Ոչ միայն գյուղերում գրեթե չկան մշակույթի տներ, այլև մեծ քաղաքներում են դրանք փակում
Սովետական Միության տարիներին մշակույթի տներ կային ոչ միայն քաղաքներում, այլև փոքր գյուղերում։ Մեր գյուղը, օրինակ, որը հայաբնակ է (այն ժամանակ մի 10 եզդի ընտանիք էր ապրում), բավական փոքր էր։ Սակայն Սովետական Միության տարիներին այնտեղ կար մշակույթի տուն, որտեղ ամեն շաբաթ ֆիլմեր էին ցուցադրվում։
Մշակույթի տանը գործում էր ոչ միայն հայկական, այլև եզդիական պարի խումբ։ Այսօր՝ մեր ինքնիշխան երկրում, ոչ միայն գյուղերում գրեթե չկան մշակույթի տներ, այլև մեծ քաղաքներում են դրանք փակում։ Իշխանությունները որոշել են լուծարել Կոտայքի և Կապանի մշակույթի տները՝ պատճառաբանելով, թե փող չկա։ Թմրադեղերի քարոզով հայտնի Սնուփ Դոգին համերգ չտալու համար 6 միլիոն դոլար կա, իսկ Կապանի նման քաղաքի մշակույթի տան պահպանման համար՝ ոչ։ Այս օրինակները շատ վառ կերպով ցույց են տալիս մեր դեգրադացման արմատներն ու խորությունը։ Զատո ինքնիշխաաաաան ենք։ Լուսանկարում՝ Վերին Արտաշատ գյուղի մշակույթի տունը։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից