Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որ պատրաստ է թիրախավորել նրանց բազաները, եթե վերջիններս աջակցեն Իսրայելին իրանական հարվածները մեղմելու հարցում։ Թեհրանը նաև սպառնացել է այդ դեպքում ավելի լայնածավալ հարվածներ հասցնել հրեական պետությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է իրանական Mehr գործակալությունը։
«Իրանը պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Միացյալ Նահանգներին, որ ավելի լայնածավալ հարձակումներ կիրականացնի Իսրայելի դեմ: Ցանկացած երկիր, որը կօգնի մեղմել Իրանի հարձակումները Իսրայելի վրա, կլինի թիրախների շարքում. թիրախում կլինեն նրանց ռազմական բազաները Պարսից ծոցում, ինչպես նաև ռազմածովային նավերը Պարսից ծոցում և Կարմիր ծովում»,-գրել է գործակալությունը:
Նշենք, որ ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զանգահարել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իր գործընկերներին, իսկ Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը, կանչվել է Իրանի արտգործնախարարություն: