Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Էքսկուրսիա՝ բանտերում․ թող տեսնեն՝ ապագայում որտեղ են բնակվելու․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «ԱԱԾ-ն կեսօրին հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել են «Ադրբեջանի տարածքում»: Ադրբեջանի տարածքը առնում եմ չակերտների մեջ, որովհետև ավելի շուտ պետք է ասել Ադրբեջանին հանձնված տարածքում։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ 1։20-ի սահմաններում։ Բնականաբար, ԱԱԾ տնօրենը դեպքի մասին առաջինը զեկուցել է Նիկոլ Փաշինյանին։ Ի՞նչ է անում այդ մարդը՝ դեպքի մասին իմանալուց հետո։ Ըստ երևույթին, հեռախոսն անջատում է ու շարունակում քնել։ Առավոտյան զարթնում ու 11։30 րոպեին գրառում անում․ ուշադրություն՝ Կաթողիկոսի մասին։ Ողջ օրվա ընթացքում պետական որևէ գերատեսչություն, ո՛չ արտաքին գործերի նախարարությունը, ո՛չ պաշտպանության նախարարութունը, ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ դատախազությունը, ո՛չ Փաշինյանի աշխատակազմը ոչ մի նորություն չեն հայտնել, չգիտենք 17-ամյա երկու տղաների ճակատագիրը։ Դուք պատկերացնում ե՞ք էդ երեխաների վիճակը, նրանց ընտանիքների վիճակը, էն մարդկանց վիճակը, ովքեր ապրում են թշնամուն շատ մոտիկ, որովհետև սրանք զիջել են, հանձնել են, մտեցրել են թուրքին մեր հողի մեջ։ Ոչ մի գերատեսչություն բացատրություն չի տալիս։ Առաջին գրառումից ժամեր անց Նիկոլը ևս մեկ գրառում է անում ու դարձյալ՝ կաթողիկոսի ու լրատվամիջոցի դատի տալու մասին։ Ցնդվելու բան է, դու Ադրբեջանի հետ գնում ես խաղաղության պայմանագիր ստորագրելու, ասում ես տեքստը պատրաստ է, ասում ես ուրախացեք, ժողովուրդ, որ ձեր տներից 50 մետր էն կողմ Ադրբեջանն է, ասում ես վերջապես ինքնիշխանություն ունենք, ու քո երկրի մեջ մտած ադրբեջանցին քո քաղաքացուն գերի է տանում։ Երկու օր առաջ խորհրդարանում Նիկոլը հպարտանում էր, թե առաջին անգամ ՀՀ սահմաներին մենակ հայ զինվորներ են, ռուս սահմանապահներ չկան։ Խնդրեմ, գերի են ընկնում մարդիկ։ Դու զբաղված ես կուսակրոնությունը քննարկելով։ 2024թ․ փետրվարին հենց նույն հատվածում ադրբեջանցի զինվոր սահմանն անցավ մեր կողմ, սրանք ափալ-թափալ հետ տվեցին։

Ժողովուրդ ջան, էս մարդը էլ ո՞նց բացատրի, որ ո՛չ էս երկրի, ո՛չ ժողովրդի հետ որևէ առնչություն ո՛չ ունի, ո՛չ ուզում է ունենալ։ Կառավարություն, վարչապետ չունես, ժողովուրդ, ՉՈւ—ՆԵՍ։ Հուսանք՝ տղաներին հնարավոր կլինի հետ բերել, հույսս իշխանությունը չէ, հիմիկվանուց ասեմ, նրանք շարունակում են մնալ քեռակնոջ անկողնում։

