Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Պատերազմ Արցախում
Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված

Ի վերջո, որեւէ մեկն իրավունք չունի միջամտել այլոց անձնական, ընտանեկան կյանքին, իրավունք չունի միջամտել եկեղեցու կյանքին

«Հրապարակ»-ի զրուցակիցը ՍԴ պաշտոնից հեռացված դատավոր Ալվինա Գյուլումյանն է:

- Վերջին օրերին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, արշավ են սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Սա կարո՞ղ է կապ ունենալ նոր սահմանադրության ընդունման գործընթացի հետ, որի հանձնառությունն այս իշխանությունը ստանձնել է Բաքվի պահանջով: Հնարավո՞ր է գործող սահմանադրության համապատասխան հոդվածը, որտեղ ամրագրված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ դերը, դառնա թիրախ:

- Վերջերս՝ դեռ այս աղմուկից առաջ, իմ հարցազրույցներից մեկում, որտեղ խոսք էր գնում Սահմանադրության փոփոխության մասին, անդրադարձա այդ խնդրին եւ ասացի, որ մենք դեռ չգիտենք, թե ինչ կփոխեն, Սահմանադրության մեջ հոդվածներ կան, որոնք կարող են փոխվել, պարզապես դրանց վերաբերյալ դեռ աղմուկ չկա: Այդ մասին խոսակցություններ եղել են դեռ ավելի վաղ: Եկեղեցու բացառիկ դերի ամրագրումը Սահմանադրության մեջ դրսի ուժերի համար այնքան էլ ընդունելի չէ, եւ այդ մասին խոսակցություններն ինձ հայտնի են եղել դեռ նախորդ իշխանությունների ժամանակ, կային ուժեր, որոնք այդ հարցը բարձրացնում էին, բայց, ի պատիվ նախորդ իշխանությունների, դա նրանց չհաջողվեց, եւ պետք է արժանին մատուցել Սահմանադրության հեղինակներին, որոնք չանսացին դրսի թելադրանքին:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ հիմա այդ հարցը եւս դրված է Նիկոլ Փաշինյանի առջեւ, ընդ որում՝ արդեն գուցե Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից:

- Իմ համարելով չէ, մենք լսեցինք նրանց հոգեւոր առաջնորդի խոսքը եւ ականատես եղանք այն ցնծությանը, որն ադրբեջանական մամուլը դրսեւորեց վարչապետի հայտարարությունից հետո: Այսօր եկեղեցին թերեւս միակ ուժն է, որը դիտարկվում է որպես կառույց, որը չի կարող հաշտվել Արցախի կորստի հետ, որը մշտապես խոսում է արցախցիների իրավունքների, մեր հոգեւոր ու մշակութային արժեքների պահպանության մասին: Եկեղեցին նաեւ կառույց է, որը հեղինակություն ունի ոչ միայն երկրի ներսում, այլեւ՝ արտաքին աշխարհում, եւ, այո, դա կարող է լինել այդ հարցը վերջնականապես փակելու միջոց:

- Օրակարգը, որը փորձում է դաշտ նետել իշխանությունը՝ թիրախավորելով եկեղեցուն, ի՞նչ սպառնալիքներ է պարունակում մեր պետականության համար:

- Ցանկացած եկեղեցի ցանկացած երկրում անկախ է պետական մարմիններից, եւ միջամտությունը նրա ներքին գործերին անթույլատրելի է, անկախ նրանից՝ Սահմանադրության մեջ ամրագրվա՞ծ է նրա բացառիկ դերակատարումը, թե՞ ոչ: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը՝  մտքի, խղճի, կրոնի ազատության վերաբերյալ, նույնպես բացառում է որեւէ միջամտություն եկեղեցական գործերին, իրավունքի տեսանկյունից նման միջամտությունն անթույլատրելի է: Ես չեմ ուզում կրկնել ոմանց խոսքերը, բայց, իրապես, ճիշտ են ասում՝ կարո՞ղ ես գնալ, օրինակ, Եհովայի վկաներին կամ Կյանքի խոսքին ասել՝ ես պետք է միջամտեմ ձեր առաջնորդի ընտրությանը: Սրանով ես չեմ ուզում հավասարության նշան դնել Հայ առաքելական եկեղեցու եւ մյուս կրոնական կազմակերպությունների միջեւ: Մեր Սահմանադրությունն ընդգծում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարումը՝ հիմնվելով Սահմանադրության նախաբանում արտահայտված մեր նախնիների պատգամի վրա: Սահմանադրությունը նկատի ունի եկեղեցու բացառիկ դերը մեր ազգային ինքնության պահպանման գործում եւ եկեղեցու պատմամշակութային դերակատարումը: Ինձ կարող են հակադարձել, թե 44-օրյա պատերազմից հետո եւ Սրբազան շարժման ընթացքում եղել է եկեղեցու միջամտությունը քաղաքականությանը, որը, այդ հակադարձողների կարծիքով, անթույլատրելի է, բայց, նախ, մենք նման օրենսդրական արգելք չունենք, եւ, բացի այդ, կարելի է ասել, որ քաղաքականությամբ զբաղվել է ոչ թե եկեղեցին՝ որպես կառույց, այլ՝ առանձին հոգեւորականներ, որոնք հանդես են եկել իրենց անունից: Նրանք էլ են ՀՀ քաղաքացի եւ ունեն նույն իրավունքները, եկեղեցին չէ, որ Սրբազան շարժում է սկսել, այլ առանձին սրբազան էր, որը կասեցրեց իր հոգեւոր սպասավորությունը: Իսկ եկեղեցու հայտարարությունները եղել են հայրական հորդորի տեսքով, որը քաղաքական ուժերը կարող են ընդունել կամ չընդունել, դա արդեն իրենց իրավունքն է:

- Տիկին Գյուլումյան, այս օրերին հոգեւոր դասին թիրախավորեցին՝ ընդհուպ մինչեւ ծանր մեղադրանքներ, մասնավորապես անգամ մանկապղծության մեղադրանք հնչեց: Իրավապահ համակարգն ինչպե՞ս պետք է արձագանքի սրան:

- Եթե արվում են նման հայտարարություններ, պետք է նաեւ ապացույցներ բերվեն, նշվեն կոնկրետ անուններ, եթե որեւէ մեկը գիտի նման դեպք եւ գիտի, թե ովքեր են ներգրավված, պետք է անուն հնչեցնի, որովհետեւ հակառակ դեպքում գործ ունենք իմանալ չհայտնելու հետ, ինչն ինքնին հանցագործություն է: Եթե չկան նման ապացույցներ, ապա գործ ունենք զրպարտության հետ: Ով ուզում ես եղիր, դու չես կարող օդում կախված մեղադրանքներ հնչեցնել: Ինձ կարող են հակադարձել, թե անուններ չեն հնչել, բայց այդ մեղադրանքներն ուղղված էին յուրաքանչյուր սրբազանի, դրանով զրպարտում ես նրանցից յուրաքանչյուրին: Ծանր հանցագործության մասին հայտարարություն է արվել եւ արվել է երկրի բարձրագույն իշխանությանը մոտ կանգնած անձի կողմից: Եվ, ի վերջո, որեւէ մեկն իրավունք չունի միջամտել այլոց անձնական, ընտանեկան կյանքին, իրավունք չունի միջամտել եկեղեցու կյանքին:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>