Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ ակտիվ հանրությունը սուր արձագանքում էր եկեղեցին «չուլանի» հետ համեմատելու Փաշինյանի նախօրեի արտահայտությանը, նա երեկ առավոտյան որոշեց էլ ավելի «փայլատակել»: Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անպարկեշտ ու գռեհիկ գրառում էր արել Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի (ըստ էության՝ հոգևորականների) հասցեին: Այնպիսի արտահայտությամբ, որ տարրական դաստիարակություն ունեցող, առհասարակ, որևէ նորմալ մարդ իրեն թույլ չի տա ոչ միայն կանանց, երեխաների ներկայությամբ, այլև ընդհանրապես հասարակական միջավայրում: «Իսպանական ամոթ». նման զգացողություններ ունեին մեր հայրենակիցներից շատերը, երբ հատկապես պատկերացնում էին, որ այլ երկրներում էլ են կարդում այս ամենը, տեսնում, թե ինչ մակարդակ ունի երկրի ղեկավարը: Վերջին շրջանում վիրավորական բառամթերքով սոցցանցերում անընդհատ արտահայտվող Աննա Հակոբյանը ևս որոշել էր հետ չմնալ: Դե, շեֆին քծնելու հերթ կանգնած քպականների մասին խոսելն ավելորդ է: Մի խոսքով, Փաշինյանն ու «մերձավոր շրջապատն» ընթանում են նորանոր ցածրունքներ նվաճելու ճանապարհով:

Նշենք, որ այս հերթական հակաեկեղեցական հարձակմանն արձագանքեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: «Զարհուրելի է երկրի, այսպես կոչված, ղեկավարի ու նաև նրա տիկնոջ խոսելակերպը, որոնք խոսում են կրթվելու մասին, նորաձևության մասին, բայց այսպիսի օրինակ են ծառայում»,-ասաց նա:

Բայց վերադառնանք Փաշինյանին ու նրա շրջապատին : Ի՞նչ են անում նրանք իրականում: Նախ՝ օրակարգ են լցնում, անկախ թեմայից ու մակարդակից՝ դիտումներ են ապահովում: Երկրորդ՝ ըստ երևույթին, նրանք վստահ են, որ հասարակության մի որոշակի մասը նման ցածրագույն մակարդակ ունի և հիանալու է իրենց անմեջբերելի արտահայտություններով ու խոսույթով: Այսինքն, Փաշինյանն ու նրա ՔՊ-ն այդքան վատ կարծիք ունեն մեր հանրության և ժողովրդի մասին: Չնայած, այդպես մտածելու «իրավունք» երևի տվել է ոչ միայն 2021 թվականը, այլև այն, որ մինչ այսօր իրենք իշխանության են: Երրորդ՝ հակաեկեղեցական «պոռթկումներ», որոնք ինքնին նորություն չեն ու պատահական չեն: Հայ առաքելական եկեղեցին բոլոր հարցումներով հանրային ամենամեծ վստահություն վայելող կառույցն է: Ի լրումն, Հայ առաքելական եկեղեցին հետևողական է փաշինյանական իշխանության հանդեպ մերժողական իր դիրքորոշման մեջ, ավելին՝ ակտիվ է ազգային ինքնության ու շահերի պահպանության, Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցերում: Վերջապես, ՀԱԵ-ն կարող է դառնալ մեր հանրության ազգային, հայրենասեր, պետականասեր հատվածի համախմբողը, ինչից այդպես սարսափում են Փաշինյաններն ու նրանց ՔՊ-ն:

Հ.Գ.-Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական գրառումների ներքո մեկնաբանությունների ու առանձին գրառումների այնպիսի տեղատարափ էր, որ ակնհայտ էր դառնում մեր հասարակության ոչ միայն մերժումը, այլև ատելությունը նրա ու իր թիմի նկատմամբ: Կային նաև կոնկրետ առաջարկներ: Օրինակ՝ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, «որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ և խոնարհ զավակ», խնդրում էր ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդին՝ բանադրանքի ենթարկել Նիկոլ Փաշինյանին։ Նրա հետ, ի դեպ, համակարծիք էին նաև բազմահազար այլ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ ու մտավորականներ...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>