ամենի ֆոնին Հայաստանի կառավարության ղեկավարը, որ մի ամբողջ օր պարապ նստած է խորհրդարանում, հանկարծ էլի գազազում է որ մարդիկ պաշտպանում են եկեղեցուն, հոգևոր արժեքները ու իրար վրա հայհոյանքներով գրառում անում հոգևորականների մասին, ցուցումներ տալիս իր խմբակցությանը ելույթներ ունենալ եկեղեցականների դեմ, իսկ իրավապահներին ուղարկում է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի տան վրա։ Սա մեր վիճակի ողբերգականության մասին է, ժողովուրդ ջան։ Սա նշանակում է, որ մենք աղետի մեջ ենք։ Մեզ համար ցանկացած պատերազմ, հարձակում, պակաս վտանգավոր է, քան այն, որ մենք ունենք ոչ ադեկվատ վարչապետ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>