Արտգործնախարարը երևի դրա ժամանակը չունի, կինը չալաղաջ պաշտոնի է նշանակվել, դա է նշում։ Մի անգամ կարդացի՝ կարծեմ Ֆրանսիայի ֆինանսների նախարարը պաշտոնանկ էր արվել դստերը իր նախարարությունում աշխատանքի տեղավորելու համար։ Հենց բացահայտվեց, մեկ օր ավել չմնաց, անմիջապես հրաժարական տվեց՝ սկանդալից խուսափելու համար։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։ Ընդ որում, էդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն էլ ամուսինն է՝ նույն Արարատ Միրզոյանը։ Ֆրանսիայում դա շահերի բախում էր, բայց Հայաստանում ոչ․ դե Ֆրանսիան, մի անգամ էլ եմ ասել, ինչքա՜ն հաց ու պանիր պետք է ուտի, որ հասնի Նիկոլի կառավարությանը։ Նիկոլին որ հարց տաս՝ բա ասում էիր ԽԾԲ ենք մերժում, երկիրը սարքել են բաջանաղապետություն, բա էս ո՞նց է ստացվում, կընկնի ծայրահեղությունների մեջ ու կասի՝ հա ինչ, ուզում եք նախարարի կինը ոչ մի տեղ չաշխատի՞։ Չէ, թող աշխատի, բայց ուրիշ տեղ չկա՞ր, պարտադի՞ր է բարձր պաշտոնյայի ընտանիքի անդամն էլ չալաղաջ պաշտոնի լինի։ Ասում է՝ ով լավ աշխատանք չունի, ուրեմն մրցունակ կրթություն չի ստացել։ Էդ այսինքն, սաղ ժողովուրդը անմրցունակ է, դուք ՔՊ-ականներով 2018-ից հետո ավարտել եք տնօրեն ու դեպուտատ դառնալու ֆակուլտե՞տ։ Կարող ե՞ք ՔՊ-աան պատգամավորի եղբայր, ամուսին, որդի ասել, որ բանվոր է աշխատում։ Կարող ե՞ք մի բարձր պաշտոն ասել, որի նշնակվել է ՔՊ-ի հետ կապ չունեցող։ Ամուսինը հոգաբարձուների խորհրդի անդամ է, կինը՝ տնօրեն, կինը պատգամավոր է, ամուսինը ևս, մի ախպերը մարզպետ է, մյուսը դեպուտատ ու երկուսն էլ նույն մարդու ազգական, որը իբր մերժում էր ԽԾԲ համակարգը։

Ընդ որում, էն ժամանակ, երբկնոջը միլիոնանոց գործ էին տալիս, ամուսինը խորհրդարանում զեկուցում էր նախորդ տարվա իր ձախողումները։ Ասում էր՝ կապրենք կտեսնենք թշնամին մեր տարածքից դուրս կգա, թե ոչ, ասում էր՝ Ադրբեջանը կրակում է, բայց հրաժարվում է խոստովանել։ Ասում էր՝ Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցով Բաքվի հետ կառուցողական խոսակցություն չի ստացվում․ ասում էր՝ Ադրբեջանը ՀՀ տարածքի վրա աչք է դրել։ Ասում էր՝ Ադրբեջանը մերժում է սահմանին հրադադարի խախտումերի մոնիթորինգը։ Ասում էր՝ ԵՄ անդամ երկրների կողմից մեր քաղաքացիներին տրվող վիզաների գործընթացը մտահոգիչ է․ ասում էր՝ կոնյակագործների խնդիրը հեշտ լուծվող չէ․ այսինքն՝ էս բոլոր ուղղություններով բանակցությունները ձախողել են։ Առավոտ խորհրդարանում կարդում է, թե ինչն է պրավալ տվել, երեկոյան իմանում ենք, կինը պաշտոնի անցավ։ Բերեցի Ֆրանսիայի օրինակը, բայց լիքը այլ երկրներում լ են պատասխանատվության ենթարկվում այ էսպիսի աների համար։

