«Վաշինգթոնից միայն մեկ հեռախոսազանգը կբավականացնի Նեթանյահուին լռեցնելու համար»․ Արաղչի
Դիտել նաև
Եթե ապացույցներ հայտնվեն այն մասին, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ, մենք այլ կերպ կվարվենք․ Լարիջանի
Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել ՀՀ-ն ու ԻԻՀ-ն
«Իրանը շուտով կդառնա միջուկային տերություն»․ ԻՀՊԿ
Փեզեշկիանին Իրանում անվանում են իրանական «Փաշինյան». ինչ են իրար հետ քննարկելու հայ և իրանցի «Փաշինյանները»
Բենիամին Նեթանյահուն խաբեբա է, ով գրեթե երեք տասնամյակ խաբել է ԱՄՆ նախագահներին՝ պատերազմներ հրահրելով։ Այս մասին գրառում է կատարել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Նեթանյահուի կողմից Իրանի դեմ հանցավոր հարձակման նպատակն է խափանել Իրան-ԱՄՆ համաձայնագիրը, որի իրականացման համար մենք ճիշտ ուղու վրա էինք։ Եթե նախագահ Թրամփն անկեղծ է դիվանագիտության մեջ և հետաքրքրված է այս պատերազմը դադարեցնելով, ապա հաջորդ քայլերը կլինեն հետևողական։ Իսրայելը պետք է դադարեցնի իր ագրեսիան: Եթե մեր դեմ ռազմական ագրեսիան լիովին չդադարեցվի, մեր պատասխանները կշարունակվեն։
Վաշինգթոնից միայն մեկ հեռախոսազանգը կբավականացնի՝ լռեցնելու Նեթանյահուի նման մեկին։ Սա կարող է ճանապարհ հարթել դիվանագիտությանը վերադառնալու համար»,- գրել է Արաղչին։