Վրաստանի գյուղնախարարի Հայաստան պլանավորված այցը չի կայացել
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Վրաստանի գյուղատնտեսության նախարարն այսօր պետք է Հայաստանում լիներ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ կոնյակով բեռնված բեռնատարների հարցը քննարկելու համար: Այցը, սակայն, տեղի չի ունեցել, նախարարությունից տեղեկացնում են՝ վրացական կողմից երեկ անձանց Պապոյանի հետ են կապվել, ներողություն են խնդրել ու ասել՝ ծանրաբեռնված են․ այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Նախօրեին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային օրվա վերջում՝ Աժ-ում հայտարարեց, որ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում: