Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ հավաքելը քրեորեն պատժելի արարք է. Թաթոյան
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
«Ասում են, որ սա Հայ առաքելական եկեղեցու որոշ ներկայացուցիչների ու կառավարության ղեկավարի միջև ինչ-որ պայքար է, ամենևին էլ այդպես չէ, սա ասում եմ ամենայն վստահությամբ»,-ասաց Հայաստանի նախկին ՄԻՊ արման Թաթոյանը։
Նա մասնակցում է «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղանին։
Նրա գնահատմամբ, սա եկեղեցու նկատմամաբ տեղի ունեցող ոտնձգություններով հստակ զուգորդված արշավ է։
«Ուղիղ թիրախի տակ է Հայաստանյանց առաքելական սուրբ եկեղեցին։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, որոնք ունեն կոնկրետ լիազորություններ՝ պետական պաշտոնով թելադրված, անընդհատ փորձում են թաքնվել այլ հասկացությունների տակ։ Ասում են «ես՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ» ու սկսկում են իրենց բացահայտ ապօրինի գործողությունները։ Նրանք հաշվի չեն առնում, որ պաշտոնյաներ են, ունեն կոնկրետ լիազորություններ, ինչ ուզում խոսում են, հաշվի չեն առնում, որ դրանք Քրեական օրենքգրքով նախատեսված կոնկրետ քրեական արարքներ են, քանի որ դա նրանք անում են պաշտոնական լիազորություններն օգտագործելով։ Օրինակ, այսօր կա հրաարակված ու չհերքված տեղեկություն, որ Հայաստանի կառավարության ղեկավարը, օգտագործելով իրավապահներին, հավաքում է Ամենայն Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ։ Սա անօրինական, քրեորեն պատժելի գործողություն է։ Ավելին, նրա խոսքից երևում է, որ սա ծրագրված գործողություն է, որն անում են քաղաքական նպատակով»,-ասաց բանախոսը։
Աղբյուրը` Panorama.am