Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Փաշինյանի՝ հանձնվելով խաղաղության հասնելու քաղաքականությունը կործանարար է հայոց պետականության համար

Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Իրան-Իսրայել թեժ հակամարտությունը կարող է շատ թանկ արժենալ Հայաստանի համար՝ գործող իշխանությունների վարած, Հայաստանի շահերին հակասող քաղաքականության պատճառով։
Մեզ շրջապատող տարածաշրջաններն արդեն մի քանի տարի է հիշեցնում են եռացող կաթսա։ Իրան-Իսրայել հակամարտության թեժացումը դրա հերթական դրսևորումներից մեկն է։ Այժմ մենք գտնվում ենք այնպիսի մի իրավիճակում, ինչպիսին Եվրոպան էր Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Նման պայմաններում պետությունների միջև երկարատև խաղաղության մասին խոսելն ուղղակի մանկամտություն է։ Հանցավոր կերպով անտեսվում են մեր երկրի առջև կանգնած իրական սպառնալիքները։
Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Իրանը Արցախի երկրորդ պատերազմից հետո կտրուկ դեմ է հանդես գալիս Սյունիքով թուրքական աշխարհին միջանցք տրամադրելուն, ինչը հակասում է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Թուրքիայի շահերին։
Ազգային և պետական շահերից ելնելով՝ Իսրայելը դաշնակցում և զինում է Ադրբեջանին, իսկ գլոբալ Արևմուտքը տարածաշրջանում պաշտպանում է Իսրայելի շահերը։ Նրանց նպատակը Իրանի՝ որպես տարածաշրջանային գերտերության և ուժային կենտրոնի՝ վերացումն է։ Դա հնարավորություն կտա Արևմուտքին գրեթե ամբողջական վերահսկողություն հաստատել էներգոռեսուրսներով հարուստ Մերձավոր Արևելքի վրա։
Թուրքիան, որպես Արևմուտքի տարածաշրջանային գործիք, լայն հնարավորություններ է ստանում ծավալվելու դեպի Միջին Ասիա և Մերձավոր Արևելք։
Հետևաբար՝ իրանական ուժային գործոնի չեզոքացման դեպքում Հայաստանը կհայտնվի ծայրահեղ ծանր վիճակում. առնվազն՝ կկորցնի Սյունիքը։
Ադրբեջանը, որպես Թուրքիայի սատելիտ, պատրաստվում է օգտվել ստեղծված իրավիճակից՝ Հայաստանի հարցը վերջնականապես «լուծելու» համար։ Ալիևին առհասարակ չի հետաքրքրում իրական և երկարատև խաղաղության հաստատումը Հայաստանի հետ։ Նա խաղաղության պայմանագրի անունով թուղթ կստորագրի միայն այն դեպքում, եթե դրա բովանդակությունը լինի Հայաստանի անվերապահ կապիտուլյացիան։
Հետևաբար՝ Բաքուն անընդհատ նոր ու ստորացուցիչ պայմաններ է առաջ քաշում, իսկ Փաշինյան Նիկոլը մշտապես համաձայնվում է դրանց։ Սակայն Ալիևը շարունակում է ձգձգել։ Հավանաբար նրան վստահեցրել են, որ շուտով Թեհրանի հարցերը «կլուծվեն», և իր առջև կբացվեն աներևակայելի հեռանկարներ՝ Հայաստանին վերջնականապես ենթարկելու և Հարավային Կովկասում գերտերություն դառնալու համար։
Ադրբեջանին ու Թուրքիային ընդհանրապես չի հետաքրքրում, թե հայերն իրենց նկատմամբ ինչպես են տրամադրված, ռևանշի կարիք տեսնո՞ւմ են, թե՞ ոչ. այդ ամենը պարզապես պատրվակներ են՝ անհրաժեշտ պահին Հայաստան ներխուժելու համար։ Իսկ այդ երկրների՝ հարևանների տարածքները օկուպացնելու ընդունակ լինելու մասին ապացույցներ պետք չեն՝ մենք արդեն սեփական աչքով ենք տեսել։
Հետևաբար Նիկոլ Փաշինյանի՝ հանձնվելով խաղաղության հասնելու քաղաքականությունը, որի անունը դրել է «խաղաղության խաչմերուկ», կործանարար է հայոց պետականության համար։
Արցախյան պատերազմից հետո անցած հինգ տարիների ընթացքում նա պարտավոր էր վերականգնել և ամրապնդել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, հզորացնել բանակը, ամրացնել տնտեսությունը։ Սակայն ոչինչ չի արվել։ Սա հանցավոր անգործության ու հակապետական վարքագծի հստակ դրսևորում է։
Փաշինյանի վարած քաղաքականությունն ըստ էության սպասարկում է թուրքական ստրատեգիական շահերը։
Տարածաշրջանի այսպիսի արմատական վերաձևման դեմ հանդես են գալիս Ռուսաստանն ու, բնականաբար, Իրանը։ Եթե Իրանը չեզոքացվի, ապա Արևմուտքը՝ թուրքական աշխարհի միջոցով, փորձելու է պայթեցնել նաև Հյուսիսային Կովկասը, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար։
Մենք չենք կարող ազդել Իրան-Իսրայել կոնֆլիկտի ելքի վրա, սակայն կարող ենք ու պետք է արմատապես բարձրացնենք մեր երկրի պաշտպանունակությունը, վերականգնենք դաշնակցային հարաբերությունները և փորձենք տարածաշրջանային այս փոթորիկից դուրս գալ հնարավորինս քիչ կորուստներով։
Սակայն գործող իշխանությունները ճիշտ հակառակն են անում՝ ժողովրդին կերակրելով խաղաղության մասին սին հույսերով և թուրքերի հետ առևտրի խոստումներով։
Ժամ առաջ Հայաստանը պետք է ազատվի այս իշխանություններից, որոնք ընդունակ են միայն նոր աղետներ բերել թե՛ երկրի, և թե՛ ժողովրդի գլխին»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>