Մեր համեմատ՝ «շատ հետամնաց» աշխարհից մի երկու բան էլ հիշենք․ Բրազիլիայում պաշոնից ազատվեց գյուղատնտեսության նախարարության բարձր պաշտոնյա․ գիտե՞ք ինչ պատճառով․ խնդալներդ կգա․ ճեպազրույց էր տվել ու գյուղատնտեսության մասին հարցերը անտեսելով՝ պատասխանել էր միայն քաղաքական հարցերի։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ոլորտում կատաստրոֆիկ վիճակ է, կարկտահարված ու բերքը կորցրած գյուղեր, չարտահանվող կոնյակ, սահմանին կուտակված բեռնատարեր, ճեպազրույց է տալիս ու խոսում հոգևորականների կուսակրոնութունից․ իսկ կառավարության նիստում ոչ թե բարձրացնում է իր ոլորտի հարցերը, այլ խոսում է Վարդան Օսկանյանի կնոջ հիմնադրամին տրված մանկապարտեզից։ Ասում է՝ 2000 երեխա չի կարողացել հաճախել մանկապարտեզ, քանի որ․․․ ինչ-որ բաներ։ Իսկ քա՞նի երեխա է սոված մնացել, Պապոյան, որովհետև կոնյակի արտահանումը դու ձախողել ես, մարդիկ վարկերի տակ ճռում են, տակ են տալիս, աշխատողներ են կրճատում։ Քանի որ ձեր պարտականությունները բացարձակ չեք կատարում, դրա համար էլ ժաանակ ունեք ամեն ինչով զբաղվելու՝ մանկապարտեզով, քեռակնով, հոգևորականներով։ Մենք ձեզ վարձել ենք, որ աշխատեք, դուք գյալաջի եք անում։ Պատկերցրեք, ժողովուրդ, ձեր տունը վերանորոգում եք, վարպետներից դժգոհ եք, հեռացնում եք, նոր վարպետների եք բերում, որոնք ասում են՝ լավ մասնագետ ենք։ Մի ամիս հետո գալիս եք՝ համոզված լինեով, որ ռեմոնտն ավարտել են էդ լավ վարպետները, տեսնում եք բան չեն արել, նախկինի ռեմոնտած մասն էլ փչացրել են ու նստած դեսից-դենից են խոսում՝ սա էս արեց, նա ն արեց։ Սրանք այ էդ ռեմոնտչիներն են։ Դու պահանջում ես, որ էկոնոմիկայի նախարարը հստակ պատասխանի՝ երբ է քո բեռն անցնելու սահմանը, էկոնոմիկայի նախարարն ասում է՝ կաթողիկոս, պատասխանի, երեխա ունես, թե չէ։ Դե լավ, անլուրջ է։ Բրազիլիայում գյուղնախարարության պաշտոնյային հեռացնում են՝ իր գործով չզբաղվելու և քիթը աջ ու ձախ խոթելու համար։

Լինելով ժողովրդավարության բաստիոն, անվտանգության չեմպիոն, ամեն դեպքում փորձենք էլի համեմատվել մեզնից շատ հետ ընկնող  երկրների հետ։ Այն ժամանակ, երբ սրանք հայտարարեցին փողով բանակից ազատվելու նախագծի մասին, նույն օրը Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարեց գերմանական բանակի ակտիվ զինծառայողների թիվը 60 հազարով ավելացնռլու մասին։ Կարո՞ղ եք ասել, ո՞ր երկիրը ավելի շատ անվտագության խնդիր ունի, Հայաստա՞նը, թե՞ Գերմանիան․ բնաանաբար՝ Գերմանիան, մենք ի՞նչ խնդիր ունե՞նք որ, կասեն ՔՊ-ականները։ Խաղաղության պայմանագիր չունեն հարևան Դանիայի, Չեխիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի և մյուս 5 հարևանների հետ ու հենց աչքը թարթեց՝ կուտեն։ Դրա համար իրենց զորք պետք է, իսկ Նիկոլին՝ ոչ։ Նիկոլը Թուրքիային համարյա ծնկի է բերել, Ադրբեջանին էլ ամեն օր հաղթում ա։ Մեզ զինվոր էլ պետք չէ, զենք էլ պետք չէ, սաղ հարցերը «գերագույն գլխավորը» լուծել ա։ Գենշտաբի պետն էր ասում, չէ՞, Նիկոլը գերագույն հրամանատար է, եթե ասում է, որ պատերզմ չի լինելու, ուրեմն չի լինելու։

Մեկ այլ օրինակ բերեմ․ գիտե՞ք, որ Գայանայի Հանրապետության «ոչ ժողովրդավար» իշխանությունը որոշել է, որ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր քաղաքացու վճարել մոտ 500 դոլար՝ նավթի վաճառքից ստացված եկամուտները: Ասում է՝ նավթը մեր հարստությունն է, նավթի շնորհիվ արագ հարստանում է երկիրը ու մեր հարստությունից մեր բնակիչներին փայ ենք տալիս։ Հանքերից փայ եք մտել, փողերը ո՞ւր ա գնում։ Անձրևը գալիս է, Սևանը լցվում է, ջրամբարները լցվում են, դուք էդ անձրևաջրերը որպես ոռոգման ջուր ծախում եք ժողովրդի վրա։ Իսկ ո՞ւր է գնում փողը, այ դա չգիտենք։ Ընդհանրապես, լիքը գումար է ամեն տեղից մտնում՝ էս պարտքեր, էս հարկեր, տուգանքներ, հազար ու մի վճարներ, բայց մարդկանց վիճակում, երկրի սոցիալ-տնտեսական կյանքում փոփոխություն չկա։ Կան մենակ ՔՊ-ական պաշտոնյաներ, որ արագ հարստանում են։

Ի միջի այլոց, էս առումով մի լավ օրինակ էլ ունենք Ղազախստանից, որի հետ նույն միությունների անդամ ենք։ Ղազախստանում պաշտոնյաներին պարբերաբար էքսկուրսիաների են տանում բանտեր՝ կոռուպցիան կանխելու նպատակով։ Ցուցադրում են քննչական սենյակները, հանցագործների խցերը, բանտարկյալների զբոսանքի վայրերը։ Հայաստանում կոռուպցիան հասել է ուղղակի անտանելի չափերի, բայց մեզ մոտ բանտեր տանում են ընդդիմախոսներին, իսկ կոռուպցիոներ բռնված պաշտոնյաներիը վայելում են կյանքը, որին էլ բռնում են՝ արագ հանում են բանտերից։ Քա՞նի հատ այս ընթացքում ՔՊ-ական  նախարար-փոխնախարար-վարչության պետ-քաղաքապետի տեղակալ-թաղապետ-ԱԺ նապխագահի հարս և այլն բռնվեցին կոռուպցիայի մեջ ու բաց թողնվեցին։ Իսկ կոռուպցիոն դեպքերը, որոնց մասին բացահայտում է մամուլը, ընդդիմադիրները ու որոնցում մսխված են լինում միլիոնավոր դոլարներ, ուղղակի անցնում-գնում են։ Ավելի կոնկրետ՝ կուտակվում են՝ հետագա դատական գործերի համար։

Կարճ ասած՝ հաղորդումն ավարտեմ դարձյալ օրինակով։ Ընադմենը մի ամիս առաջ՝ մայիսի 3-ին, հրաժարական տցվեց Եմենի վարչապետ Ահմեդ Մուբարաքը։ Բացատրեց իր քայլը սահմանադրական լիազորությունները կատարելու անկարողությամբ, երկրում փոփոխություններ բերելու անկարողությամբ։ Մուբարաքն այդ պաշտոնին նշնակվել էր 2024թ․ փետրվարին։ Մեկ տարի և երկու ամիս աշխատելուց հետո հասկացավ իր իրական ռեսուրսը, հասկացավ անկարողությունը և երկիրը չվնասելու համար գնաց․ ասաց չէ, կարող ա ես որպես արտաքին գործերի նախարար լավ էի, բայց որպես վարչապետ չեմ ձգում, անկարող եմ։ Դուք 8-րդ տարին է, որ կառավարում եք երկիրը, ամեն ինչ պրավալ եք տվել, ու ինքներդ էլ բազմիցս համոզվել եք, որ անկարող եք, բայց շարունակում եք մնալ ու ձեր անկարողությունները մեր գլխին դարձնել փորձանք։ Եմենի վարչապետը գնաց ինքնակամ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>