Ճամբարակում զոհերի թիվը հասել է 3-ի
Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն արդեն 3-ն է։ Փրկարարները ևս մեկ դիակ են դուրս հանել փլատակներից։
Ենթադրվում է, որ փլատակներում դեռևս մարդիկ կան։ 2 հոգի համարվում են անհետ կորած։