ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ
11
Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Պատերազմ Արցախում
ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Խորհրդարանում քիչ են քաղաքական բանտարկյալների, այլ հետապնդվողների մասին բարձրաձայնումները, ինչը մտահոգիչ է Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ» Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Տիգրան Աբրահամյան Նոր հողամաս և 14,4 միլիոն դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Շարմազանով 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ» 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» «Մեղադրյալ չկա, ինձ են մի քանի անգամ հարցաքննության կանչել». Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի միջնդեպի մասին 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Արտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից Bravo Նիկոլ, զարգացնում է Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունը. ռուսաստանյան շուկայում Ադրբեջանը փոխարինում է Հայաստանին Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Թաթարստանը սգո օր է հայտարարել Քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան. Արդարացված Կարապետ Պողոսյան Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ Մինչ այս պահը ինձ հետ կապ չեն հաստատել. Ռուբեն Վարդանյանի կինն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ոստիկան(իկ)ները Նար-Դոսի փողոցից բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փումփուլիկին», «Սնայպերչիկին», «Բեթմենին», «Խուճուճիկին», «Խուտուտիկին», «Այֆոնչիկին»

Ինչպե՞ս և ե՞րբ կավարտվի իրանաիսրայելյան պատերազմը և այն ինչ ազդեցություն կարող է թողնել Հայաստանի վրա

Իրանի և Իսրայելի հարաբերությունների վատթարացումն ունի հին պատմություն:

Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո, 1979 թվականին, այդ երկրի վերաբերմունքը Իսրայելի հանդեպ կտրուկ փոխվեց: Իրանի կրոնական իշխանությունները հայտարեցին, որ Իսրայելի գոյությունը այս տարածաշրջանում լեգիտիմ բնույթ չունի: Հենց այդ ժամանակվանից առաջացավ  միջնորդավորված պատերազմ երկու երկրների միջև:

Իրանը 1982 թվականի Լիբանանի պատերազմի ժամանակ աջակցեց լիբանանցի շիաներին և պաղեստինցի զինյալներին: Իրանը սկսեց ուժ և ազդեցություն ձեռք բերել այլ երկրների և խմբերի շրջանում: Հակամարտությունը էլ ավելի  սրվեց  Իսրայելի կողմից Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու ջանքերի և Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում տեղի ունեցած բախումների պատճառով։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի զինյալները, որոնք տարիներ շարունակ ֆինանսական  և տեղեկատվական աջակցություն են ստացել Իրանի և Կատարի կողմից, Գազայի հատվածից հարձակում սկսեցին Իսրայելի հարավի վրա, որի հետևանքով զոհվեց 1200 մարդ։

Այս հարձակումը հրեաների ամենամեծ զանգվածային սպանությունն էր Հոլոքոստից ի վեր և պատմության մեջ պաղեստինյան զինյալների գրոհի  ամենամեծ ակտը։

Ի պատասխան՝ Իսրայելը պատերազմ սկսեց Համասի դեմ, որը, ըստ Համասի կողմից ղեկավարվող Գազայի հատվածի վարչակազմի, մինչ այսօր, խլել է  ավելի քան 60 000 Գազայի բնակիչների կյանք։ Ավելին, այն դեռ շարունակվում է և չի նշմարվում , թե երբ այն կարող է ավարտվել:

Հետագայում, Իսրայելի գրոհները տարածվեցին նաև Լիբանանի և Սիրիայի ուղղությամբ:

Մասնավորապես, անցյալ տարվա ապրիլի 1-ին ռմբակոծվեց Դամասկոսում Իրանի դեսպանատունը, որի հետևանքով սպանվեցին  իրանցի բարձրաստիճան 16 զինվորականներ: Ի պատասխան դրա, անցյալ տարվա ապրիլի 13-ին «Հեզբոլլահը» մոտ 40 հրթիռ ուղարկեց  Իսրայելի հարավի վրա։ Իսրայելը պատասխանում է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի զենքի գործարանի ռմբակոծմամբ:

2024 թվականի ապրիլի 19-ին, Իսրայելը երեք հրթիռ արձակեց Իրանում գտնվող մի քանի թիրախների վրա՝ ի պատասխան ապրիլի  սկզբին  իր տարածքի վրա հարձակմանը:

Հակամարտության այդ փուլը այն ժամանակ ավարտվեց:

2024 թվականի հոկտեմբերի 1-ին Իսրայելը ներխուժեց Հարավային Լիբանան, որը նշանավորեց Իսրայելի կողմից Լիբանանի վրա վեցերորդ ներխուժումը 1978 թվականից ի վեր։ Նպատակը «Հզբոլլահի»  ոչնչացումն էր:

Այդ պատերազմի արդյունքում Իսրայելին հաջողվեց   վերացնել «Հզբոլլայի»  ռազմա-քաղաքական վերնախավին և փաստացի չեզոքացնել իրանական այս պրոքսի ուժի գործնեությունը Լիբանանի տարածքում:

Դրա արդյունքում Իրանը զրկվեց իր գլխավոր դաշնակիցներից այս տարածաշրջանում:

«Հզբոլլահի»  փաստացի վերացումը կտրուկ փոխեց նաև ուժերի բալանսը հարևան Սիրիայում, որի արդյունքում անցած տարվա վերջում Սիրիայի հակա-ասադական ուժերին, առանց մեծ դիմադրության, հաջողվեց զավթել իշխանությունը:

Ասադը փախավ Մոսկվա, իսկ Իրանը զրկվեց իր երկրորդ կարևոր դաշնակցից այս տարածաշրջանում:

«Համասի», «Հզբոլլայի» և Ասադի չեզաքացումից հետո, Իրանի համար, որպես դաշնակից մնացին Եմենի «հուսիները», որոնք, սակայն այն առանցքային դերը չէին կատարում, ինչ կատարում էին վերը նշված ուժերը:

Փաստացի Իրանը մնաց առանց դաշնակիցների տարածաշրջանում, և Իսրայելում, հավանաբար, որոշեցին, որ եկել է նաև Իրանին խաղից դուրս հանելու ժամանակը:

Հատկապես Թրամփի վարչակազմի կառավարման պայմաններում, Նաթանյահուի շրջապատը որոշեց, որ նման պատմական փուլ այլևս չի լինի և պիտի գործել:

Սակայն իրեն խանգարում էին սկսված բանակցություններն ամերիկացիների և իրանցիների միջև միջուկային ծրագրի շուրջ:

Օմանի միջնորդությամբ այդ բանակցությունները տևեցին 5 փուլ, որտեղ սկսվեց նշմարվել նաև արդյունք:

Մասնավորապես, Իրանի կողմից բանակցող այդ երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ իրանական կողմը պատրաստ է մեկ տարով ընդհանրապես դադարեցնել իր միջուկային ծրագրի զարգացումը, որպես ցուցադրական քայլ, որ Թեհրանը պատրաստ է գործարք կնքել ամերիկյան վարչակազմի հետ:

Արաղչիի այս քայլը ողջունեց նույնիսկ ԱՄՆ նախագահ Թրամփը, հայտարարելով, որ կողմերը շատ մոտ են գործաքի կնքմանը:

Սակայն վերջին պահին, ամերիկյան կողմի դիրքորոշումը կտրուկ փոխվեց և նրանք հայտարարեցին, որ դա պետք է լինի, ոչ թե մեկ տարով, այլ ընդմիշտ:

Իսկ Իրանը պետք է իրավունք չունենա ընդհանրապես ունենալ զարգացման միջուկային ծրագիր:

Իրանի համար այս դիրքորոշման կտրուկ  փոփոխությունը  զարմանալի էր և անընդունելի:

Իրանցիները կողմ էին, որ միջուկային ծրագիրը զարգանար շատ սահմանափակ մակարդակով, որի արդյունքում հնարավոր չէր լինի ստեղծել ատոմային ռումբ:

Ավելին, այդ ծրագրին կողմ էին արտահայտվել նաև եվրոպական երկրները, դեռ 10 տարի առաջ:

Ավելին, Իրանը համաձայնվել էր ամերիկյան առաջարկի հետ, ստեղծել համատեղ ստուգող կառույց, որը կվերահսկեր Իրանի միջուկային զարգացման ծրագիրը:

Սակայն, շատերի համար զարմանալիորեն, վերջին պահին, ամերիկացիները կտրուկ մերժեցին այդ մոտեցումը, հայտարարելով, որ բանակցությունների հաջորդ՝ վեցերրորդ փուլը պիտի որոշի, թե Թեհրանը պատրաստ է ընդհանրապես դադարեցնել իր միջուկային ծրագիրը, թե՝ ոչ:

Իրանը, մինչ այդ բանակցությունների սկսելը հայտարարեց, որ իր համար այդ մոտեցումը անընդունելի է, որից հետո էլ, հունիսի 13-ին, շատերի համար անսպասելի, իսրայելական գրոհներ սկսվեցին Իրանի դեմ:

                     Ի՞նչ ցույց տվեցին այդ գրոհները և երբ դրանք կարող են ավարտվել

Քանի որ այդ գրոհները անսպասելի էին, հասկանալի պատճառով, Իսրայելին հաջողվեց ստանալ դիրքային առավելություն:

Հենց երկու օրվա ընթացքում նրանց  հաջողվեց, փաստացի գլխատել Իրանի ռազմական ղեկավարությունը: Սպանվեցին, ոչ միայն այդ երկրի բանակի գլխավոր շտաբի պետը, այլև ԿՍԻՐ-ի ղեկավարը, նրանց տեղակալները և մի շարք գիտնականներ, որոնք աշխատում էին միջուկային այդ ծրագրի վրա:

Որից հետո, Իսրայելին հաջողվեց, փաստացի վերացնել  Իրանի հակաօդային համակարգը և նրանք սկսեցին խոցել այդ երկրի գրեթե բոլոր կարևորագույն օբյեկտները:

Իրանն իր հերթին պատասխանեց իր հռթիռներով և անօդաչու սարքերով, որի արդյունքում ի հայտ եկան Իսրայելի հակաօդային համակարգի թույլ և ուժեղ կողմերը, որից հետո Իրանն իր բալիստիկ հռթիռներով սկսեց հարվածել նաև Իսրայելի կարևորագույն օբյեկտներին:

Հասկանալի պատճառով, Իսրայելին հաջողվեց ավելի շատ օբյեկտներ խոցել, քանի որ ինքն էր առաջինը սկսել գրոհը:

Սակայն դա չի նշանակում, որ Իսրայելի առավելությունը կշարունակվի, քանզի տարածքով փոքր Իսրայելը ավելի խոցելի է և առանց ամերիկյան օգնության, չի կարողանա խոցել Իրանի այն հրթիռները, որոնք գտնվում են գետնի տակ խորքում:

Դրա համար պետք է, որ Իսրայելի գործողություններին միանան ամերիկյան Բ-52 կործանիչները:

Սակայն դա կնշանակի ԱՄՆ-ի ուղակի ներգրավածությունը այս կոնֆլիկտին:

Իսկ այդ դեպքում, չի բացառվի, որ Իրանին սկսեն բացահայտ օգնել Ռուսաստանն ու Չինաստանը:

Իսրայելցիներին այս պարագայում մնում էր մեկ բան, հույս դնել Իրանի ներքին թշնամիների վրա:

Նաթանյահուն բաց կոչով դիմեց իրանցիներիկն ապստամբել այաթոլլաների ռեժիմի դեմ, իսկ Իսրայելի ռադիոն, կոչով դիմեց  Իրանի ադրբեջանցիներին՝ սկսել ապստամբել կենտրոնական իշխանության դեմ, որին, հետագայում պիտի աջակցեին Բաքվից:

Սակայն ներկա պահին, նման բան չի նշմարվում, իսկ դա նշանակում է, որ Իսրայելի հետագա գործողությունները իմաստազրկվում են:

Մնում է մեկ բան, ռմբակոծել Իրանի նավթամշակման գործարանները, որպեսզի այդ երկիրը զրկվի իր եկամտի աղբյուրներից: Թեհրանում զգուշացրել են, որ եթե նման բան պատահի, ապա Իրանը կփակի Օրմուզի նեղուցը և աշխարհը կզրվի նավթի 80 տոկոսից:

Բնականաբար, դրանից հետո կխառնվեն ամերիկացիները, որից հետո չի բացառվում, որ խառնվեն Մոսկվան և Պեկինը, որը կարող է բերել երրորդ համաշպարային պատերազմին:

Իսրայելը կոչ է անում ամերիկացիներին՝ ռմբակոծել Իրանի գետնի տակ գտնվող հռթիռները, որպեսզի ինքն իրեն ավելի անվտանգ զգա:

Եթե ամերիկացիները համաձայնվեն դրան, ապա կրկին կարող է առաջ գալ երրորդ համաշխարային պատերազմի վտանգը:

Այս իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակը, կրակի դադարեցումն է և բանակցությունները վերսկսելը:

Սակայն այս դեպքում, միջնորդը կարող է լինել Մոսկվան, կամ Պեկինը, քանի որ ամերիկյան  միջնորդությանը Թեհրանում, արդեն չեն հավատում:

Ի՞նչ  լուծման կհանգեն կողմերը, պարզ կդառնա մոտ օրերս: Պարզ է մեկ բան, որ կողմերի հարձակման պոտենցիալները արդեն սպառվել են:

               Ի՞նչ ազդեցություն այս կոնֆլիկտը կարող է թողնել Հայաստանի վրա

Ակնհայտ է, որ Իրանի թուլացմամբ կարող է մեծանալ  Ադրբեջանի կողմից Սյունիքի վրա հարձակման վտանգը:

Սակայն դա կարող է հնարավոր լինել միայն այն դեպքում, երբ Իրանի կենտրոնական իշխանությունը կամ ամբողջովին փլվի, կամ էլ դառնա անչափ թույլ:

Այս պահին նման բան չկա:

Սակայն Իսրայելի իշխանությունները հենց այդ նպատակն են հետապնդում, հույս ունենալով, որ տրոհելով իշխանությունը, հնարավոր կլինի առաջ բերել ազգամիջյան հակասություններ և ԽՍՀՄ-ի օրինակով, փլուզել այդ երկիը:

Եթե Իրանին չօգնեն դրսից նաև, ապա միգուցե Իսրայելին և իր դաշնակիցներին դա հաջողվի:

Սակայն Մոսկվայում և Պեկինում, քաջ գիտակցում են, որ Թեհրանը դիմադրելով, փաստացի պայքարում է նաև վերը նշված երկրների շահերի համար:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա վերջինս Փաշինյանի կառավարմամբ զրկվել է տարածաշրջանում լուրջ սուբյեկտ լինելուց:

Բայց կարող է վերջնականորեն ոտքի տակ ընկնել, եթե գոնե այս պարագայում իրեն ճիշտ չպահի:

Ինչ է դա նշանակում, կներկայացնենք մեր հաջորդ անդրադարձում:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>